Ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն. ներածություն

Հիշում եմ, որ ուսանող տարիներին սկսեցի ուսումնասիրել մարդու շարժումներն ու ժեստերի լեզուն: Դրա հանդեպ հետաքրքրությունը մոտս առաջացավ այն ժամանակ, երբ մի տեղ աչքովս ընկավ հետևյալ արտահայտություն՝ «մարդը կարող է քեզ խաբել, բայց նրա ժեստերը՝ ոչ»: Այդ ժամանակ պատկերացրեցի, թե ինչ առավելություն կունենամ ես, եթե հասկանամ մարդկանց ժեստերը, այսինքն այն ազդակները, որոնք մարդն ուղարկում է շրջապատ առանց գիտակցելու: Պատկերացրեք՝ դիմացինը ինչ-որ բան է խոսում, իսկ դուք տեսնում եք նրա իրական մտքերը կամ նա ինչ-որ բան է ուզում և դուք հասկանում եք նրան առանց ավելորդ խոսքերի: Իրոք շատ էի ոգևորվել ու միանգամից անցա գործի:

Եթե google-ով որոնեք «язык жестов», ապա համոզված եմ, որ առաջին իսկ բերված կայքում կարող եք հանդիպել Ալլան Պիզ անունը: Այդպես եղավ նաև իմ դեպքում: Իմացա, որ Ալլան Պիզը ավստրալիացի գրող է, որը համարվում է աշխարհում լավագույն մասնագետներից մեկը իր ոլորտում և որի «Մարմնի լեզուն» («Язык телодвижений») գիրքը տպագրվել է միլիոնավոր օրինակներով և անցել է աշխարհի տարբեր երկրներով: Միանգամից գտա այդ գիրքը և սկսեցի կարդալ:

Հենց ամենասկզբից ասեմ, որ գիրքը մինչև վերջ չկարդացի: Ոչ թե այն հետաքրքիր չէր, այլ ուղղակի այդպես ստացվեց: Իսկ գիրքը իրականում շատ հետաքրքիր էր և այն հատվածները, որոնք հասցրեցի կարդալ, ինձ շատ բան տվեցին: Իմացա, որ ցանկացած մարդ ցանկացած պահի խոսում է ոչ միայն լեզվով, այլ նաև ժեստերի լեզվով: Եվ եթե մարդիկ իրենց լեզվային խոսքը կարողանում են ղեկավարել, ապա ժեստերի լեզուն մարդկանց մեծ մասը չի կարողանում ղեկավարել (եթե նա իհարկե, կատակով, ԿՀՎ-ի կամ ԿԳԲ-ի գործակալ չէ): Ալլան Պիզը գրում է, որ հնարավոր է առանձին ժեստերը խաբուսիկ լինեն և իրենց նշանակությանը չհամապատասխանեն, բայց երբ դրանք վերցնում ես խմբակային, այսինքն միաժամանակ դիտարկում ես մի քանի ժեստեր, որոնք նույն բանն են մատնացույց անում, ապա մեծ հավանականությամբ կարելի է հասկանալ մարդու իրական մտքերը, նրա շարժառիթները, ճիշտ է ասում նա, թե ստում է:

«Փախուստ բանտից» սերիալի սիրահարները կարծում եմ կհիշեն այն հատվածը, երբ եղբայրները տեսանյութ են նկարահանում, որը պետք է ուղարկեն ԿՀՎ: Նրանք գիտեն, որ գործակալներն անպայման վերլուծելու են նաև իրենց ժեստերը և օգտագործում են այդ փաստը՝ նրանց սխալ ուղղությամբ ուղարկելու համար:

Եվ վերջում՝ ժեստերի լեզուն հասկանալու ոգևորությունը ինձ մոտ կարծես կրկին վերադառնում է: Այնպես որ, սկսում ենք «ժեստերի լեզուն» հոդվածների նոր շարքը, որում կներկայացնենք հատվածներ Ալլեն Պիզի «Մարմնի լեզուն» գրքից՝ մեր մեկնաբանություններով: Ժեստերի լեզվի հետ կապված ես շատ բան դեռ չգիտեմ և ինքս էլ ձեզ հետ սովորելու եմ հոդվածներ գրելու ընթացքում: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել: Երբ ամիսներ անց դուք արդեն որոշ գիտելիքները յուրացրած լինեք և սկսեք կիրառել դրանք ձեր շրջապատում և փողոցում, ապա այն բավականությունը, որը կստանաք, երբ տեսնեք այն, ինչ չեն տեսնում ուրիշները, շատ մեծ է լինելու: Այնպես որ, շարժվեցինք առաջ…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

24 մեկնաբանություն

  • Ուղղակի կարծում եմ ռուսերենով այնքան էլ լավ ըմբռնելի չէր Լուկա ջան, ես էլ եմ կիսատ թողել :Ճ, բայց Հրաչյա Ամիրյանն ինչքան գիտեմ արդեն թարգմանելա հայերեն

  • Ամեն անգամ կարդալով ձեր գրառումները մի տեսակ սկսում եմ նախանձել այն մարկանց ովքեր նույնպես կարդում են և բացահայտում նորանոր գիտելիքներ իրենց համար. մի տեսակ ուզում եմ մենակ կարդալ, որ օրիգինալ դառանաի :ՃՃՃՃ Շատ շնորհակալություն հյուրեղ հոդվածների համար, երբեք չդադարեք գոյություն ունենալ, ես ձեր մեծ երկրպագուն եմ, միշտ սպասում եմ ձեր տնտեսագիտական, հոգեբանական և փլիսոփայական ամենակոնկրետ և ճշտված ինֆորմացիաների և հոդվածներին :ՃՃՃՃՃ

    • Իսկ իմ մոտ հակառակն է, հետաքրքիր է, բայց այդպես է. ամեն մի համեղ պատառ գտնելիս (հետաքրքիր կամ օգտակար նյութ կարդալիս) այն մենակ կուլ տալ չեմ կարողանում, անպայման կիսվում եմ, խոսում, պատմում… կամ էլ պարզապես ուղարկում հասցեն )))

  • Հա հասկանալի է Անի ջան 🙂 Բայց մենք ուզում ենք որ բոլոր մարդիկ այդպես դառնան, ուզում ենք գլոբալ ինչ-որ բան փոխենք:

    • Գլոբալ անհնար է…ինձ այդպես է թվում… մի ինչ-որ պահի, կանխատեսելի (կամ չկանխատեսված) քաոսային իրավիճակում ամեն ինչ մի պահ կխառնվի և ելման դրությունում նորից կունենանք այն, ինչ ունենք)))
      Բոլոր մարդիկ չեն կարդա նման նյութեր, ավելին` շատերին չի հետաքրքրի, սակայն եղել են, կան ու կլինեն նրանք, ում հետաքրքիր է, ով ձգտում է անընդհատ, զարգանում ու չի դադարում փնտրելուց…

  • Ես ինքս երբևէ չեմ կարդացել նմանատիպ գրականություն կամ կենտրոնացել այդ ուղղությամբ, սակայ հաճախ դիմացինի ժեստերից հասկացել եմ ավելին, քան նա ասել է:

  • Luka ջան շնորհակալություն նման հետաքրքիր թեմա շոշափելու համար: Անհամբեր սպասում եմ շարունակությանը: 🙂

  • anhamber kspasem sharunakutyan.hetaqrqir klini…vonc em es dzez sirum,,,aravotyan artnanum em u mtacum te inch hetaqrqir nyut eq grel……im mej shat ban eq duq poxel vori hamar shaaat Shnorhakal em :))))

  • Ճիշտ է երբեմն նախանձում եմ մյուս կարդացողներին,,բայց ավելի հաշախ նեղվում եմ, երբ միայն ես եմ այդպես մտածում և թեկուզ վիրտուալ մակաքրդակում հաճելի է նման ընկերներ ունենալը,,,ես ողջ կյանքում իմ լավատեսական հայացքներով սպիտալ ագռավի դերեմ տարել, գումարած մայրս փիլիսոփա է և ինձ բոլորովին այլ կերպ էր դաստիարակում, ես մնում էի դեռևս ինձ անհայտ խմբի մեջ, ու ժամանակի ընթացքում ավելի քիչ շփվող դառնում, իսկ արդեն այսօր բացահայտել եմ ինձ համապատասխան խումբը ու դրա համար անսահման երջանիկ եմ :ՃՃՃՃ

  • Լուկա ջան նորից շաաաաաաատ շնորհակալություն
    Գիտեք վերջերս եմ գտել այս օգտակար ինֆորմացիայի գանձարանը և ավելի ու ավելի եմ հիանում: Այնքան բան կա դեռ կարդալու…
    Ամբողջությամբ կարդացի բոլոր հոդվածները ժեստերի մասին: Հիմա, որ սպառազինված եմ Ձեր տված տեղեկություններով, ավելի ուշադիր կլինեմ զրուցակիցներիս ժեստերին:
    Շնորհակալություն

  • Մարդը մեծ հոգեբան է նա պետք է բացահայտի ներաշխարհը վերլուծի և ըմբռնի մի բան եթե դիմացինտ բացահայտի քեզ ապա հիշիր մի բան մարդու ամենա մեծ զենքը առաջին հերդին իր լեզուն և իր միտքը ամրդը չպետք է բոլորի համար բաց գիրք լինի և ոչ միշտ բոլորին հասանելի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»