«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Արժեթղթեր

Բաժնետոմսեր և պարտատոմսեր

Բաժնետոմսերի վերաբերյալ նախորդ հոդվածներից մեկում խոսեցինք այն մասին, թե ինչպես կարելի է բաժնետոմսեր ձեռք բերել Հայաստանում: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ թեման շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց և «Ինչպե՞ս գնել բաժնետոմսեր Հայաստանում» հոդվածից հետո մեկնաբանությունների մի ամբողջ շարան գնաց, իսկ որոշ մարդիկ նույնիսկ ցանկություն հայտնեցին բրոքերային հաշիվներ բացել: Մասնակիցներից մեկն էլ հարցրեց, թե ինչով է տարբերվում բաժնետոմսը պարտատոմսից: Հուսով եմ` Դուք արդեն կարդացել եք «Բաժնետոմսեր: Ինչո՞ւ են ընկերությունները թողարկում դրանք» հոդվածը, որտեղ պատմել ենք Ձեզ այն մասին, թե ինչ է բաժնետոմսը: Իսկ այս հոդվածում սիրով կպատմենք Ձեզ այն մասին, թե ինչ է պարտատոմսը և ինչով է տարբերվում բաժնետոմսը պարտատոմսից:

Ամփոփելով բաժնետոմսերի թեման` ուղղակի հիշեցնեմ, որ փաստորեն բաժնետոմսը դա ընկերության որոշ մասի նկատմամբ անձի իրավունքը հաստատող փաստաթուղթ էր: Կոպիտ ասած, եթե Դուք ունեք ընկերության 1% բաժնետոմսեր, ապա տվյալ ընկերության 1%-ը Ձերն է: Իսկ պարտատոմսերի իմաստ բոլորովին այլ է: Պարտատոմսը դա փաստաթուղթ է, որը հաստատում է, որ այսինչ կազմակերպությունը (այդ թվում` պետությունը) Ձեզ այսքան գումար է պարտք, որը պետք է վճարի այսքան ժամկետում` գումարած տոկոսները: Այսինքն, կազմակերպությունը, որը Ձեզ պարտատոմս է վաճառում, կոպիտ ասած Ձեզանից տոկոսով փող է վերցնում, որը պետք է վերադարձնի Ձեզ այն ժամկետում, որը նախօրոք սահմանել է:

Պետական պարտատոմսեր

Պարտատոմսերի ամենահայտնի տեսակը պետական պարտատոմսերն են: Չէ՞ որ մնացած այլ կազմակերպությունների պես պետությանը նույնպես փող է անհրաժեշտ և այդ փողը ձեռք բերելու համար պետությունը հաճախ թողարկում է պարտատոմսեր և Ձեզանից պարտքով փող է վերցնում: Իսկ Դուք տալիս եք այդ պարտքը, քանի որ դրա դիմաց պետությունը պարտավորվում է Ձեզ տոկոսներ վճարել: Պետական պարտատոմսերը նաև համարվում են ամենաանվտանգ և ոչ ռիսկային ներդրման միջոցներից մեկը, քանի որ որպես երաշխավոր այս դեպքում հանդես է գալիս պետությունը և դա նույնիսկ ավելի անվտանգ է, քան բանկում ավանդ դնելը: Հայաստանի Հանրապետությունում պարտատոմսերը լինում են կարճաժամկետ (մինչև 1 տարի մարման ժամկետ), միջին ժամկետայնությամբ (մինչև 5 տարի մարման ժամկետ) և երկարաժամկետ (մինչև 20 տարի մարման ժամկետ): Երբեմն պետական պարտատոմսերի տոկոսայնությունը կարող է բավական բարձր լինել, օրինակ` 15%: Իսկ դա, համաձայնվեք, որ շատերի համար հիանալի հնարավորություն է` գրեթե զրոյական ռիսկով ներդնել փողերը մի տեղ, որտեղ դրանք ավելանում են տարեկան, ասենք, 15%-ով:

Եվ ամփոփելով բաժնետոմսերի և պարտատոմսերի թեման, նշենք դրանց գլխավոր տարբերությունը: Պարտատոմսերը, չնայած որ ավելի հուսալի են, բայց եկամտաբերության առումով շատ սահմանափակ են: Այսինքն, եթե Դուք գնել եք պարտատոմսեր, Դուք արդեն գիտեք, որ տարեկան Ձեր գումարն աճելու է 11%-ով և վերջ: Իսկ բաժնետոմսերը, չնայած ավելի ռիսկային են, բայց դրանց եկամտաբերությունը կարող է շատ անգամ ավելի մեծ լինել: Օրինակ, մի քանի տարվա ընթացքում ընկերության գործերը կարող են շատ լավ գնալ և ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ աճի` օրինակ 100, 300 կամ 500 տոկոսով: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր չեն սիրում ռիսկի դիմել, ավելի կնախընտրեն պարտատոմսեր, իսկ նրանք, ովքեր ուզում են ավելի մեծ շահույթներ ստանալ, կփորձեն ձեռք բերել բաժնետոմսեր:

Պարտատոմսերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

37 մեկնաբանություն

  • Իմիջիայլոց, ճշտելու համար, թե որտեղից կարելի է ձեռք բերել ՀՀ պետական պարտատոմսերը, գրեցինք ֆինանսների նախարարությանը և պատասխանը հետևյալն էր`

    Ի պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ պետական երկարաժամկետ պարտատոմսեր կարող եք ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության գործակալ բանկերի միջոցով, որոնք են`

    ,,Ամերիաբանկ”, “Արարատբանկ”, “Արդշինինվեստբանկ”, “Կոնվերսբանկ”, “Արմսվիսբանկ”, “Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան”, “ՎՏԲ բանկ Հայաստան”:

  • Aysinqn ete es voreve bankic gnum em ir toxarkac partatomser@,vtang chka vor banki vat gorcuneutyan patjarov es qich pox stanam?Aysinqn avandic tarbervum e miayn barcr tokosaynutyamb?Ev mi harc el.Artonyal bajnetomsi u sovorakan bajnetomsi tarberutyun@ kbacatreq,orinak vor depqum sovorakan bajnetomsi sepakanater@ kstana ir shahabajinner@ u inch jamketnerum.?u verjin harc@ kanxik dram@ kam artarjuyt@ hamarvum en arjetxter?Naxapes shnorhakalutyun.

  • Artak ջան կներեք, որ չէինք պատասխանել:

    Ուրեմն, պարտատոմսեր թողարկում են և պետությունը և որոշ ընկերություններ՝ օրինակ բանկերը: Եթե բանկերի պարտատոմսերն եք ձեռք բերում, ապա վտանգը նույնն է, եթե բանկը սննկացավ, Ձեզ չեն վճարի: Այսինքն, բանկի դեպքում պարտատոմսերն ու ավանդը նույն ռիսկայնությամբ են: Իսկ պետական պարտատոմսերը ավելի անվտանգ են, այդ դեպքում պետությունն է երաշխավոր: Իսկ կոնկրետ բանկերի դեպքում հաստատ համոզված էլ չեմ, որ պարտատոմսերի տոկոսայնությունը ավելի մեծ է, քան ավանդինը: Եթե այստեղ նայեք, կտեսնեք որ դրանք գրեթե նույն կարգի են:
    http://nasdaqomx.am/am/instruments.htm

    Արտոնյալ բաժնետոմսերի ու հասարակ բաժնետոմսերի հիմնական տարբերություններից մեկը որ ես գիտեմ նա է, որ երբ ընկերությունը սննկանում կամ լուծարվում է, ընկերության ակտիվները վաճառելուց և պարտքերը վճարելուց հետո մնացած գումարը սկզբում վճարում են արտոնյալ բաժնետոմսեր ունեցողներին, նոր եթե ինչ-որ բան մնաց՝ հասարակ բաժնետոմսեր ունեցողներին: Իսկ շահաբաժինների հետ կապված ամեն ընկերություն ինքն է որոշում, թե ինչպես վճարի, երբ վճարի և այլն, այսինքն դրա հետ կապված այս պահին բան չեմ կարող ասել:

    Արտակ ջան իսկ կանխիկ դրամը կամ արտարժույթը հանդիսանում է արժեթուղթ, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև արժեթղթի սահմանումը որպես այդպիսին չգիտեմ:

  • Shat shnorhakal klineyi ete ays mi qani nshac terminner@ aveli parz nerkayacneyiq.
    Gandzapetakan murhakner,arjetxteri 1-in ev 2-in shuka,korporativ partatomser,sepakanatereri reestr
    Naxapes shnorhakalutyun.

    • Ok Արտակ ջան, անպայման կպատասխանենք Ձեր հարցին հոդվածով (մոտակա 2-3 օրը), որտեղ կբացատրենք այդ բոլոր տերմինների նշանակությունը: Իրոք այդ հասկացությունները կարևոր է հասկանալ, շնորհակալություն:

  • Հարգելի Financial Success և Արտակ հասարակ և արտոնյալ բաժնետոմսերի հիմնական տարբերությունները հետևյալն են.
    Հասարակ բաժնետոմսի սեփականատերն ունի այն բոլոր իրավունքներն, որոնք հաստատված են բաժնետոմսով (մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով, ստանալ շահաբաժիններ ընկերության գործունեությոինից առաջացած շահույթից, իսկ լուծարման դեպքում ստանալ ընկերության գույքի իրեն հասանելիք մասը, եթե իհարկե բավարարվել են նախորդող բոլոր խմբերի պարտատերերի պահանջները, որովհետև բաժնետերերի նկատմամբ պարտավորությունների կատարելը ստորադաս է բոլոր այլ պարտատերերի պահանջների կատարման նկատմամբ: )
    Իսկ արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը չի ստանում ձայնի իրավունք ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում, այսինքն ընկերության կառավարմանը չի մասնակցում: Նրա արտոնությունները կայանում են նրանում, որ ընկերության կակոնադրությամբ և թողարկման պայմաններով սահմանվում է արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահաբաժինը կամ լուծարային արժեքը(որը վճարվում է ընկերության լուծարման ժամանակ) որը սահմանվում է դրամական գումարի տեսքով կամ որպես տոկոսադրույք:
    Դա հնարավուրություն է տալիս արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջը միշտ ստանալ իր ֆիքսված եկամուտը, սակայն պետք է նշել, որ արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը զրկվում է հավելյալ եկամուտից ընկերության մեծ շահույթների դեպքում:

  • Իսկ ինչ վերաբերում է բանկերի կողմից թողարկված պարտատոմսերին ու ներգրավված ավանդներին ու դրանց չվճարվելուն սնանկացման դեպքում, ապա ասեմ որ բանկային պրակտիկայում այդքան էլ տարածված չեն արժեթղթերով գործառնությունները, մասնավորապես պարտատոմսերի թողարկումը, բանկերը դրամական միջոցների նկատմաբ իրենց պահանջը հիմնականում բավարարում են ավանդներ ներգրավելով, երբ նախաձեռնող կողմը այնուամենայնիվ ավանդատուն է( չնայած նրան որ հատկապես վերջերս տարբեր բանկեր հաճախ են գովազդում իրենց ավանդատեսակներն ու ավանդային ակցիաները): Այսինքն երբ նախաձեռնող կողմը հաճախորդն է` ավանդատուն, ավանդի դեպքում տոկոսադրույքը համեմատաբար ավելի ցածր կլինի քան պարտատոմսի, որի դեպքում նախաձեռնող կողմը բանկն է, վերջինս ունի դրամական միջոցների պակաս, թողարկում է պարտատոմսեր, և պատրաստ է տոկոսներ վճարել պարտատոմսը գնողին:
    Իսկ ինչ վերաբերում է ավանդների և պարտատոմսերի չվճարվելուն բանկի սնանկացման դեպքում, ապա ասեմ, որ ՀՀ-ում բանկային ավանդները (այդ թվում արժեթղթերը) երաշխավորված են: Դրամային ավանդի դեպքում մինչև 4 մլն դրամի չափով, իսկ արտարժույթով ավանդների դեպքում մինչև 2 մլն դրամի չափով:

  • Shnorhakalutyun Vanuhi jan,bayc mi qani harc el unem ete kareli e.aysinqn es vonc haskaca artonyal bajnetomseri sepakanater@ misht stanum e ir shabajinner@ ev kap chuni ardyoq te @nkerutyun@ dividentner e vjarum te voch,ev artonyal bajnetoms@ aveli tank e?.u kuzeyi imanal artonyal bajnetomsi ayd aravelutyun@ verabervum e bankayin hamakargi bajnetomserin?inchqanov es gitem bankum artonyal bajnetomsi sepakanater@ uni dzayni iravunq ev masnakcum e banki karavarman@.Isk avandneri erashxavorutyan chap@ es giteyi,uxaki es mtacum em ete mard@ cankanum e orinak 10000000 chap avand nerdnel,bayc 4000000 e erashxavorvac hastat chi dni.shnorhakalutyun.

  • Արտակ ջան նախ ավանդների մասին ասեմ, որ եթե միակ խանգարող հանգամանքը երաշխավորված ավանդի չափն ա, ապա կարելի ա ավանդը տարբեր բանկերում տեղաբաշխել, որովհետև նույն բանկում միևնույն անձին պատկանող բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ ավանդ, հետևաբար ռիսկը դիվերսիֆիկացնելու համար կարելի ա ավանդը տարբեր բակերում ներդնել, այլ բան ա եթե դրամական միջոցերը շրջանառության մեջ եք դնում, որը կարող ա ավելի մեծ եկամուտ ապահովել, եթե ոչ ապա իմ կարծիքով պետք ա խնայողությունները բանկում պահել:
    Ուրեմն արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջը ձայի իրավունքից զրկելը չպետք է բառացիորեն հասկանալ: Արտոնյալ բաժնետոմսի սեփականատերերը ձայնի իրավունք ունեն եթե քննարկվում են ընկերության վերակազմավորման կամ լուծարման հարցերը, կամ կանոնոդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարելու մասին հարցերը, որոնք փոխում են տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները:
    Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ձայնի իրավունք են ստանում նաև այն դեպքում, երբ տարեկան ժողովում քննարկվում են տվյալ տարվա դիվիդենտների չվճարման կամ ոչ լրիվ վճարման հարցերը: Վերջինից հետևում ա , որ միշտ չի որ արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը ստանում ա շահաբաժին, դա նաև իր որոշումից ա կախված:
    Դա չի վերաբերում մենակ բանկային համակարգին, համաձայն օրենքի դա վերաբերում ա ցանկացած ընկերության, որի կանոնադրական կապիտալը բաժանված ա բաժնեմասերի, այսինքն բաժնետիրական ընկերություն ա հանդիսանում:

  • Կոնկրետ ձեզ ինչն ա հետաքրքրում? Ես մի քանի բանկի կանոնադրություն նայեցի, հիմնականում բոլորի կանոնադրական կապիտալը հասարակ բաժնետոմսերից ա բաղկացած, արտոնյալ բաժնետոմսեր չկան թողարկված: Իսկ ինչ վերաբերում ա , թե որն ա ավելի թանկ, հասարակը թե արտոնյալը, ինձ թվում ա դա պայմաններից ա կախված: Ընկերությունը կարող է թողարկել տարբեր քանակի և տարբերա անվանական արժեքներով հասարակ և արտոնյալ բաժնետոմսեր (ընդ որում արտոնյալ բաժնետոմսրի անվանական արժեքը չի կարող գերազանցել կանոնադրական կապիտալի 25%-ը): Եթե նկատի ունեք թե այլ հավասար պայմաններում հասարակ բաժնետոմսը թանկ կլինի թե արտոնյալը, հստակ ասել չեմ կարող, բայց ենթադրաբար արտոնյալը, որովհետև ամեն դեպքում ավելի ցածրռիսկային ֆինանսական գործիք ա ու ֆիքսված եկամուտ ա ապահովում, չնայած վերջինը ես որպես առավելություն չեմ կարող դիտարկել:

  • Առավելությունները նույն են ինչ որ ցանկացած այլ ընկեևության արտոնյալ բաժնետոմսերի դեպքում: Նրա սեփականատիրոջը առաջնահերթ իրավունք է տրվում ստանալու հաստատագրված շահաբաժին(դիվիդենտ), սակայն միևնույն ժամանակ իրավունք չի տալիս մասնակցելու բաժնետերերի ընդհանուր ժողովին և ընկերության կառավարման կապակցությամբ որոշումներ կայացնել: Ի տարբերություն հասարակ բաժնետոմսերի, արտոնյալ բաժնետոմսերը ունեն պահանջների գերադասելի իրավունք: Հասարակ բաժնետոմսերի տերերը չեն կարող շահաբաժին ստանալ, քանի դեռ արտոնյալ բաժնետոմսերի շահաբաժինները լրիվ վճարված չեն: Իսկ եթե ձեզ կոնկրետ ինչ-որ բանկ ա հետաքրքրում, օրինակ Յունիբանկ ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը ներառում է 10 հատ արտոնյալ բաժնետոմսյուրաքանչյուրը 280.100.000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պայմանները հետևյալն են արտոնյալ հաստատագրված բաժնետոմսի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժնի չափը տարեկան 7% այդ բաժնետոմսրի անվանական արժեքի նկատմամբ, իսկ արտոնյալ բաժնետոմսի լուծարային արժեքը անվանական արժեքին համարժեք, այսինքն ընկերության լուծարման դեպքում կստանա 1 բաժնետոմսին համապատասխան 280.100.000 դրամ: Բանկի հասարակ բաժնետոմսերի քանակը 10.000 է յուրաքանչյուրը 859.970 դրամ անվանական արժեքով:

  • Հա 7% 280.100.000 ի նկատմամբ, ընդ որում այդ արտոնյալ բաժնետոմսերը հաստատագրված են այսինքն դրանց սեփականանտերը (սեփականատերերը) ստանում է շահաբաժին անկախ բանկի շահույթից:
    Ուրեմն շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությունն : Բաժնետերերի ժողովն է որոշում բաշխել տվյալ ֆինանսական տարվա շահույթը կամ վնասը թե ոչ: Բանկը իր գործունեության ֆինանսական արդյունքները ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել բանկի կանոնադրական կապիտալը` շահույթի մի մասը կամ շահույթն ամբողջությամբ փոխանցելով կանոնադրական կապիտալ: Այսինքն բաժնետերերն իրենք որոշում են չվճարել շահութաբաժինները, զուտ շահույթը ներդնել կանոնոդրական կապիտալում, դրանով նպաստել բանկի հեռանկարային զարգացմանը: Արտակ ջան բանկային գործունեությունն էլ բիզնես է ու բիզնեսի տերերը բանկի բաժնետերերն են: Բաժնետոմսերի, բաժնետոմսերի տեսակնեիր, դրանց սեփականատերերի առավելությունների,շահույթի բաշխման կամ չբաշխման հարերը ավելի լավ պատկերացնելու համար խորհուրդ կտամ ինչ-որ կենկրետ բանկի կանոնադրություն և շահութաբաժնային քաղաքականություն կարդալ:

  • Shat shnorhakal em patasxanneri hamar Vanuhi jan,es mi qani or araj harcer ei uxel Lukayin,bayc chen patasxanum,indz tvum e te duq kkaroxanaq patasxanel.xosqs finansakan aktivneri masin e.Shat shnorhakalutyun.

  • Ֆինանսական ակտիվները ձևավորվում են կազմակերպության կատարած ներդրումնեի արդյունքում: Ֆինանսական ակտիվը ցանկացած ակտիվ է, որը
    դրամական միջոց է,
    մեկ այլ կազմակերպությունից դրամական միջոցներ կամ այլ ֆինանսական ակտիվ ստանալու պայմանագրային իրավունք է,
    այլ կազմակերպության սեփական կապիտալի գործիք է (բաժնետոմս, պարտատոմս):
    Ֆինանսական ակտիվ են օրինակ Կենտրոնական բանկի պետական պարտատոմսերը, ձեռք բերված այլ ընկերությունների թողարկած բաժնետոմսերն ու պարտատոմսերը, կազմակերպության կողմից տրամադրված փոխառությունները և դեբիտորական պարտքերը, որոնք կարող են տրամադրվել ինչպես դրամի, այնպես էլ ապրանքների և ծառայությունների ձևով:

    • Barev dzez Vanuhi jan,es mi harc unem ete kareli e.Orinak es gnel em X @nkerutyn 20 % bajnetomser@,vor@ kazmel e 5000000 dram.X @nkerutyun@ haytararel e 1000000 drami zut shahuyt ev 500000 drami shahabajinner.Es kstanam 20 % shahabajin,vor@ kkazmi 100000 dram,isk mnacac 100000 dram@ uxvel e kanonadrakan kapital.Stacvum e vor es kanonadrakan kapitalum unem 5100000 dram?shnorhakalutyun.

  • Հա Արտակ ջան, այսինքն կանոնադրական կապիտալի համալրումը տեղի է ունենում բաժնետերերի բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:

    • Shat shnorhakalutyun Vanuhi jan.Mi harc el unem ete kareli e,orinak bankum varkayin masnaget ashxatelu hamar inchqanov en petq hetevyal temaneri imacutyun@ ,ete iharke petq e.
      finansakan aktivneri dasakargum@,skzbnakan chapum@ ev janachum@,te dranq hashvapahnerin en petq imanal?Shat shnorhakalutyun.

  • Արտակ ջան չգիտեմ ինչ համատեքստում եք էդ հարցը տալիս, ես էսպես ասեմ, ամբողջ աշխարհում ընդունված է, որ աշխատանքի արտադրողականության բարձրացման հիմքում մասնագիտացումն է, այսինքն կոնկրետ աշխատող կոնկրետ աշխատանք է անում, մեզ մոտ ազգային տնտեսության առանձնահատկություններից ելնելով, ինչու չէ նաև մերոնց ուղեղի պոտենցիալը 🙂 հաշվի առնելով, աշխատողները բազմապրոֆիլ են ու ես կարծում եմ, որ «ամենաանպետք» թվացող գիտելիքը, չի բացառվում, նույնիսկ շատ հնարավոր է , որ մի օր իր գործնական կիրառումը գտնի: Իսկ ֆինանսական ակտիվների մասով էսպես ասեմ, հնարավոր ա, որ front office –ի վարկային մասնագետին ֆինանսական ակտիվների էդքան խորը իմացություն պետք չի, սակայն ճիշտ ու խորը վերլուծության համար անհրաժեշտ է: Օրինակ, վարկերը, որ բանկի ակտիվների կազմում մեծ տեսակարար կշիռ են կազմում, պետք է դասակարգել, պետք է կանխատեսումներ անել թե որոշակի ժամանակահատվածի կտրվածքով վարկային պորտֆելի աճման կամ նվազման ինչ միտումներ կան, թե դրանք ինչ արժեքով պետք է հաշվառել հաշվեկշռում կամ հետագայում որոշակի գործոնների փոփոխության դեպքում ինչպես վերագնահատել դրանք, իսկ հաշվապահական ձևակերպման մասով դա հաշվապահի գործն է:
    Կամ օրինակ հաճախորդին արժեթղթերի գրավով վարկ ես տալիս, պետք ա իմանաս չէ , թե գրավ հանդիսացող արժեթուղթը ինչ ֆինանսական ակտիվ է, ինչ շուկայական արժեք ունի, ինչ տոկոսային եկամտաբերություն ու ժամկետայնություն ունի և այլն …

    • Գագիկ ջան տեսականորեն կարող են, եթե խոսքը վերաբերվում է Հայաստանին: Կարող են ստեղծել բաժնետիրական ընկերություն, զարգացնեն, մեծ ընկերության վերածվեն ու բաժնետոմսերը հանեն ազատ վաճառքի: Ուղղակի քանի որ Հաայստանում այդ շուկան դեռ զարգացած չէ, ընկերությունները զգուշությամբ են մոտենում դրան:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»