« »

Coca-Cola-ի ամանորյա հրաշքը

Տոներն են մոտենում

Շատերի մոտ ամանորը սկսվում է հենց այն ժամանակ, երբ հեռուստաէկրաններին է հայտնվում Coca-Cola-ի ամանորյա հայտնի գովազդը` Holidays Are Coming կամ հայկական տարբերակով` «Տոներն են մոտենում»:

Coca-Cola-ի շիշը ձեռքում Սանտա Կլաուսի հայտնի կերպարը ստեղծել է ամերիկացի նկարիչ Հելդոն Սանդբլոմը հեռավոր 1931 թվականին և 2011-ին այն տոնում է իր 80-ամյակը: Բարի Սանտան, որը եղջերուների կախարդական զանգակների ձայնի ներքո` ճանապարհորդում է իր կառքով, ծխնելույզների միջով մտնում է երեխաների տները և նվերներ բաժանում նրանց, կարծում եմ` տոնական օրերին շատերի մոտ է վառ զգացողություններ արթնացնում:

Իսկ դուք գիտեի՞ք, որ նախկինում, Սանտա Կլաուսի կոստյումի ավանդական գույնը եղել է կանաչը: Հին Սանտան մարդկանց ներկայանում էր ամենատարբեր կերպարանքներով` սկսած կարճահասակ մարդուկից մինչև հսկա թզուկ: Եվ չնայած նրան, որ 1886 թվականին նրան մեկ անգամ արդեն փորձել էին պատկերել կարմիր կոստյումով, բայց հենց Հենդլերի ամանորյա նկարների շնորհիվ է Սանտան փոխում իր արտաքին տեսքը և դառնում կարմիր կոստյումով, մեծ փորով և սպիտակ մորուքով մեզ ծանոթ Սանտան: Հետաքրքիրն այն է, որ ժամանակակից Սանտա Կլաուսի առաջին նախատիպը հանդիսանում է ոմն Լու Պետինսեն` թոշակառու վաճառող և Սանդբլոմի ընկերը: Ըստ նկարչի` նա լիովին համապատասխանում էր Սանտայի կերպարին` իսկական բարի մարդ, աչքերի շուրջ խորը կնճիռներով, որը նրան կատարյալ երջանիկ մարդու տեսք էր տալիս:

Սանտա Կլաուս

Սանտա Կլաուսի մասնակցությամբ Coca-Cola-ի առաջին գովազդը հայտնվում է 1931 թվականին «Saturday Evening Post» ամսագրի համարներից մեկում: Սանտայի կերպարը դառնում է գովազդի պատմության մեջ ամենաէժան և ամենաարդյունավետ ֆոտոմոդելը: Հաջորդ երեք տասնամյակների ընթացքում, ինչպես հարիր է իսկական ֆոտոմոդելին, նա բազմիցս փոխում է իր արտաքին տեսքը և դրա հետ մեկտեղ` այն իրավիճակներն ու միջավայրը, որտեղ նա հայտնվում էր:

1990-ականների սկզբներին լույս է տեսնում Coca-Cola-ի ամանորյա գեղեցիկ հեքիաթն այն մասին, թե ինչպես են լույսերով զարդարված կարմիր բեռնատարները Holidays Are Coming («Տոներն են մոտենում») երգի ներքո, շրջում ողջ քաղաքով և Coca-Cola-ի շշեր բաժանում երեխաներին` պարգևելով նրանց երջանիկ ժպիտներ: Ամանորյա այդ գեղեցիկ գովազդը տարեցտարի հեռարձակվում է աշխարհի տարբեր երկրներում և ինչ-որ չափով հեքիաթն իրականություն է դառնում: Coca-Cola-ի մեքենաներն ամեն տարի, տոնական օրերին շրջում են տարբեր երկրներով և ուրախություն պարգևում հազարավոր մարդկանց: Օրինակ, Մեծ Բրիտանիայում այդ արշավը տևում է մի քանի շաբաթ, որի ընթացքում մեքենաները շրջում են տարբեր քաղաքներով և սուպերմարկետներով: Իմիջիայլոց, այդ հրաշքին կարող եք ականատես լինել նաև Հայաստանում:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

  1. Իսկապես այդ գովազդը մի տեսակ հեքիաթային է 🙂

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»