«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Հաջողակ մարդկանց մասին

Գիտեք, թե ինչն է ինձ դուր գալիս հաջողակ մարդկանց մեջ: Նրանց դրական էներգիան, լավատեսությունը, ուժն ու եռանդը: Երբ գտնվում ես նրանց կողքին, թվում է, թե ամեն ինչ լավ է լինելու, նրանք իրենց էներգիան փոխանցում են քեզ: Նրանց կողքին խնդիրները դառնում են հնարավորություններ, ալարկոտությունը դառնում է աշխատասիրություն, քննադատությունը դառնում է գովեստ: Նրանք սիրում են կյանքը և նրանք ժպտում են կյանքին, իսկ կյանքը ժպտում է նրանց: Նրանք սիրում են ստեղծել և օգուտ տալ, այլ ոչ թե քանդել ու վնասել: Նրանք իրենց կյանքի փորձով են ցույց տալիս, որ հնարավոր է հասնել բոլոր նպատակներին, լինել երջանիկ և երջանկացնել ուրիշներին: Նրանցից կարելի է անընդհատ սովորել և նրանցից պետք է անընդհատ սովորել: Նրանք չեն խլում մեր էներգիան, նրանք պարգևում են այն մեզ:

Մեզանից յուրաքանչյուրի ներսում ապրում է այդ հաջողակ մարդը: Միգուցե այն արդեն դուրս է եկել կամ դեռ թաքնված է հոգու մութ անկյուններում և անհամբեր սպասում է, թե երբ են իրենց բաց թողնելու լույս աշխարհ: Բաց թողեք նրան: Թող իր էներգիայով ու լույսով նա խամրի վատն ու բացասականը, քննադատությունն ու մեղադրանքը, ալարկոտությունն ու անգործությունը, անորոշությունն ու անվստահությունը: Եղեք հաջողակ մարդ: Եղեք մարդ, որն օգուտ է տալիս, որն ինչ-որ կերպ հեշտացնում է ուրիշների կյանքը, որի գոյությունից շահում են այլ մարդիկ:

Կան մարդիկ, որոնք գլորում են աշխարհը, իսկ մյուսները վազում են կողքից և բղավում. «Աստված իմ, ուր է այս աշխարհը գլորվում»:

Հիշեք, հաջողակ չեն ծնվում, այդպիսին դառնում են: Ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»