« »

Կյանքի համաշխարհային օրենքները

Ջոն Տեմպլտոն

«Հոգևոր օրենքներն այս աշխարհում աշխատում են ճիշտ նույն ձև, ինչպես և ֆիզիկայի օրենքները: Մեզ մնում է միայն պարզել, թե ինչ օրենքներ են դրանք և ապրել դրանց համապատասխան: Հոգևոր օրենքը` անտեսանելի օրենք է և այն չի ենթարկվում նյութական աշխարհի օրենքներից ոչ մեկին: Հոգևոր օրենքը կախված չէ մեր ցանկություններից և այն չի թելադրվում մարդկանց կողմից: Հոգևոր օրենքներն անկողմնակալ են, քանի որ նրանք հավասարապես տարածվում են աշխարհում բոլորի վրա: Նրանք աշխատում են առանց զգուշացումների և ներողամտության` միշտ և ամենուր: Այդ օրենքները գործում են իրենք իրենց, նրանք չունեն մարդկային իշխանության և հրամանների կարիք», – գրում է իր գրքում Ջոն Տեմպլտոնը, – «այս գիրքը միտված է օգնելու բոլոր տարիքի մարդկանց հասկանալու կյանքի համընդհանուր ճշմարտությունները, որոնք չեն սահմանափակվում որևէ կոնկրետ ժամանակաշրջանով կամ մշակույթով: Գրքի նպատակն է օգնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց դարձնել իրենց կյանքը ոչ միայն ավելի երջանիկ, այլ նաև օգտակար»:

Ջոն Տեմպլտոնի «Կյանքի համաշխարհային օրենքները» գիրքը հոգևոր ինքնազարգացման, երջանիկ ապրելու և հաջողության հասնելու թեմայով լավագույն գրքերից մեկն է: Դրա մասին մենք այստեղ երկար չենք խոսի, քանի որ այն առկա է մեր կայքի գրքեր բաժնում: Վերջում կբերենք միայն որոշ մեջբերումներ:

  • Դասեր քաղեք անցյալի փորձից և շարժվեք առաջ:
  • Բացեք ձեր աչքերը նոր հնարավորությունների համար:
  • Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի ապրեք, սիրեք, նվիրեք, սովորեք և հոգեպես աճեք:
  • Դուք ապրում եք ֆիզիկական երևույթների աշխարհում, բայց ձեր իրական կյանքը տեղի է ունենում ձեր մտքերում:
  • Երախտագիտությունը` կյանքի նկատմամբ ակտիվ վերաբերմունք է:
  • Փնտրեք ինչ-որ լավ բան բոլոր նրանց մեջ, ում հետ հանդիպում եք:
  • Նպաստեք բարի կամքի ազատ հոսքին` լցնելով ձեր գիտակցությունը սիրով:
  • Ձեզ համար բաց են հոգևոր անսպառ ռեսուրսներ, որոնք կարող են հարստացնել ձեր կյանքն ու ձեր աշխարհը:
  • Երբ դուք խաղաղության մեջ եք գտնվում բոլոր նրանց հետ, ովքեր ներկա են ձեր կյանքում, ձեր հարաբերությունները մարդկանց հետ կարող են լինել երջանիկ և սիրով:
The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


2 մեկնաբանություն

  1. Խաղաղության առկայությունը մարդու ներքնաշխարհում շատ կարևոր է, քանի որ իսկապես դրանից է բխում բոլոր տեսակի փոխհարաբերությունների որակը

  2. շատ խելացի է ասված

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»