« »

Բրենդինգի հանճարը. մաս 1

«Մասսայական արտադրություն կազմակերպելու համար հարկավոր է հավաքել բոլոր ինժեներներին և նրանց շատ լավ վճարել» (Անդրե Գյուստավ Սիտրոեն):

Առաջին ավտոմեքենան, որը թողարկվել է սերիական արտադրությամբ և որի դիմացին առկա էր մեքենայի լոգոտիպը եղել է Citroёn-ը 1919թ-ին:

Սիտրոենը սկսեց արտադրել իր մեքենաներն ու անմիջապես դրանից հետո հարց առաջացավ՝ ինչպե՞ս դրանք վաճառել: Այս հոդվածում կներկայացնեմ Ձեզ այն մեթոդները, որոնք կիրառվեցին Անդրե Սիտրոենի կողմից և շարունակվում են կիրառվել մինչ օրս:

Մարդկանց վրա ազդելու համար նա օգտագործում էր բազմաթիվ միջոցներ, մասնավորապես ամեն ամիս նա գնում էր ֆրանսիական ամենաշատ վաճառվող թերթի էջերն ու մեքենայի նկարներ տեղադրում այնտեղ: Նրա փրոմոութերները փողոցում անվճար բաժանում էին ֆլայերներ, իսկ կինոթատրոններում առաջին անգամ ցուցադրվեց նրա գովազդը, որը մինչև Անդրեն ոչ ոք չէր արել: Նա կազմակերպում էր վիկտորինաներ ու լոտոներ, որի գլխավոր մրցանակը բնականաբար մեքենան էր: Երբ նա ստացավ իր մեքենաների վերաբերյալ առաջին բողոքները, Անդրեն միանգամից ստեղծեց մի գրքույկ, որում մանրամասն նկարագրված էր մեքենայի կառուցումը, իսկ վերնագիրը հետևյալն էր` «այն այնքան հեշտ է, որ կարող է պատրաստվել նաև կնոջ կողմից»: Անդրեն առաջինն էր, որ տեսավ կանանց որպես իր ապրանքի հեռանկարային թիրախային խումբ: Արդյունքում, նրա մեքենաները հայտնվում էին կանանց համար նախատեսված բոլոր ամսագրերում, որտեղ երևում էր նրա մեքենայի նուրբ կանացի նկարը: Բնականաբար դա իր արդյունքը տվեց: Կանայք, որոնք ինքնուրույն իրենց համար մեքենա էին գնում, ընտրում էին միայն Citroёn:

The following two tabs change content below.

Vahagn

Վերջին հոդվածները: Vahagn (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


3 մեկնաբանություն

  1. մի հարց,ես շատ եմ լսել սերիական բառը,բայց ճիշտն ասաց չեմ հասկացել բառի իմաստը

    • Գագիկ ջան, սերիական նշանակում է, որ 1 հատ կամ 2 հատ չի արտադրվել ընդամենը, այսինքն շարունակվել է պարբերաբար արտադրվել:

  2. պարզա,շատ շնորհակալ եմ

Add Comment Register



Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

Մեկնաբանություններում կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>