«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Աֆորիզմներ

Ամանորը շարունակվում է… ոչ ամանորյա մտքեր

Մտածեք գլխավորի մասին, երբ մանրուքներով եք զբաղված: Այդ ժամանակ մանրուքները կշարժվեն ճիշտ ուղղությամբ (Էլվին Տոֆֆլեր):

Եթե իմ սրտում լինի կանաչ ճյուղ, ապա այնտեղ կլինի նաև երգող թռչուն (չինական ասացվածք):

Սթրեսի դեմ պայքարելու ամենամեծ զենքը` մեր ունակությունն է անցում կատարելու մեկ այլ մտքի (Ուիլյամ Ջեյմս):

Բավարար չէ լինել զբաղված: Հարցը նրանումն է, թե ինչո՞վ եք դուք զբաղված (Հենրի Տոռո):

Մենք այնպես քրտնաջան ու ծանր էինք պայքարում մանրուքների դեմ, որ ինքներս մանր դարձանք (Յուդջին Օ Նիլ):

Ես գիտեմ, որ դուք ոչինչ չունեք: Ահա թե ինչու եմ ես խնդրում ձեզանից ամեն ինչ: Միգուցե՞ այդ ժամանակ դուք ունենաք ամեն ինչ (Անտոնիո Պորչիա):

Միջին վիճակագրական մարդը սովորաբար չգիտի, թե ինչ անել իր կյանքի հետ, այնուամենայնիվ նա ուզում է ևս մեկը, որը կձգվեր անվերջ (Անատոլ Ֆրանս):

Նա, ով չի ցանկանում հանդիպել փշերին, չպետք է փորձի ծաղիկ հավաքել (Հենրի Տոռո):

Մարդիկ միայնակ են, քանի որ կառուցում են պատեր` կամուրջների փոխարեն (Վ. Չեննինգ):

Աշխատանքն ինքը կսովորեցնի ձեզ ինչպես այն անել (Էստոնական ասացվածք):

Լավ գաղափար գտնելու ամենալավ ձևը` բազմաթիվ գաղափարներ ծնելն է (Լինուս Պոլինգ):

Մի անգամ ֆրանսիացի հայտնի մարշալ Լիոտին խնդրեց իր այգեպանին ծառ տնկել: Այգեպանն առարկեց, որ այդ ծառն աճում է շատ դանդաղ և կհասնի իր հասունությանը միայն 100 տարի անց: «Այդ դեպքում չարժե դանդաղել, տնկեք այն հե՛նց այսօր», – պատասխանեց մարշալը (Ջոն Քենեդի):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»