« »

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուշադրություն

Հաճախ մենք մարդկանց վրա ուշադրություն ենք դարձնում միայն այն ժամանակ, երբ նրանք հիվանդ են կամ ինչ-որ խնդիրներ ունեն: Բայց երբ նրանք առողջ են և նրանց մոտ ամեն ինչ լավ է, մենք զրկում ենք նրանց ուշադրությունից: Բայց ուշադրությունը դրական էներգիա է: Եթե մենք չենք տալիս մարդկանց այն, մենք չենք լիցքավորում նրանց: Ուշադրության արժանանալու կարիքը մարդու մոտ գալիս է դեռ փոքր տարիքից: Եթե երեխայի մոտ ամեն ինչ լավ է և նրա վրա ուշադրություն չեն դարձնում, նա ինքն է իր համար «խնդիրներ ստեղծում», որպեսզի իր վրա ուշադրություն գրավի: Ուշադրության արժանանալու ձգտումը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է դրսևորվում: Որոշ մարդիկ նույնիսկ հանցագործություն են կատարում միայն նրա համար, որպեսզի ուշադրության արժանանան:

Հասկանում եմ, որ հնարավոր չէ բոլոր մարդկանց ուշադրության արժանացնել: Դուք չեք կարող ուշադրության կենտրոնում պահել ձեր բոլոր հարազատներին, ընկերներին, ծանոթներին, աշխատանքային ընկերներին, հարևաններին և այլն: Դա հնարավոր չէ, ձեր ժամանակն ուղղակի չի հերիքի: Բայց դուք կարող եք ուշադրության արժանացնել բոլոր այն մարդկանց, որոնք տվյալ պահին ձեր կողքին են: Իսկ դա ակնհայտ չէ, որ երբ մարդը քո կողքին է, ուրեմն նա քո ուշադրության կենտրոնում է: Դու կարող ես նույնիսկ շփվել մարդու հետ, բայց նա չզգա այդ ուշադրությունը: Այնպես որ, փորձեք ուղղակի մի փոքր ավելի ուշադիր լինել մարդկանց հանդեպ՝ լինեն նրանք հարազատներ, թե նոր ծանոթներ: Ձեր ընդամենը մի փոքր ուշադրությունը կարող է երջանկացնել մարդուն:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


3 մեկնաբանություն

  1. Սիրելի ՛՛Հաջողության բլոգ՛՛ ձեզ դիմում եմ մի խնդրանքով…
    Մեկնաբանությունը գրում եմ այս գրառման տակ,որովհետև այն ուղիղ կապ ունի ուշադրության հետ:
    Երիտասարդ կինը տառապում է քաղցկեղից ու նրան շտապ ֆինանսական օգնություն է պետք:
    Գիտեմ,որ ձեր կայքի ֆորմատն այլ է, բայց շատ կխնդրեի ձեզ թեկուզ մի փոքրիկ նյութ գրել այս կնոջ մասին: Դուք ունեք ընթերցողների հսկայական թիվ, համագործակցում եք լուրջ կազմակերպությունների հետ, միգուցե տեսնեն,որոշեն օգնել:
    Սա իմ բլոգի անդրադարձն է http://sunesevada.blogspot.com/2012/01/blog-post_25.html այս գրառման մեջ կգտնեք հավելյալ տեղեկություններ,որոնք միգուցե պետքական լինեն : Գրառմանս մեջ կա ֆեյսբեւքյան էջն ու օգնության համար բացված կայքի հասցեն :
    Ես կնոջը չեմ ճանաչում, բայց կարծում եմ,որ արժի փորձել օգնել:
    Խնդրում եմ ձեզ, ձեր կայքում արված գրառումն իրոք կարող է ինչ-որ բան փոխել….
    Գիտեմ,որ կարձագանքեք;
    ՈՒզում եմ հավատամ,որ թեկուզ մի փոքրիկ գրառում կտեսնեմ ձեր կայքում:
    Նախօրոք շատ շնորհակալ եմ….

  2. Ես հաճախ եմ մտածում այդ մասին, փորձում եմ վերանայել իմ վերաբերմունքը հատկապես ինձ համար թանկ մարդկանց նկատմամբ և աշխատում եմ անել այնպես, որ հետո ափսոսանք չապրեմ:

  3. Pingback: Հաղթահարել քաղցկեղը | Հաջողության Բլոգ

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»