Հաջողության գաղտնիքներ

Պատմություն Սոկրատի մասին

Մի անգամ Սոկրատի մոտ է գալիս մի մարդ ու ասում.
– Դու գիտե՞ս, թե ինչ է խոսում քո մասին քո ընկերը:
Սոկրատը պատասխանում է.
– Մինչ այդ նորությունը ինձ հայտնելը` անցկացրու այն երեք մաղերի միջով: Առաջինը` ճշմարտության մաղն է: Դու համոզվա՞ծ ես, որ այն, ինչ ինձ հիմա պետք է ասես, ճշմարտություն է հանդիսանում:
– Դեե.. ես լսել եմ դա ուրիշներից:
– Տեսնում ես, դու համոզված չես: Երկրորդը` բարության մաղն է: Այդ նորությունը ինձ կուրախացնի՞, ինձ համար հաճելի՞ կլինի:
– Կարծում եմ` ոչ:
– Եվ վերջապես, երրորդ մաղը` օգտակարության մաղն է: Այդ նորությունը օգտակա՞ր կլինի:
– Կասկածում եմ:
– Տեսնում ես, դու ինձ ուզում ես հայտնել մի նորություն, որի մեջ չկա ճշմարտություն և բարություն և բացի այդ` այն անօգուտ է: Այդ դեպքում` էլ ինչո՞ւ է պետք ասել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»