«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հետաքրքիր է

Հայտնի մարդկանց այցեքարտերը

Այցեքարտն այսօր դարձել է գործարար մարդու ամենակարևոր աքսեսուարներից մեկը: Այն կոչված է ոչ միայն փոխանցելու Ձեր մասին տեղեկություններ, այլ նաև որոշակի ազդեցություն թողնելու այն մարդու վրա, որին այցեքարտը հանձնվում է: Հիշեք, այցեքարտը սեփական ոճն ու ճաշակը ընդգծելու հնարավորություն է, որի միջոցով մարդիկ կարող են Ձեր մասին կարծիք կազմել: Դասական են համարվում սպիտակ ֆոնի վրա սև տառերով այցեքարտերը: Այցեքարտի մեջտեղի վերին մասում սովորաբար նշվում է կազմակերպության անունը, դրանից ներքև` անուն, ազգանունը, իսկ մի փոքր ավելի ներքև` պաշտոնը: Այցեքարտի ներքևի աջ անկյունում նշվում է հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլ. հասցեն և կայքը:

Ընդհանրապես, ընդունված չէ ստեղծել գույնզգույն և նկարներ պարունակող այցեքարտեր, եթե միայն այցեքարտերի միջոցով Դուք չեք ցանկանում գովազդել Ձեր որևէ ծառայություն: Այդպես են անում, օրինակ, գեղեցկության սրահները, դիզայներները, տաքսիները, ռեստորանները և այլն: Հաճախ այցեքարտերը լինում են երկու լեզվով, մի կողմն օրինակ հայերեն, մյուսը` անգլերեն (արտասահմանյան գործընկերների համար): Բայց ցանկալի է, որ այցեքարտը լինի միակողմանի, որպեսզի ետևի մաքուր մասում այցեքարտ ստացողը կարողանա նշումներ անել: Իսկ տարբեր լեզուների համար կարելի է պահել առանձին այցեքարտեր:

Այցեքարտերն ունեն ընդունված չափ` 90х50մմ: Այցեքարտը կարելի է հանձնել առձեռն կամ ուղարկել վարորդի (առաքիչի) միջոցով, բայց ոչ փոստի: Այցեքարտը մարդուն հանձնելիս պետք է շրջել այնպես, որ նա կարողանա արագ կարդալ տեքստը: Պետք չէ այցեքարտի վրա նշումներ անել կամ խաղացնել այն ձեռքում այցեքարտը հանձնողի մոտ, քանի որ նա կարող է ընկալել դա որպես անհարգալից վերաբերմունք իր հանդեպ և վիրավորվել:

Ամեն դեպքում, Ձեր այցեքարտը Դուք կարող եք ձևավորել այնպես, ինչպես Դուք եք ցանկանում և ինչպես Ձեր երևակայությունն է թույլ տալիս: Բոլորն էլ ուզում են, որ իրենց այցեքարտը տարբերվի մնացած բոլոր այցեքարտերից և մարդկանց վրա տպավորություն թողնի:

Իսկ վերջում ներկայացնենք աշխարհի ամենահայտնի ու հաջողակ մարդկանցից մի քանիսի այցեքարտերը: Համոզված եմ, որ դա Ձեզ կհետաքրքրի:

Սթիվ Ջոբս
Սթիվ Վոզնյակ
Բիլլ Գեյթս
Մարկ Ցուկերբերգ
Դոնալդ Տրամպ
Բարաք Օբամա
Ջերրի Յանգ
Լարի Փեյջ

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»