« »

Նապոլեոնի գանձերը

Մետաղադրամ

1804 թվականին Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Ֆրանսիայի կայսր: Ի պատիվ այդ իրադարձության՝ նույն թվականին Ֆրանսիայում շրջանառության մեջ են դրվում 5-ֆրանկանոց նոր մետաղադրամներ: Սակայն դրանց չափն ու կշիռը գերազանցում էր սովորական մետաղադրամների բնութագրերը մի քանի անգամ և մարդիկ կտրականապես հրաժարվում էին ընդունել դրանք բանկերում: Արդյունքում, բանկերի և պետական գանձապետարանի նկուղներում կուտակվել էին 5-ֆրանկանոց մետաղադրամներով բազմաթիվ պարկեր: Բայց հնարավոր չէր այդ մետաղադրամները հանել շրջանառությունից և ձուլել նորերը՝ դա չափազանց թանկ կարժենար:

Այդ ժամանակ նորանշանակ կայսրը գնում է այլ ճանապարհով: Նա հրամայում է մետաղադրամներից մեկի մեջ դնել անձամբ իր կողմից ստորագրված 5 միլիոն ֆրանկ արժողությամբ չեկ, որը ներկայացնողը իրավունք կստանար ստանալ այդ գումարը պետական գանձապետարանից: Երբ դա հայտնի է դառնում, սկսվում է իսկական որս «երջանիկ» մետաղադրամի վրա, ինչի արդյունքում բոլոր 5-ֆրանկանոց մետաղադրամները միանգամից սպառվում են:

Մինչ օրս էլ «թանկարժեք» մետաղադրամը դեռ հայտնաբերված չէ և դրա որսը նեղ շրջանակներում դեռ շարունակվում է: Այն կարող է լինել աշխարհի ցանկացած երկրում: Այն կարող է ֆրանսիական զորքերի հետ մտած լինել Ասիա կամ Աֆրիկա կամ էլ գտնվել ինչ-որ խորտակված նավի մեջ: Ֆրանսիական կառավարությունը այսօր էլ պատրաստ է վճարել նշված գումարն այն մարդուն, ով կներկայացնի մետաղադրամը: Բայց շատ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ի՞սկ գոյություն ունի արդյոք մետաղադրամը, թե դա ուղղակի կայսեր հերթական խորամանկ քայլերից մեկն էր: Մասնագետներից շատերը պնդում են, որ Նապոլեոնին կարելի է վստահել: Բացի այդ էլ, ֆրանսիական կառավարությունը 1912 թվականին հաստատում է, որ Ֆրանսիայի պետական արխիվում գոյություն ունեն փաստաթղթեր, որոնք հաստատում են մետաղադրամի գոյությունը: Այսպիսով, մետաղադրամի գաղտնիքը մնում է չբացահայտված:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»