
Մի մեղադրեք…
Տարեց տղամարդն ու իր 25-ամյա որդին մտնում են գնացքի վագոն և զբաղեցնում իրենց տեղերը: Տղան նստում է լուսամուտի մոտ: Երբ գնացքը շարժվում է, նա դուրս է հանում ձեռքը պատուհանից, որպեսզի զգա օդի շփումը և հանկարծ հիացած բացականչում.
– Հայրիկ, տեսնում ես, բոլոր ծառերը ետ են շարժվո՛ւմ: Հայրը որպես պատասխան ժպտում է:
Երիտասարդի կողքը նստած էր ամուսնական մի զույգ: Նրանք մի փոքր զարմացած էին, որ 25-ամյա տղամարդը իրեն պահում է փոքր երեխայի պես: Հանկարծ տղան կրկին հիացմունքով բացականչում է.
- Հայրիկ, տեսնում ես` լիճն ու կենդանիները… իսկ ամպերը… դրանք շարժվում են գնացքի հե՛տ:
Զույգը զարմացած հետևում էր երիտասարդի տարօրինակ պահվածքին, որում հայրը, թվում էր` ոչ մի տարօրինակ բան չի տեսնում: Սկսեց անձրև տեղալ և անձրևի կաթիլները հպվեցին տղայի ձեռքին: Դրանից նա կրկին փայլեց ուրախությունից և փակեց աչքերը, ապա բացականչեց.
– Հայրիկ, անձրև է գալիս, ջուրն ինձ է կպնում: Տեսնո՞ւմ ես, հայրիկ:
Փորձելով ինչ-որ բանով օգնել` երիտասարդի մոտ նստած զույգը հարցնում է տղայի հորը.
– Ինչո՞ւ դուք չեք տանում ձեր որդուն ինչ-որ բժշկական կենտրոն` խորհրդակցության:
Տարեց տղամարդը պատասխանում է.
– Մենք հենց նոր այդպիսի բժշկական կենտրոնից ենք գալիս: Այսօր, կյանքում առաջին անգամ, իմ տղան տեսողություն է ձեռք բերել…
Ի՞նչ է սովորեցնում այս առակը: Կյանքի տարբեր իրավիճակներում մենք մեղադրում ենք տարբեր մարդկանց ինչ-որ «մեղքերում»` առանց հստակ պատկերացնելու իրավիճակը, առանց բավարար ինֆորմացիա ունենալու, առանց փորձելու մտնել դիմացինի դրության մեջ: Այդ պատճառով էլ` երբեք մի մեղադրեք ուրիշներին: Մեղադրելը հեշտ է, բայց ավելի իմաստունները փորձում են հասկանալ մարդկանց և նայել աշխարհին նրանց աչքերով:

Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի




12:22 am
Իմ կյանքում ամենատպավորիչ առակներից էր:Շատ շնորհակալություն
Շատ լավն էր
1:31 pm
Gexecik u bari patmutyun er. Mnum e karoxananq Daser qaxel nman orinakneric… )))
11:27 pm
Inz shat dur ekav, shnorhakalutyun
1:01 am
Հիանալի առակ էր շատ հավանեցի…..
1:45 pm
Շատ դիպուկ էր և մեծ խորհուրդ է պարունակում: Լավ կլինի բոլորս էլ հետևենք այս սկզբունքներին: Շնորհակալություն:
10:03 pm
-Ինչո՞ւ դուք չեք տանում ձեր որդուն ինչ որ բժշկական կենտրոն՝ խորհրդակցության:
Երիտասարդը պտտվեց դեպի զույգը, մի պահ լռեց և պատասխանեց:
- Այսօր հորս ծննդյան տարեդարձն է . . . Ես խոստացա, որ կնվիրեմ նրան մեկ օր իր երիտասարդ կյանքից …
10:09 pm
արդյունավետ մարդու առաջին եւ կարեւորագույն հմտութունն է https://www.stephencovey.com/7habits/7habits-habit1.php