«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Աֆորիզմներ

Աֆորիզմներ ինքնազարգացման մասին

Մենք չենք կարող անել ամեն ինչ, բայց մենք կարող ենք անել ավելի շատ, քան սովորաբար անում ենք (Ջեյմս Բյուջենտալ):

Գիտեք, ես շատ անկատար մարդկային արարած եմ: Շատ հեռու եմ կատարյալ լինելուց և հաճախ եմ սխալվում: Բայց ես սովորում եմ: Եվ աշխատում եմ չկրկնել իմ սխալները: Չնայած երբեմն դրանք կրկնում եմ: Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Որովհետեւ ես հիմար եմ ու ոչ կատարյալ: Այդ պահերին ես ինձ առավել չեմ սիրում: Բայց անում եմ ամեն ինչ, որպեսզի երրորդ անգամ նույն սխալը թույլ չտամ: Այդպես ես քիչ-քիչ կատարելագործվում եմ: Թեկուզ քիչ, բայց դա արդեն առաջընթաց է… Ինչ-որ բանը ավելի լավ է, քան ոչինչը (Խարուկի Մուրակամի):

Ամենամեծ սնանկը այս կյանքում նա է, ով սպառել է կյանքի հանդեպ կիրքը (Մեթյու Արնոլդ):

Մարդն ավելի շատ ապրում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան է փնտրում (Դոստոյեվսկի):

Միայն դատարկ մարդիկ գիտեն իրենք իրենց (Օ. Ուայլդ):

Եթե դուք ուզում եք շատ վեր բարձրանալ, օգտագործեք սեփական ոտքերը: Թույլ մի տվեք ուրիշներին ձեզ տանել, մի նստեք նրանց գլխին և ուսերին (Նիցշե):

Երբեք ուշ չէ ձեզ հարցնել՝ ես զբաղվում եմ գործով, թե՞ հիմարությամբ (Ա. Չեխով):

Կյանքը դա անընդհատ կատարվող փոփոխություն է: Երբ շարժումը կանգ է առնում, մարդը ծերանում է և մահանում (Ա. Մորուա):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Կրթության մեծ նպատակը ոչ թե իմանալն է այլ գործելը:
    Մենք քիչ ենք մտածում այն մասին թե ինչ ունենք, այլ միշտ մտածում ենք այն մասին թե ինչ չունենք:
    Երբ մարդը փոխում է իր հարաբերությունները իրերի և մարդկանց նկատմամբ, այդ իրերը և մարդիկ փոխում են իրենց հարաբերությունները նրա նկատմամբ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»