«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Հաղթահարեք կյանքի դժվարությունները

Երիտասարդ աղջիկը քայլում էր ծովափին իր ընկերոջ հետ, որը փորձառու նավաստի էր: Աղջկա կյանքում ամեն ինչ հարթ չէր, նրան անընդհատ տանջում էին կյանքի ինչ-որ խնդիրներ, նա դժվարություններ ուներ, որոնց մասին չէր կարողանում չմտածել: Նա քայլում էր մտահոգված, սակայն ձևացնելով, որ լսում է ընկերոջը: Ընկերն իհարկե նկատեց աղջկա մտահոգությունը և չէր կարող անտարբեր մնալ: Երբ նրանք հասան կամուրջին և անցնում էին դրա վրայով, նա հարցրեց աղջկան.
– Ի՞նչ ես կարծում, եթե ես հիմա ընկնեի ջուրը, ապա կխեղդվեի՞:

Աղջիկը գլուխն առաջ տարավ և նայեց ներքև` կատաղած սառը ալիքներին:
  – Իհարկե դու կխեղդվեի՛ր, – ասաց նա շփոթված:
  – Կասկածում եմ, – առարկեց ընկերը, – ես կյանքումս ոչ մի անգամ չեմ տեսել, որ ինչ-որ մեկը խեղդվի միայն այն պատճառով, որ հայտնվել է ջրում: Ես կխեղդվեմ միայն այն ժամանակ, երբ մնամ դրանում:
  – Բայց տե՛ս, ինչ ուժեղ ալիքներ են, իսկ ջուրն էլ հավանաբար սառցակալած է, – ասաց աղջիկը` փաթաթվելով վերարկուի մեջ, – նույնիսկ եթե դու կենդանի մնաս, դու հաստատ կհայտնվես հիվանդանոցում սառցակալումից:
  – Միայն այն դեպքում, երբ ես ջրի մեջ երկար մնամ, – շարունակեց ընկերը, – Չէ՞ որ ես նավաստի եմ: Ես հազար անգամ ընկել եմ ջուրը, այդ պատճառով էլ գիտեմ, թե ինչ եմ ասում: Երբ ես առաջին անգամ ընկա, ես ահավոր վախեցել էի: Բայց հետո ես հասկացա, որ ինձ հետ ոչինչ չի լինի, եթե ես շուտ դուրս գամ: – Նույն կերպ պետք է վարվել քո խնդիրների հետ, – քնքշորեն դիմեց նա աղջկան, – մտահոգվելու և տանջվելու փոխարեն, դու ավելի լավ է մտածիր այն մասին, թե ինչպես կարելի է այդ ամենի միջից շուտ դուրս գալ:

Հ.Գ.
Հիշեք, խնդիրները պետք է լուծել, այլ ոչ թե դրանցով մտահոգվել, տանջվել կամ սեփական անձը խղճալ: Եթե մենք հնարավորինս շուտ չենք լուծում դրանք, մենք «խեղդվում ենք» մեր խնդիրների մեջ: Իրականում, մենք ինքներս ենք «ուռճացնում» դրանք: Ցանկացած խնդիր, որը մեր կյանքում լինում է, միայն 20%-ով է ներկայացնում իրական խնդիրը, իսկ մնացածը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք դրան վերաբերվում: Մի թողե՛ք, որ ձեր խնդիրները «խեղդեն» ձեզ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Voncvor sa inz hamar grvac liner, ays amenn inz haskacrec vor bardacnum em, dra hamar el chi stacvum, shnorhakal em , khetevem zer gracin, evs mek angam shnorhakal em……. SHNORHAKALUTYUN

  • Խոսքը մարդկանց ամենից լավ հասնում է առակների ու խրատական պատմությունների ձևով: Հաջողության բլոգի “համի” գաղտնիքներից մեկը թերևս դա է: Օգտակար գործ եք անում: Շնորհակալություն:

  • Մեզ բոլորիս է վերաբերում: Երևի քչերը կան, որ կարողանում են նայել խնդրին այս տեսանկյունից: Շնորհակալություն, Հրաչ ջան, որ կյանքի գաղտնիքներից մեկն էլ բացահայտեցիր մեր համար: 🙂

  • Չես պատկերացնի ինչքան ուրախ եմ մեր ծանոթության համար: Ես գտա մի վայր, որտեղ կարող եմ արտահայտել իմ մտքերը և դրանք հասանելի դարձնել, բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և միևնույն ժամանակ ձեռք բերեցի շատ ընկերներ: Հասկացա, որ ընկերը նաև նա է, ով քեզ օգնում է ճիշտ ու տեղին ասված խոսքով:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»