Հետաքրքիր է

Ամանորյա բարի պատմություն

Ամանորի նախօրեին որոշեցի պատմել մի բարի պատմություն, որը հանդիպեցի ռուսական կայքերից մեկում: Այս պատմությունից շատերս կարող ենք օրինակ վերցնել և երբ ասում եմ շատերս՝ ցանկալի է, որ ամեն մեկս մտածի հենց իր մասին, այլ ոչ թե ուրիշների: Իսկ պատմությունը հետևյալն է: Լեհական Լյուբլին քաղաքում 4 տարեկան շունը՝ Բեքսը, ավտովթարից հետո կորցնում է տեսողությունը: Շան 47-ամյա տիրուհին՝ Ռենատա Կուրսան, այնքան ծանր է տանում հարազատ կենդանու հետ տեղի ունեցածը, որ հայտնվում է ծանր հոգեկան վիճակում և կորցնում է հույսը, որ շունը մի օր ոտքի կկանգնի:

Բայց Բեքսը միայնակ չի մնում: Շան մասին սկսում է հոգ տանել Ռենատայի սագերից մեկը՝ Պուգովկա անունով: Նա ամենուր ուղեկցում է շանը և նրանից ոչ մի քայլ հեռու չի գնում: Երբ շունը հոգնում և թուլացած ընկնում է՝ սագը բառացիորեն հենում է նրան իր ուսի վրա, ման է տալիս փողոցով և ցույց է տալիս, թե ուր պետք է գնալ: Նրանք դառնում են լավագույն ընկերներ, սկսում են ուտել նույն ամանից և միասին վազում են փոստատարի ետևից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»