«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Իսկ Դուք ֆինանսապես անկա՞խ եք

Կան մարդիկ, որոնց թվում է, որ ֆինանսական անկախությունը դա բարձր աշխատավարձն է: Բայց դա այդպես չէ: Ոչ բարձր աշխատավարձը, ոչ բարձր թոշակը և ոչ էլ պատահական շահած խոշոր գումարը ֆինանսական անկախություն չեն: Ինչո՞ւ: Որովհետև աշխատավարձով աշխատող մարդը, ճիշտ է` ունի կայուն եկամուտ, բայց նա ամբողջովին կախված է այդ աշխատանքից: Նա չի կարող իրեն թույլ տալ ամիսներով աշխատանքի չգնալ կամ աշխատանքի գնալ ժամը 1-ին, որովհետև նա պարտականություններ ունի, որի համար էլ վարձատրվում է, այսինքն նա ոչ թե ֆինանսապես անկախ է, այլ հակառակը` ամբողջովին կախված է իր աշխատավարձից: Աշխատավարձը` նրա եկամտի միակ աղբյուրն է:

Իմ կարծիքով գրեթե բոլոր մարդիկ էլ ձգտում են դառնալ ֆինանսապես անկախ` ընդունեն դա նրանք, թե ոչ: Ֆինանսական անկախությունը փողի հանդեպ ձգտումը չէ, հակառակը` դա հնարավորություն է ազատվել փողի մասին անընդհատ մտածմունքներից (որն առկա է ֆինանսապես ոչ անկախ մարդկանց մոտ): Դա հնարավորություն է տրամադրել քո ժամանակը ոչ թե նրան, թե ինչպես ամբողջ օրն աշխատել ու չարչարվել փող վաստակելու համար, այլ նրան, թե ինչ ես դու իրոք ուզում անել և ինչն է քեզ հաճույք պատճառում: Դա հնարավորություն է բարելավել կյանքը, ապահովել երեխաների ապագան, օգնել հարազատներին, օգնել այլ մարդկանց: Դա հնարավորություն է ապրել այնպես, ինչպես դու ես ցանկանում, այլ ոչ թե այնպես, ինչպես պայմաններն են թույլ տալիս:

Ֆինանսական անկախության հասնելու համար անհրաժեշտ է պահել ընդամենը մի քանի պարզ կանոններ: Անհրաժեշտ է սկզբում «վճարել» ձեզ, հետո նոր ուրիշներին, անհրաժեշտ է խնայել, ներդրումներ անել, կրճատել սպառողական ծախսերը, եկամուտի լրացուցիչ աղբյուրներ փնտրել: Ջիմ Ռոնն ասել է. «Հարուստը ներդնում է իր փողերը և ծախսում է այն, ինչ մնացել է: Աղքատը ծախսում է իր փողերը և ներդնում է այն, ինչ մնացել է»: Այս աֆորիզմը լավագույնս արտահայտում է այն, թե ինչու մարդիկ չեն կարողանում հասնել ֆինանսական անկախության:

Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մեծ մասը, որոնք ունենում են խոշոր շահումներ և դառնում են միլիոնատեր, մի քանի տարվա ընթացքում հետ են վերադառնում իրենց նախկին վիճակին: Իսկ պատճառն այն է, որ ստանալով այդ շահումները, նրանք երջանկությունից «կորցնում են գլուխները» և սկսում են օդից թափված փողերը ծախսել: Իսկ փողերը սահամանափակ են: Եթե ոչ մի տեղ չներդնես և ուղղակի ծախսես, ապա մի օր դրանք հաստատ կսպառվեն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»