«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ինչի մասին եք դուք խոսում

Նախորդ հոդվածներում մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչ կարևոր է այն, թե ինչ եք դուք մտածում: Հաջողության ողջ տեսությունը կարելի է ասել հիմնված է դրա վրա՝ մեր մտքերը ձևավորում են մեր կյանքը: Սակայն շատ կարևոր է նաև, թե ինչ եք դուք խոսում: Հիմնականում խոսքը մտքի հետևանք է, այսինքն այն ինչ դուք մտածում եք, ինչ-որ պահի արտահայտում եք: Հետևաբար, եթե ձեր մտքերում դրականն է, դուք կխոսեք դրականի մասին, եթե բացասականը՝ բացասականի: Այս հոդվածը ես չեմ ուզում կապել հաջողության կամ երջանկության հետ, ուղղակի հիշեք, որ դա կարևոր է: Եկեք մի այսպիսի բան պատկերացնենք: Պատկերացրեք, որ այն, ինչի մասին դուք խոսում եք, ձեր ետևում կանգնած հրեշտակը, որին դուք իհարկե չեք տեսնում, գրանցում է իր մոտ, որպեսզի հետո ձեր «ցանկություններն» իրականացնի: Եվ այսպես…

– Գործիցս արդեն հոգնել եմ, – բողոքում է կնոջը փոստատարը՝ վերադառնալով տուն, – ավելի լավ է նստեմ տանը ու ոչինչ չանեմ, քան ամբողջ օրը թափառեմ ու այդ գրոշները աշխատեմ: Այսօր կրկին փաթեթ էի տարել են գործարարի տուն: Շաբաթական մի քանի փաթեթ է ստանում, հաստատ մեջը ինչ-որ թանկարժեք բաներ կան: Իսկ եթե տունը տեսնես, ինչ շքեղ է ձևավորել, իսկական դղյակ է: Իսկ ես փող չունեմ նույնիսկ, որ տանս ծախսերը հոգամ: Բայց դա ինձ պետք էլ չէ, ես իմ մի կտոր սև հացով էլ յոլա կգնամ: Առավոտից իրիկուն տանջվում եմ, հազար ձևի հիմար մարդկանց եմ հանդիպում, բայց ուրիշների գործերը լավանում են, իսկ ինձ մոտ ոչինչ չի փոխվում: Ոչինչ, մի օր իմ բախտն էլ միգուցե բերի:

«Ինչ հետաքրքիր ցանկություններ ունի», – մտածում է հրեշտակն ու գրանցում՝ «1) ուզում է պարապ նստել տանը կամ թափառել, 2) սև հացը նրան բավական է, 3) ուզում է հիմար մարդկանց հետ շփվել, 4) ուզում է տան ծախսերը շատանան 5) ուզում է, որ իր կյանքում ոչինչ չփոխվի: Դե ինչ, կիրականացնե՛նք, իսկ գործարարի գործերը թող ավելի լավանան»:

Խոսեք միայն այնպիսի բաներից, որոնք դրական են, որոնք ուզում եք ներգրավել ձեր կյանք: Եվ հիշեք, որ ձեր ետևում կանգնած հրեշտակը գրանցում է այն, թե ինչ եք դուք «ցանկանում»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»