« »

Ազդեցությունը

Ազդեցություն

– Ան, իսկ քո կարծիքով ո՞րն է մարդու ամենամեծ կարողությունը, – լռությունը խախտեց Անուշը:
– Ըըը… սիրելը՞, – ռոմանտիկ ժպիտով պատասխանեց Անին:
– Էէէ սերը զգացմունք է, կարողություն, Անի, դե մտածիր… այնպիսի բան, որ բոլոր մարդկանց բնորոշ է:
– Դեեե… ամենամեծ կարողությունը երևի ներելու կարողությունն է… համ էլ բոլոր մարդկանց բնորոշ է, – արագ վրա բերեց Անին:
– Էհ հա ներելը նույնպես կարողություն է, – մտածկոտ պատասխանեց Անուշը, – լավ, իսկ ի՞նչ կասես ազդեցության մասին:
– Բայց ազդեցություն բոլորը չունեն…
– Ազդեցություն ունեն բոլորը, բոլոր մարդիկ` անկախ տարիքից, դիրքից, պաշտոնից, նույնիսկ խելքից:

– Հաաաա ու ոչ միայն մարդիկ…

– Այ ապրես: Մենք անընդհատ տարբեր ազդեցությունների ենք ենթարկվում` լավ կամ վատ, ու դրանցից շատերն էլ ազդում են մեր ձևավորման, զարգացման, կայացման վրա: Մենք էլ մեր հերթին ազդում ենք մյուսների վրա` գիտակցաբար կամ անգիտակցաբար: Մեր ամեն մի արարք ինչ-որ ազդեցություն է պարունակում իր մեջ: Խելացի մարդը, ով կգիտակցի ազդեցության մեծ նշանակությունը ու կկարողանա ղեկավարել իր վրա և իր թողած  ազդեցությունները, ապա, հավատա, իրոք հաջողությունների կհասնի ցանկացած ոլորտում:

– Վայ, Անուշ, սպասիր, քո ասածից կարող եմ ենթադրել, որ օրինակ եթե ես հասկանամ, թե ինչ ազդեցություն է թողնում այս կամ այն բանն ինձ վրա, ու ինքս էլ նպատակաուղղված ազդեմ, ապա ցանկացած հարց կհաջողե՞մ:

– Այո, այո, մի քիչ բարդ է, բայց արդյունքները քեզ հաստատ դուր կգան, – ու ժպտալով ավելացրեց, – էս կյանքում ամեն-ամեն ինչ իր ազդեցությունն ունի, հարցն այստեղ միայն այն է, թե ում վրա, ինչ նպատակով ու ինչ ձևով է ազդում: Այսօր, օրինակ, ֆիլմերը, գովազդները, գրքերը, ինտերնետը, խմիչքը, թմրանյութերը և այլն մարդկանց կողմից օգտագործվում են հենց մարդկանց վրա ազդելու նպատակով, իսկ թե նպատակն ինչպիսին է, այդ արդեն մենք չենք որոշում, իսկ այ արդյունքն արդեն մեզանից է կախված…

– Հաաաա, թե ինչքանով կենթարկվենք դրանց ազդեցությանը, – կռահեց Անին:

Անուշը շարունակեց.
– Իսկ կասե՞ս ինչ է պետք հաջողության համար:

– Մեծ ցանկություն ու համառ աշխատանք, – վստահ պատասխանեց Անին:

– Ապրես, բայց միայն այդպես դժվար է հասնել հաջողության, այ եթե կարողանաս ճիշտ շփվել մարդկանց հետ, ապա ամեն բան ավելի հեշտ կընթանա…

– Դրա համար էլ է խելք պետք, – ավելացրեց Անին:

– Ըհն (ծիծաղելով), դե արի դասակարգենք, ուրեմն հաջողության հասնելու համար պետք է առաջին հերթին խելք, տրամաբանություն…

– Հետո համառ աշխատանք ու մեծ ցանկություն:

– Էս ամենին էլ եթե ավելացնենք մարդկանց հետ ճիշտ շփվելու հմտություններ…

– Կհասնենք հաջողությա՞ն

– Ոչ:

– Բաաա՞, – զարմացավ Անին

– Ազդեցությունները մոռացար, Անի ջան, հավատա, կյանքում դրանք շաաատ կարևոր են: Ողջ աշխարհն է շարժվում տարբեր  հանգամանքների ազդեցությամբ: Էս էնքան լայն հասկացություն ա, որ ամբողջովին գիտակցելն էլ է դժվար:

Անին տարակուսած նայում էր ընկերուհուն:
– Փորձիր ամեն ինչին «ազդեցության» տեսանկյունից նայել, – նայեց ժամացույցին, – լավ դե գնանք, կինոն շուտով կսկսի: Հուսով եմ էսքան փիլիսոփայելս մի օգուտ տվեց քեզ, – ծիծաղելով ասաց Անուշը:

– Հա բա ոնց… բայց ախր էնքան խուճուճ բաներ ասեցիր, դժվար էդքանը հիշեմ, – դժգոհ պատասխանեց Անին` նստարանից վեր կենալով:

– Կհիշես, կհիշես…(խորամանկ ժպտալով) չէ որ իմ խոսքերն ազդեցին քեզ վրա…

The following two tabs change content below.

Anulya

Վերջին հոդվածները: Anulya (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


9 մեկնաբանություն

  1. Շնորհակալություն Anulya-ին հիանալի հոդվածի ու Հաջողության բլոգի հեղինակներին միանալու համար:

  2. shat shnorhakal em ajs blogi himnadirnerin!es amen aravot anhamber spasum em nor hodvacin!arden isk indz shat en ognum ajstex tvac xorhurdner@!!!!!

  3. Հրաշալի ու գեղեցիկ կերպով ներկայացված պատումթյուն էր շնորհակալություն:

  4. Շաաատ շնորհակալություն մեկնաբանությունների համար և այս բլոգին ընդհանրապես,սա իմ առաջին գրառումն էր, և ուրախ եմ ,որ հավանեցիք…

  5. Anulya ջան շնորհավորում եմ առաջին հոդվածի կապակցությամբ: Բավականին հետաքրքիր էր: …մարդկանց հետ ճիշտ շփվելու հմտություններ, շատ դիպուկ էր ասված,սակայն ինչպես դրանք ձեռք բերել? :)

  6. շնորհակալություն…իմ կարծիքով հենց դրանք ձեռք բերելու ցանկությունը Ձեզ կհուշի, ինչ անել Vanuhi ջան…իսկ որպես խորհուրդ` համպատասխան գրականություն կարդացեք,սկսեք օրինակ Դեյլ Քարնեգիից (իմ փորձից եմ ասում)

  7. Շնորհակալություն Anulya ջան, հենց հիմա սկսում եմ:

  8. Չեմ ուզում ասել հոդվածի մեջ գրված նյութի հետ իմ համաձայնության կամ տարաձայնության մասին: :) Բայց մի բան կարող եմ ասել հաստատ. եթե սրանք հենց հեղինակի խոսքերն են, ապա նա շատ տաղանդավոր է, քանի որ պետքական նյութը ընթերցելու համար հետաքրքիր դարձնելը արդեն մեծ տաղանդ է, որը բնորոշ է քչերին:

  9. նյութը գրելիս օգտվել եմ միայն իմ գիտելիքներից…շնորհակալություն Միքայել ջան ))

Add Comment Register



Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>