« »

Դրեք ձեր առջև մեծ նպատակներ

Բարձրաձայն մտքեր

Ի՞նչ է հաջողությունը: Ասում են, որ հաջողությունն այն է, երբ մարդն իր առջև նպատակ է դնում, հասնում է դրան և դրանից հաճույք է ստանում: Այսինքն, նախ պետք է լինի նպատակ: Ես դեռ չգիտեմ մարդկանց, որոնք չունեն նպատակներ, բայց նրանց կարելի է հաջողակ անվանել: Հետո, ինչպե՞ս կարող է մարդը նպատակ չունենալ: Բոլորն էլ ինչ-որ բան ուզում են: Մեկն ուզում է հարուստ ապրել, մյուսն ուզում է աշխատանքային կարիերայում առաջ գնալ, երրորդն ուզում է հաջող ամուսնանալ, մյուսն էլ ուզում է իր կուռքի հետ հանդիպել… մի խոսքով՝ նպատակներ բոլորն էլ ունեն: Իսկ ի՞նչ «բարձրության» նպատակներ են դրանք: Այսինքն, նպատակներ են, որոնք ձեզ այս պահին անհասանելի են թվում, թե նպատակներ են, որոնք ձեր ուժերի սահմաններում են և ուշ, թե շուտ դուք դրանց կհասնեք:

Ինչպես ասեցի, նպատակին հասնելուց մարդը պետք է հաճույք ստանա: Իսկ ձեր կարծիքով, երբ է մարդն ավելի մեծ հաճույք ստանում՝ երբ բարձր քարից ցատկում է գետնին, թե օդապարիկով ժայռից նետվում է ցած: Իհարկե՝ երկրորդ դեպքում, քանի որ այդ դեպքում ավելի բարձր է, ավելի ռիսկային: Այդպիսի բարձրությունից առաջին անգամ ցած նետվելիս մարդը մեծ վախ է ապրում, բայց երբ նա վայրէջք է կատարում, նա իրեն ավելի վստահ է զգում, ավելի ուժեղ, իսկ ողջ թռիչքի ընթացքում նա մեծ հաճույք է ստանում: «Վերցնելով» այդ բարձրությունը՝ նա կարող է մտածել այլ, ավելի մեծ բարձրությունների մասին: Իսկ ինչո՞վ կարող է «հպարտանալ» մարդը, որն ուղղակի քարից ցատկել է ցած: Ոչնչով, քանի որ բոլորն են կարողանում քարից ցատկել ցած:

Եթե դուք ուզում եք դառնալ իրոք հաջողակ մարդ, եթե ուզում եք դառնալ մարդ, որն ինչ-որ բան է փոխում աշխարհում, ապա դուք ոչ թե պետք է ունենաք նպատակ, այլ պետք է ունենաք ՄԵԾ նպատակ: Նպատակ, որը ձեզ կվախեցնի, որը ձեզ կստիպի դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց: Նպատակ, որին չեն կարող հասնել բոլորը, որովհետև դա հեշտ չէ: Նպատակ, որին հասնելուց և «վայրէջք կատարելուց» հետո դուք կդառնաք ավելի վստահ ու երջանիկ մարդ: Հիշեք, մեծ նպատակներն ավելի ռիսկային են և ավելի վախեցնող, բայց դրանք բերում են ավելի մեծ արդյունքների: Դրեք ձեր առջև ՄԵԾ նպատակներ:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


6 մեկնաբանություն

  1. Ունենալ նպատակ և ձգտել հասնել դրան շատ կարևոր է: Հակառակ դեպքում կյանքն անիմաստ կլինի :))

  2. Հայերենի հետ կապված խնդիրներ կան:
    Օրինակ` պարաշյուտ հայերեն չէ-օդապարիկ: Մարդը չի կարող թռնել, նա կարող ցատկել: Այսքանը

  3. Pingback: Նպատակ ունե՞ք: Վստա՛հ մինչև վերջ: | Հաջողության Բլոգ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»