Աֆորիզմներ

Աֆորիզմներ. Դեյլ Քարնեգի

Հիշեք, որ ձեր զրուցակիցը կարող է լիովին սխալ լինել: Բայց նա այդպես չի կարծում: Մի քննադատեք նրան: Դա կարող է անել ցանկացած հիմար: Փորձեք հասկանալ նրան: Միայն իմաստուն, հանդուրժող և բացառիկ մարդիկ կարող են անել դա:

Անձամբ ես սիրում եմ սերուցքով ելակ, բայց ձուկը, չգիտես ինչու, սիրում է որդեր: Այդ պատճառով էլ, երբ ես գնում եմ ձկնորսության, ես չեմ մտածում այն մասին, թե ինչ եմ սիրում ես, այլ մտածում եմ այն մասին, թե ինչ է սիրում ձուկը:

Եղեք զբաղված: Դա ամենաէժան դեղն է աշխարհում և միաժամանակ՝ ամենաարդյունավետներից մեկը:

Իհարկե ձեր ամուսինն ունի թերություններ: Եթե նա սուրբ լիներ, նա երբեք չէր ամուսնանա ձեր հետ:

Տասից ինը դեպքերում վեճը բերում է նրան, որ մասնակիցներից յուրաքանչյուրը ավելի շատ է համոզվում իր ճշմարտացիության մեջ, քան նախկինում:

Քննադատությունը նման է փոստային աղավնու: Այն միշտ ետ է վերադառնում:

Մարդու սիրտը տանող ամենակարճ ճանապարհն է՝ խոսել նրա հետ այն մասին, ինչը նա գնահատում է ամենից շատ:

Դուք կարող եք ավելի շատ ընկերներ ձեռք բերել երկու ամսվա ընթացքում՝ հետաքրքրվելով այլ մարդկանցով, քան ձեռք կբերեիք երկու տարվա ընթացքում՝ փորձելով հետաքրքրել այլ մարդկանց ձեզանով:

Մարդու դեմքի արտահայտությունն ավելի կարևոր է, քան նրա հագուստը:

Երբ մենք ատում ենք մեր թշնամիներին, մենք նրանց իշխանություն ենք տալիս մեզ վրա: Նրանք ազդում են մեր քնի, ախորժակի, ճնշման, առողջության և մեր երջանկության վրա: Մեր ատելությունից նրանց ոչինչ չի լինում, բայց դրանից մեր կյանքը վերածվում է ցնորքի:

Երբեք մի սկսեք ձեր զրույցը հայտարարելով՝ «ես կապացուցեմ ձեզ այս-ինչը կամ այն-ինչը»: Դա համարժեք է նրան, որ դուք ասեք՝ «ես ձեզանից խելացի եմ»:

Եթե դուք սխալ եք, ապա ընդունեք դա միանգամից և անկեղծ:

Պարզ ճշմարտությունը կայանում է նրանում, որ գրեթե յուրաքանչյուր մարդ, որը ձեզ հանդիպում է, ինչ-որ կերպ իրեն վեր է դասում ձեզանից և դուք կգտնեք դեպի նրա սիրտը տանող ճանապարհը, եթե փորձեք հասկացնել նրան, որ ընդունում եք այն կարևոր դերը, որը նա զբաղեցնում է իր փոքրիկ աշխարհում և անեք դա անկեղծ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

19 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»