« »

Ինչն է մարդուն դարձնում լիդեր

Լիդեր

Իմ կարծիքով լիդերի մասին պատկերացումը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Ոմանց կարծիքով լիդերը պետք է լինի ակտիվ, աչքի ընկնող, շատ խոսացող, ինչ-որ տեղ խիստ, միշտ մարդկանց ուղղություն ցույց տվող և իր ետևից տանող: Մյուսների կարծիքով իսկական լիդերը երբեք աչքի չի ընկնում, քիչ է խոսում, փոխարենը ավելի շատ գործում է և միշտ շարժվում է այն ուղղությամբ, որով մարդիկ են ուզում շարժվել: Ամեն դեպքում, ինչպիսին էլ լինի լիդերը, կարծում եմ կան մի քանի գծեր, որոնցով նա պետք է օժտված լինի: Եվ դրանցից ամենակարևորն այն է, որ նա պետք է մարդկանց ինչ-որ խնդիր լուծի: Հիշեք, լիդերը պետք է ոչ թե խնդիրներ գտնի, այլ նա պետք է դրանք լուծի:

Բացի այդ լիդերը պետք է ոգեշնչի մարդկանց, նա պետք է բացահայտի լավագույն գծերը մարդկանց մեջ: Նա պետք է ձգտի այնպես անել, որ յուրաքանչյուր մարդ նույնպես լիդեր դառնա: Լիդերը պետք է օգնի այլ մարդկանց, լսի նրանց, փորձի հասկանալ, մտնի նրանց դրության մեջ, իր մաշկի վրա զգա այն, ինչ զգում են ուրիշները: Իսկական լիդերը չպետք է իրեն բարձր դասի այլ մարդկանցից, նա պետք է ուղղակի ծառայի մարդկանց: Լիդերը պետք է սեփական օրինակով ցույց տա այն, ինչի կոչ անում է ուրիշներին: Լիդերը պետք է լինի բարի, վստահ, համարձակ, կարողանա ընդունել իր սխալները և ներել ուրիշների սխալները: Լիդերից չպետք է վախենան, նրան պետք է հետևեն հարգանքից և վստահությունից դրդված: Իսկական լիդերը չի ձգտում լիդեր դառնալ, դա նրա մոտ ուղղակի ստացվում է:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


7 մեկնաբանություն

  1. Ես կարծում եմ, որ իսկական լիդերը նա է ում մարդիկ ինքնակամ են հետևում` վստահելով նրա գիտելիքներին և ունակություններին, որոնց շնորհիվ իրենք կհասնեն ցանկալի արդյունքի 🙂

  2. mer orerum ov pox uni na e lider….

    • Leon ջան, ճիշտ է ոչ բոլոր դեպքերում, բայց ես հակառակը կասեմ՝ ով լիդեր է, նա փող ունի: Խոսքն ավելի շատ գործնական կյանքի մասին է:

  3. Առաքելյան says:

    “Իսկական լիդերը չի ձգտում լիդեր դառնալ, դա նրա մոտ ուղղակի ստացվում է”. Շատ դիպուկ էր ասված: Իսկ այն, որ պարտադիր չէ լիդերը ակտիվ ու շատախոս լինի համոզվել եմ բազմիցս, նույնիսկ թվում է՝ “լուռ” լիդերները ավելի են վստահություն ներշնչում:

  4. shat lavn er hamamit em
    apreq senc lav hodvacneri hamar

  5. Իմ համոզմաբ, լիդեր հոգբանական տիպը պիտի օժտված լինի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ մեծ զգացումով: Իմ իմացացների մեջ շատ քչերն են ի վիճակի կրելու պատասխանատվության բեռը: Եթե լիդերություն սիրողները դույզն իսկ պատկերացնեն թե պատասխանատվության բեռը բազմապատիկ անգամ գերազանցում է հրամայելու հաճույքը ինքնակամ կհրաժարվեն լիդերությունից: Իրականության մեջ համարյա ոչ մի լիդեր պատասխան չի տալիս իր արածների համար: «Հաղթանակը անհամար ծնողներ ունի իսկ պարտությունները միշտ որբ են:»

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»