Get Adobe Flash player
Get Adobe Flash player
« Պատմություն Սոկրատի մասինԿոնֆուցին ասել է… »

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Հեղինակ` · Դեկտեմբեր 14, 2011

Գովազդային տեքստ

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից:

Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն), առաջարկ (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա), գին:

Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա:

Դիմեք թիրախային լսարանին: Օրինակ, գովազդի վերնագիրը կարող է սկսվել հետևյալ կերպ` «Առաքիչնե՛ր», «Ծրագրավորողնե՛ր», «Տնային տնտեսուհինե՛ր» և այլն: Իմաստը կայանում է նրանում, որ հենց վերնագրից պարզ լինի, թե ում է ուղղված գովազդը: Օրինակ, «Ծրագրավորողների ուշադրությանն ենք ներկայացնում նոր կենտրոն …»:

Խոստացեք առավելություն կամ օգուտ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Ջո Վիտալեն բերում է երկու լավ օրինակ` «Գնեք վերնաշապիկ և երկրորդը ստացեք նվեր» և «Առանց մեջքի ցավերի` 10 րոպեի ընթացքում»: Երկու դեպքում էլ առավելություններն ակնհայտ են:

Վերնագրում օգտագործեք «ինչպես» բառը: Օրինակ` «Ինչպես ստիպել երեխային լսել», «Ինչպես աշխատել ավելի արդյունավետ», «Ինչպես վաճառել ձեր ծրագիրը»: «Ինչպես» բառը հաջողությամբ կարելի է օգտագործել ինչպես ամսագրերի և թերթերի, այնպես էլ ինտերնետ հոդվածների վերնագրերում:

Հետաքրքրություն առաջացնող հարց տվեք: Գրքում Վիտալեն բերում է հիանալի օրինակ` «Դուք դեռ գրո՞ւմ եք սխալներով», «Դուք դեռ չգիտե՞ք անգլերեն»:

Վերնագրում օգտագործեք «այս» և «ինչու» բառերը: Օրինակ` «Այս նավակները երբեք չեն սուզվում», «Ինչո՞ւ մեր շներն ավելի թանկ արժեն», «Ինչո՞ւ են այս դահուկներն անվանում կատարյալ»:

Ինչ-որ բան առաջարկեք անվճար: Վերնագրում առաջարկեք անվճար նվեր, անվճար խորհրդատվություն, փորձելու անվճար հնարավորություն: Կարևոր չէ, թե ինչ` միայն թե անվճար: Անվճարը միշտ էլ ձգում է մարդկանց:

Մատուցեք վերնագիրը որպես նորություն: Այս կետն ավելի հեշտ հասկանալու համար բերենք օրինակներ` «Մազերի վերականգնման նոր բանաձև», «Իրական բեկում ավտոմեքենաների անվտանգության համակարգերում»: Ինչպես տեսնում եք, նշված վերնագրերն ինչ-որ տեղ հիշեցնում են թերթի հոդվածի վերնագրեր: Այսինքն, դրանք պարունակում են նորություն: Իսկ նորությունները միշտ էլ ուշադրություն են գրավում:

3 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար

Մուտքագրեք Ձեր E-mail-ը


RSS բաժանորդագրություն

Քննարկումներ8 մեկնաբանություններ

  1. Arsen:

    շատ լավ նյութ է իր շատ լավ վերնագրով ։)

  2. Վահե:

    Եթե կարելի ա.իմ կողմից ավելացնեմ.”Գովազդեք,բայց մի խաբեք սպառողներին”:

  3. Շատ թանկարժեք ու, կարևորը, ճիշտ ինֆորմացիա էր:
    Շնորհակալություն!

  4. Վարդիթեր:

    Շատ լավ մտահաղացում է Լուկա ջան, որովհետև հիմա մարդիկ մոռացել է իրենց երազանքների մասին և ապրում են առօրյա հոգսերով: Կյանքին նայեք ուրիշ աչքերով, շարժվեք առաջ, դրական տրամադրվելով կյանքին և բոլորի հանդեպ, ու կտեսնեք որ շատ դժվարությունների կողքով անտարբեր կանցնեք:

  5. [...] Դուք երբեք չէիք խաբի ձեր կնոջը: Մի խաբեք նաև իմ կնոջը: Արդյունավետ գովազդում ներդրված մեկ միլիոնն ավելի շատ է վաճառում, քան [...]

  6. [...] «Առաջին անգամ» արտահայտությունն է: Ընդհանրապես, գովազդային տեքստերը կազմելիս, կան արտահայտություններ, որոնք գրավում են [...]

  7. Edgar:

    knereq ay kayqic vochinch chi linum ha copy anel…ashxatanqayin shat haves xorhurdner kan…

Ավելացնել