« »

Նպատակ ունե՞ք: Վստա՛հ մինչև վերջ

Նպատակների իրականացում

Նպատակներին հասնելու ճանապարհը միշտ էլ դժվար է լինում: Լինում են տարբեր արգելքներ, հիասթափություններ, խնդիրներ, հետո կրկին վերելքներ ու հաջողություններ, ապա նորից անհաջողություններ ու մոտիվացիայի կորուստ և այդպես շարունակ: Այդ դժվար ճանապարհին մարդկանց մի մասը մոլորվում է, մյուսները հետ են դառնում, մի մասն էլ շարունակում է շարժվել առաջ` անկախ ամեն ինչից: Նպատակներին հասնելու և ճանապարհը մինչև վերջ անցնելու համար պետք է լինել համառ, լինել վստահ և ողջ հոգով հավատալ նպատակին: Եթե դուք ունեք նպատակ, ապա դրան հասնելու համար դուք պետք է այրեք բոլոր կամուրջները ձեր ետևից, պետք է մնա ընդամենը մեկ տարբերակ` դուք հասնում եք ձեր նպատակին և վերջ: Այլ տարբերակներ չկան: Այդ անմնացորդ նվիրվածությունն ու հավատը ձեզ կբերի հաջողության:

Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շրջապատել ձեզ մարդկանցով, որոնք ձեզ հավատում են: Եթե դուք ունեք նպատակ, իրոք մեծ նպատակ, ապա շատ մարդիկ կփորձեն շեղել ձեզ, խանգարել, հիասթափեցնել, այլ ճանապարհներ ցույց տալ: Այդ մարդիկ կփորձեն «կոտրել» ձեր երազանքը: Հեռու մնացե՛ք նման մարդկանցից: Եթե մարդը չի հավատում, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, ապա նրա բացասական տրամադրվածությունը ժամանակի ընթացքում կփոխանցվի նաև ձեզ: Հեռու պահեք նման մարդկանց, մի հրաժարվեք նրանցից, ուղղակի ժամանակավորապես հեռու մնացեք, քանի դեռ չեք հասել ձեր նպատակին և չեք ապացուցել բոլորին, որ շարժվում էիք ճիշտ ուղղությամբ: Իրականում ոչ մեկին էլ ոչինչ պետք չէ ապացուցել, դուք դա անում եք միայն ձեզ համար, դուք ինքներդ պետք է դա ձեզ ապացուցեք` ապացուցեք, որ կարող եք:

Հավատ-հավատ-հավատ, ապա աշխատանք-աշխատանք-աշխատանք և ճիշտ ընտրված շրջապատ` այս ամենի շնորհիվ դուք անպայման կհասնեք ձեր նպատակներին: Թող ձեր շրջապատում լինեն այնպիսի մարդիկ, որոնք հավատում են ձեզ, որոնք ուրախանում են ձեր հաջողություններով, որոնք ոգեշնչում են ձեզ, որոնք նույնիսկ, եթե դուք սխալվում եք, չեն ասում «աաա՜ա, դու սխալվեցի՛ր», այլ ասում են «ոչինչ, ամեն ինչ լավ կլինի՛»: Նման միջավայրը ձեզ շատ կօգնի հասնելու ձեր նպատակներին: Հիշեք, որ նպատակներն ուժ ու եռանդ են տալիս, նպատակները կյանքը իմաստալից են դարձնում, նպատակները պետք է լինեն մեծ, զգալի և նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»