«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարդկանց հետ շփում

Ինչպես շահել մարդկանց սրտերը

Մարդկանց սրտերը շահելու տարբեր եղանակներ կան, բայց կա մեկը, որն ամենաարագն է: ԺՊԻՏ: Նույնիսկ դժվարանում եմ խոսքերով նկարագրել, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ ժպիտը մարդու կյանքում: Այն մարդիկ, որոնք բացահայտել են իրենց համար ժպիտի ուժը, ավելի հեշտ են շփվում և մտերմանում մարդկանց հետ, ավելի հեշտ են սրտեր գրավում, ավելի հեշտ են գործարքներ կնքում, ավելի հեշտ են ապրում:

Ժպտացեք հնարավորինս շատ` տանը, փողոցում, խանութում, տրանսպորտում, աշխատանքի վայրում, գործնական հանդիպումների ժամանակ: Մարդիկ սիրում են, երբ իրենց ժպտում են: Դուք նույնպես սիրում եք, երբ Ձեզ ժպտում են: Եվ զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ ժպիտը դրական մեծ էներգիա է իրենից ներկայացնում, ժպիտը նշան է դիմացինին, որ Ձեզ հաճելի է նրա հետ շփվել:

Ծանոթներիցս մեկը հազվադեպ է ժպտում` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Իրականում, նա դրական և բարի անձնավորություն է, ուղղակի ժպտալը նրա բնավորության հիմնական գծերից չէ: Երբ նա ծանոթանում է նոր մարդկանց հետ, այդ պահին նրա դեմքը ոչինչ չի ասում` նա անտարբեր է, երբեմն նույնիսկ խոժոռ: Ես համոզված եմ, որ ներսում նա այդպիսին չէ, որ նա ուրախ է ծանոթության համար և դիմացինը նրան հետաքրքիր է, բայց դա գիտեմ միայն ես: Իսկ ի՞նչ կանցնի զրուցակցի մտքով, երբ նա տեսնի ծանոթիս անտարբեր դեմքը: Իհարկե, նա միանգամից կմտածի, որ ինքը դիմացինի մոտ հետաքրքրություն չի առաջացնում, իսկ դա համաձայնվեք` ոչ մեկին էլ հաճելի չէ: Արդյունքում, ծանոթս շատ դժվար է մարդկանց հետ շփվում և նրա մտերմիկ շրջապատը շատ փոքր է: Իսկ ամենի պատճառն այն է, որ նա քիչ է ժպտում:

Այնպես որ, հաճախ ժպտացեք` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են և նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Եվ միշտ հիշեք, երբեմն ընդամենը մեկ ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերով և տրամաբանությամբ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

    • Սերոժ ջան, համամիտ չեմ: Եթե հնարավորություն ունենայիք տեսնել այս կայքն այցելողների դեմքերը, դուք ել կփոխեիք ձեր տեսակետը,,, որովհետև կայքի յուրաքանչյուր այցելու ժպտում ու կյանքին սկսում է նայել ժպիտով

  • Լրիվ կողմ եմ ժպտալուն,բայց կան մարդիկ,որ ժպտալով դիմացինի տունն են քանդում՝երեսին ժպտալով ու թիկունքից երկսայր սուր մխրճելով:Ու ժպիտը դառնում է ………………….. հասկանում եք ինչ:

    • Ռուզաննա ջան, շատ տարբեր մարդիկ ու տարբեր պատմություններ կարող են լինել, բայց փորձելով նայել երևույթին գլոբալ՝ ժշտալը միշտ էլ դրական ազդեցություն է ունենում դիմացինի վրա, բարձրացնում է տրամադրությունը, այդ պատճառով էլ, անկախ ամեն ինչից, շփման ժամանակ պետք է փորձել ժպտալ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»