« »

Հաջողություններ սիրո մեջ

Հաջողություն սիրո մեջ

Մեր ընթերցողներից մեկի խնդրանքով գրում ենք այս հոդվածը, թե ինչպես հաջողության հասնել սիրո մեջ:

Սիրո մեջ հաջողության հասնելու կանոնները, կարծում եմ, շատ չեն տարբերվում կյանքում հաջողության հասնելու կանոններից: Ինչպես և կյանքում, այստեղ նույնպես հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործել: Սա շատ կարևոր է: Ֆիլմերում հաճախ կարող եք տեսնել, թե ինչպես են աղջիկն ու տղան պատահական հանդիպում, ինչպես է նրանց մոտ ակամայից ամեն ինչ ստացվում, կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք օգնում է նրանց: Բայց իրական կյանքում այդպես չէ: Դա չի նշանակում, որ կյանքում նման պատմություններ չկան կամ հրաշքներ չեն լինում: Իհարկե, լինում են, բայց հավանականությունը, որ դա կլինի հենց ձեզ հետ, շատ փոքր է: Այնպես որ, մի սպասեք դրան, մի սպասեք, որ ինչ-որ բան ինքն իրեն կստացվի, դուք ինքներդ պետք է ստեղծեք այդ «հրաշքները»: Սիրո մեջ հաջողության հասնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում անել ընդամենը մի փոքրիկ քայլ, որը շատերը չեն անում:

Եղեք համառ, բայց ոչ ձանձրացնելու աստիճան: Մի եղեք «կպչուն», մի հետապնդեք ձեր սիրելիին: Փորձեք անել ոչ թե այն, ինչ ձեզ է դուր գալիս, այլ այն, ինչը դուր է գալիս նրան: Մի խոսեք այն թեմաներով, որոնք ձեզ են հաճելի, այլ հասկացեք, թե ինչն է դուր գալիս նրան և խոսեք այդ թեմաներով: Եթե մերժում եք ստանում, մի «այրեք կամուրջները ձեր հետևից», հաճախ դա լինում է ակնթարթային որոշում և հետո ամեն ինչ հնարավոր է ետ բերել: Պատրաստ եղեք փոխվելու: Մենք միշտ սպասում ենք, որ դիմացինը պետք է փոխվի, որ նա պետք է մեզ համապատասխանի, իսկ մենք փոխվելու կարիք չունենք: Բայց դա այդպես չէ: Ամենակարևոր քայլերից մեկը, որը դուք կարող եք անել, փոխվել ինքներդ: Եթե սխալվում եք, ընդունեք ձեր սխալը միանգամից և ներողություն խնդրեք: Մի թողեք ձեր ինքնասիրությանը արգելքներ ստեղծել ձեր մեջ: Եղեք դրական, անընդհատ ժպտացեք, մի բողոքեք: Եղեք այնպիսին, որ ձեր կողքին գտնվելիս նրան թվա, որ աշխարհում ամեն ինչ հիասքանչ է, որ վատ բաներ չկան: Փորձեք գտնել ընդհանուր հետաքրքրություններ: Ավելի ամուր են այն զույգերը, որոնք ունեն ընդհանուր թեմաներ, որոնք ունեն նույն հետաքրքրությունները և շարժվում են նույն ուղղությամբ: Հարգեք նրա որոշումները, նույնիսկ եթե դա այն չէ, ինչին դուք սպասում էիք: Ցույց տվեք, որ լուրջ եք վերաբերվում նրան, որ նրա ամեն մի խոսքը թանկ է ձեզ համար:

Հոդվածի այս մասում կտանք ավելի պրակտիկ խորհուրդներ: Ձեր ապագա զույգի հետ անընդհատ մի խոսեք միայն սիրո թեմաներով: Սկզբում ավելի լավ է դարձեք լավ ընկերներ: Վերաբերվեք նրան այնպես, կարծես նա ձեր լավագույն ընկերն է: Թատրոն գնացեք, կինո գնացեք և պարտադիր չէ, որ լինեք երկուսով: Անակնկալներ մատուցեք: Արեք դա ոչ միայն տոն օրերին և ոչ միայն նվերների տեսքով: Ուղղակի պարգևեք նրան այնպիսի պահեր, որոնք երկար կմնան նրա հիշողության մեջ և միայն դրական հուշեր կարթնացնեն: Տղաներին: Երբեք մի մոռացեք Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, Վալենտինի օրը, Սուրբ Սարգսի օրը, Ձեր հանդիպման տարեդարձը և իհարկե՝ նրա Ծննդյան օրը: Այդ օրերին ողջ ուշադրությունը կենտրոնացրեք նրա վրա և ոչ միայն նվերների տեսքով: Ծաղիկներ նվիրեք ձեր սիրելիին տարվա ոչ տոնական օրերին: Պարտադիր չէ, որ դա լինի հաճախ, բայց արեք դա:

Եվ վերջում, եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք, ապա նա պետք է լինի ձեզ համար ամենաթանկ մարդը: Նրա հետ պետք է անցնեն ձեր կյանքի լավագույն օրերը, նրա հետ պետք է կապված լինեն ձեր ամենավառ հիշողությունները, նրա կողքին դուք պետք է ձեզ զգաք ամենաերջանիկը և նրա մասին պետք է լինեն ձեր բոլոր մտքերը:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


27 մեկնաբանություն

  1. Es sayt@ uxki hrashq a.

  2. Շնորհակալություն, շատ օգտակար նյութ է…

  3. Շատ լավներ բայց ինչ անել երբ մեծ հեռավորություն է ձեզ բաժանում: Խնդրում եմ գրեք սրա մասին նույնպես:

    • Mark ջան մի քիչ մանրամասն որ նկարագրես իրավիճակը, միգուցե ինչ-որ խորհուրդ կարողանանք տալ:

  4. Հաջողության բլոգը իմ համար հաջողությունա

  5. Es sayt@ kyanqa..

  6. էս հոդվածը ավելի շատ տղաների համար էր 🙁

    • Միգուցե Անահիտ ջան, որովհետև հեղինակը տղա է:
      Շատ ուրախ կլինեմ, եթե նման հոդված գրի նաև աղջիկ:

  7. Եթե հեղինակը տղա է 🙂 Luka ջան ավելի ճիշտ և էֆեկտիվ չէր լինի, որ դուք խորհուրդներ տաք աղջիկներին` ինչ-որ մակարդակում ընդհանրացնելով, թե ինչ են սիրում կամ ինչ չեն սիրում, նման հարաբերություններում ինչն է դուր գալիս կամ ինչը դուր չի գալիս տղաներին: Այդ դեպքում աղջիկներից ինչ-որ մեկն էլ կգրեր, թե իրենք ինչն են կարևորում նման հարաբերություններում, հետևաբար ինչպես իրենց պահեն տղաները:
    P. S. Ոչ թե ցույց տվեք, որ լուրջ եք վերաբերվում նրան, որ նրա ամեն մի խոսքը թանկ է ձեզ համար, այլ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵՔ ՆՐԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՄԵՆ ՄԻ ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ԹԱՆԿ ԼԻՆԻ ՁԵԶ ՀԱՄԱՐ!!! Այդ դեպքում էլ ցույց տալու խնդիր չի լինի, ամեն ինչ առանց դրա էլ պարզ կլինի, բա … 🙂

    • Երևի ճիշտ կլիներ Vanuhi ջան, բայց նման խորհուրդներ ես չէի ուզի տալ, եթե ընթերցող-տղաներից ինչ-որ մեկը ուզենա նման հոդված գրել, մեծ հաճույքով կհրապարակենք:

      🙂 2-րդ մասին հետ կապված էլ լրիվ համաձայն եմ, իրականում այդպես էլ պետք է լինի:

  8. Ես էլ եմ կարծում, որ պետք չէ նման հարցերում խորհուրդներ տալ, որովհետև ինչքան էլ ընդհանրացնես,միևնույն է էս դեպքում ամեն ինչ առավել ինդիվիդուալ է:
    Բայց դե միևնույն ա մենակ տղաների մտքով կանցնի ինչ-որ բան ցույց տալ, եթե անգամ դա այդպես չէ, հետո էլ ասում են,որ աղջիկներն ավելի ձևամոլ են 🙂 🙂

    • 🙂 Չէ ձևականություն չկա Vanuhi ջան,

      ցույց տալ չի նշանակում ցույց տալ ինչ-որ բան, որը չկա, այդպես ասում են ուղղակի: Օրինակ , ասում են չէ “ցույց տուր քո ուժերը” կամ “ցույց տուր որ ինձ սիրում ես”: Այսինքն դա արդեն կա, բայց պետք է այնպես անել, որ դիմացինն էլ դա զգա..

  9. Դե smile-երը նշանակում էին , որ կատակ էր(չնայած չկա կատակ, որի 90 %-ը ճիշտ չլինի 🙂 ) : Միգուցե դուք ճիշտ եք, ուղղակի երևի ինձ ա օտար արտահայտությունը, ես երևի երբեք չեմ ասի ” ցույց տուր, որ ինձ սիրում ես” : Եթե սիրում ես, դա արդեն ակներև է, ավելի վատ եթե ավելորդ անգամ դա ցույց տալու կարիք կա:

    • Դա լավագույն տարբերակն ա Վանուհի ջան, այսինքն այդպես պետքա լիներ, բայց միշտ չէ այդպես լինում… մի խոսքով, բարդա էս թեմաները … 🙂

  10. Անկեղծ եմ ասում բլոգի գրառումները իմ կյանքում շատ բան են փոխել,բացի հենց այս թեմայից:Կխնդրեի նույնատիպ հոդված գրել աղջիկների համար/եթե հնարավոր է/:

  11. хочу от всего сердца поблагодарить вас за такую большую и добрую работу!!!!!!!!!!!!!я каждый день с нетерпением жду вашего письма,эти статьи помогли мне во многом!!!!!!!!!!

  12. mersi shat lav temaner, hoyakap xprhurdner,,,,, uxaki mi xndranq kardacoxnerin` yuraqanchyurt uneceq der arandznanalu hatkutyun@, tarberveq dzer motecman dzevov………….lav klni.

  13. Isk inch anel, erb axjike qo handep antarber che, du el nra: Duq erkusov handipum eq u heto na asum e, vor ynker uni (parzum es, vor edpisi ban chka u na qez xabel e): Mexavorn ov e?: Tqats unem edpisi axjka vra: Shpvum es grete tari u heto hopla …. parzapes tane mnacats sindromov tarapov oriodnerin arhamarel e petq … inch mi kamurj chayrel ? … to lav el petq a dinamit dnel u traqacnel …
    Mi angam davachanoxe krkin kdavachani … amusnakan kyanqum kogtagortsi ir voxj hmayqn u amusnun ir krkni tak kpahi !

  14. Շնորհակալություն Լուկա, շատ լավն էր: Մնում է միայն այն իրականանա: Հուսով եմ, շոտով Ձեր բլոգը կդառնա Facebooki նման համաշխարհային:

  15. Սիրում եմ, երբ առաջին հանդիպումը լինում է ֆիլմերի նման` ռոմանտիկ: Տանել չեմ կարողանում, երբ ընտանիքներով գալիս են ծանոթանալու, կամ էլ մնան մի բան:

  16. ayo, ayo henc XSHM, u patkeracnum eq, der kan aypisi depqer

  17. iskapes shat hetaqrqir nyuter en,kardalov amboxchutyamb ktrvum em irakanutyunic voch miayn tvyal nyut@ ayl bolor hraparakvac nyuter@,iroq shat shnorhakalenq

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»