Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է ապրել, երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը Հայաստանում:

   

 

Հոգեբանություն

Ես սկսում եմ հասկանալ…

Հեղինակ՝ Աղաջանյան Ռոզի

Ես սկսում եմ հասկանալ, որ ես եմ մեղավոր, որ իմ կյանքում հաճախ է լինում հիասթափություն: Որ միշտ ստիպված եմ տեսնել իմ շուրջն անարդարություններ ու լռել: Որ միշտ քեզ ընդունում են նայելով ոչ թե «դեմքիդ», այլ գրպանիդ (կապ չունի, որ «դեմքդ» այլանդակ է): Որ միշտ աղքատներին պատասխանը «ՈՉ»-ն է, իսկ հարուստներին` «ԱՅՈ»-ն: Որ անտեսվում են հոգևոր արժանիքները, կարևորելով` մարմնականը: Որ մարդկանց հաճելի է, երբ իրենց խաբում են: Նրանց ավելի հարմար է ապրել իրականությունից հեռու, իրեց իսկ ստեղծած ստի «դղյակում», քան մի քիչ դաժան, բայց իրական «խրճիթում»: Որ հասնել նպատակներին ավելի հեշտ է զենքի միջոցով, քան մտքի: Որ միշտ մահվան շեմին ես գիտակցում` ինչ ունես ու ինչ ես կորցնում: Որ խոսում ես մարդկանց հետ ու հասկանում, որ «գեղեցիկը կփրկի աշխարհը» իրականությանը չի համապատասխանում: Գեղեցիկը մեր շուրջն է, մինչդեռ փող աշխատելու ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ձգտումը դարձել է նպատակ, որը մեզ շա~տ է հեռվացրել իրական գեղեցկությունից: Ինչո՞ւ կեղծես, եթե կա ճշմարիտը: Ինչո՞ւ հասնես երազանքներիդ փողի կամ զենքի ուժով, այլ ոչ թե քո աշխատասիրությամբ: Ինչո՞ւ ունենաս առատ գրպան, բայց հոգուդ մեջ լինի անհույս դատարկություն… Սրանք հարցեր են, որոնք անընդհատ պտտվում են իմ մտքում: Փորձում եմ գտնել դրանց պատասխանները: Չեմ գտնում կամ էլ արդեն գտել եմ կամ էլ վախենում եմ… ՉԳԻՏԵՄ… և դրա համար էլ մեղադրում եմ միմիայն ինձ:

Հեղինակի մասին

Աղաջանյան Ռոզի

Սովորում եմ ԵՊՀ-ում`Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում:
Տիրապետում եմ (լեզուներ) հայերեն, անգլերեն, ռուսերեն: Բացի հոգեբանությունից զբաղվում եմ (լուսա) նկարչությամբ (սիրողական): Ամուսնացած չեմ:

8 մեկնաբանություն

    • Cavoq , iharke u @st erevuyti menq enq mexavor , vor nmanatip erevuytner@ shat en mer kayanqum :Isk inch veraberum e patasxanner@ gtnelun, apa kapitalistakan erkrum, dranq haverjakan harcer en ( im karciqov ) :/ …. u djvar el patasxan stanan !

  • Giteq mardkayin kyanq@ haverjakan pntrtuq e, ayd gorcntacum karevor e ayn, te inchqanov enq menq karoxanum gtnel inqners mez, chanachel u haskanal inqnerz mez, mer dzgtum ner@, cankutyunner@. Shat cavali e, vor shater@ ush en haskanum kam el @ndhanrapes chen haskanum ajd amen@. Karcum em kyanqi yuraqanchyur pulum petq e irakanacnel sepakan andzi hangamanalic verlucutyun` gnahatelu u arjevorelu mer stexcac lavaguyn ardyunqner@ ev haskanalu texi vati patcharner@. Isk inch verabervum e shrjapatox ashxarhum arka vat erevuytnerin, inchqan el cankananq chenq karox poxel ayd amen@, che vor mardik tarber en. Gnahateq inqnerd dzez.

  • Ցավոք մարդն իր էությամբ էգոիստ է…նա սիրում է միայն իրենք, տեսնում ու ապրում է միմիայն իրենով…
    Որպեսզի ամեն անգամ անարադարությունը չտեսնեմ ու չսկսեմ ատել մարդուն, համարելով նրան ամենակեղծավոր, կործանիչ ու էգոիստ, ես գտել եմ իմ ուրույն տարբերակը, սովորելով հենց մարդու ստեղծած միակ հրաշքից` մանուկից: Սիրում եմ նրանց… եթե սեր ու ջերմություն ես տալիս նրանց, ապա նրանք դրա եռապատիկն են քեզ տալիս… Նրանց ներկայությունն անգամ բավական է, որ ես ինձ երջանիկ զգամ, ուրախանամ իմ գոյության համար: Չամաչեմ, որ ես ել մարդ եմ ծնվել… Նրանց նմանվելով սկսեցի սիրել այս աշխարհը, տեսնել բարին ամեն ինչում, իսկ հիմա էլ ընկերներիս եմ սովորեցնում մանուկ լինել.. մանկան պես տխուր պահերին մի բարի երևույթ տեսնելուց ժպտալ, մոռանալով վայրկյաններ առաջ զգացացդ խորը ցավը…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»