«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ո՞ր գայլին եք Դուք կերակրում

Վաղո՜ւց, շատ վաղուց, մի տեղ մի անգամ` իմաստուն ծերունին բացում է իր թոռնիկին կյանքի ճշմարտություններից մեկը.
  – Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի պայքարին: Գայլերից մեկն իրենից ներկայացնում է չարը, վատը, նախանձը, վիշտը, եսասիրությունը, սուտը: Մյուս գայլն իրենից ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը, հույսը, հավատը, ճշմարտությունը, հավատարմությունը:
Թոռնիկը` մինչև հոգու խորքը պապու խոսքերից տպավորված, մի քիչ մտածում է, ապա հարցնում.
 – Իսկ գայլերից ո՞րն է վերջում հաղթում:
Ծերունին ժպտում է և պատասխանում.
 – Միշտ հաղթում է այն գայլը, որին ԴՈՒ ԻՆՔԴ ես կերակրում:

Սա շատ իմաստուն առակ է և լրացուցիչ մեկնաբանություններ մենք այստեղ չենք թողնի: Թող յուրաքանչյուր մարդ ինքնուրույն խորհի այդ մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»