«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարքեթինգ

Մարքեթինգային խելացի մեթոդ

Երբ գրում էի նախորդ հոդվածը Gillette-ի մասին և ուսումնասիրում էի համապատասխան նյութերը, հանդիպեցի մի այսպիսի բան, որի վրա մինչ այդ լուրջ ուշադրություն չէի դարձրել: Խոսքը մարքեթինգային մի մեթոդի մասին է, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ դուք վաճառում եք երկու տեսակի ապրանք՝ հիմնական և երկրորդային: Երկրորդային ապրանքը չի կարող վաճառվել առանց հիմնականի, իսկ հիմնականը՝ առանց երկրորդայինի, քանի որ դրանք իրար փոխլրացնում են: Հիմնական ապրանքը դուք վաճառում եք ինքնարժեքից ցածր կամ ընդհանրապես նվիրում եք, որպեսզի մարդիկ ձեռք բերելով այն, սկսեն մտածել երկրորդային ապրանքը ձեռք բերելու մասին, որի շարունակական վաճառքի վրա էլ դուք պատրաստվում եք աշխատել: Բերեմ օրինակ: Gillette-ը վաճառվում է հետևյալ եղանակով՝ կա հիմնական սարքը և կան դրան ամրացվող գլխիկները: Հիմնական սարքը ձեռք է բերվում մեկ անգամ, իսկ գլխիկները պետք է անընդհատ փոխել: Մեթոդը կայանում է հետևյալում: Դուք մեկ անգամ էժան կամ անվճար ստանում եք հիմնական սարքը և դա «պարտավորեցնում է» ձեզ, որպեսզի հետագայում դուք շարունակեք ձեռք բերել գլխիկները:

Մարքեթինգային այս մեթոդը կոչվում է «խայծի և կեռի» («наживки и крючка») մեթոդ, որտեղ խայծը հիմնական ապրանքն է: Եթե մտածեք՝ դա բավականին հանճարեղ մեթոդ է: Այսինքն, դու մարդուն նվիրում ես ինչ-որ բան, որն իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում, բայց նա չի կարող օգտագործել դա, քանի դեռ ձեռք չի բերել իրենից ավելի փոքր արժեք ներկայացնող երկրորդային ապրանքը: Իսկ երկրորդային ապրանքը պետք է լինի այնպիսին, որպեսզի մարդն այն երկար չօգտագործի, այսինքն ժամանակի ընթացքում այն անհրաժեշտ լինի փոխել: Եվ որպես բիզնես շեշտը այստեղ դրվում է հենց երկրորդային ապրանքի վաճառքի վրա:

Երբ մտածում էի այս մեթոդի մասին, սկսեցի շրջապատում նկատել մի շարք այլ ապրանքներ, որոնք վաճառվում են այս մեթոդի կիրառմամբ: Օրինակ՝ մաքուր ջուրը: Մի շարք գրասենյակներում և տներում տեղադրված են մաքուր ջրի սարքերը: Հիմնական սարքը տեղադրվում է մեկ անգամ, իսկ որպես երկրորդային ապրանք այստեղ հանդես են գալիս ջրով լի տարրաները, որոնք անընդհատ փոխվում են, երբ դրանցում ջուրը վերջանում է: Այսինքն, հիմնական սարքը նույնիսկ կարելի է նվիրել, քանի որ ձեռք բերելով այն, դուք արդեն «ստիպված կլինեք» հետագայում անընդհատ ձեռք բերել ջրով լի տարրաները, իսկ ողջ բիզնեսը կառուցվում է դրա վրա:

Իրոք որ շատ հետաքրքիր մոտեցում է բիզնեսի համար: Մտածեք այդ ուղղությամբ և միգուցե մի հանճարեղ միտք էլ ձե՞ր գլխում ծագի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

8 մեկնաբանություն

  • Ըստ էության դա իրենից ներկայացնում է հավելավաճառք` up selling – cross selling և այն իրականացնելու համար հարկավոր է ձեռք բերել համապատասխան գիտելիքներ ու հմտություններ :):

  • Նույն մեթոդն էլ կիրառում է miracle blade ապրանքանիշը, բայց կարծում եմ, որ եթե իրը անորակ է, ապա հազարավոր անգամ գովազդելն անիմաստ է: Իսկ gillette-ի դեպքում դա ողջունելի է:

  • հետաքրքիր էՃՃ նույնը կապի օպերատորներն են անում` անվճար նվիրում են սիմ քարտը, իսկ իրենց բիզնեսի մեխը հետագա լիցքավորումներն են:
    Բարեկամներ ինձ խորհուրդ է հարկավոր;
    ես ամեն առավոր արթնամում եմ այն մտքով, որ պետք է նոր բիզնես սկսել, գլխումս հետքրքիր նախագծեր կան, բայց դրանց իրականացման ճանապարհները դեռևս այնքանել հասանելի չեն ինձ: Կիսվեք ձեր կարդացած հետաքրքիր գրքերով, կայքերով որոնք ինձ գոնե մի քիչ կօգնեն:
    Նախապես շնորհակալություն

    • Ալեքսանդրա ջան այդ մտածմունքները, որ ձեր մոտ սկսվել են, դա արդեն շաաաատ լավ է, նշանակում է դուք նույնպես վարակվել եք մեզ պես՝ բառիս լավ իմաստով: Մոտակա 2-3 օրը հոդված կավելացնենք, թե ինչից կարելի է սկսել և ինչով կարելի է զբաղվել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»