Get Adobe Flash player
Get Adobe Flash player
« Ընդունեք սեփական սխալներըԵրբեմն պետք է ոչ ոքի չլսել »

Սփամեր չդառնալու 2 կանոնները

Հեղինակ` · Փետրվար 21, 2012

ես սփամեր եմ

Ողջույն, վաղուց է չէի գրել այս հրաշալի բլոգում: Բայց այսօր, երբ ընթերցում էի SMS-սփամի մասին նախորդ գրառումը, ինձանից անկախ «գրիչը վերցրի ձեռքս»:

Ցավոք, մեր երկրում (օնլայն) մարքեթինգը հաճախ նույնացվում է սփամելու հետ: Մենք բացառություն չենք, ողջ աշխարհն է այսօր դարձել սփամով լի: Եվ բազմաթիվ գործարարներ ցանկանում են շուկա ներխուժել իրենց ապրանքի կամ ծառայությունների մասին ինքնագովեստի մեկ-երկու անշուք տող տարածելով:

Իսկ դուք գիտե՞ք, որ գովազդատուից սփամերի վերածվելն ընդամենը մեկ քայլ է: Իհարկե, Հայաստանում շատերն այդ քայլը չեն կատարում, քանի որ… հենց սկզբից սկսում են սփամել: Կան նաև հատուկ մասնագիտացված սփամերներ (թեև, մասնագիտանալս ո՞րն է՝ վերցնում ես մի հնչեղ անուն (ասենք՝ Sexy Pan-Armenian Marketers), դոմեն-հոսթինգ, սփամող մի վեբ-ծրագիր, ձեռք ես գցում էլ. փոստերի մի բազա և վերջ):

Բայց ես այսօր կխոսեմ ոչ թե այն մասին, թե ինչպես սփամեր դառնալ, այլ՝ թե ինչպես խուսափել այդ գորշ ու հեղինակազրկող պիտակից: Շատ բան պետք չէ՝ ընդամենը պահպանել երկու «ոսկե կանոններ»:

1. Ուղարկել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ձեզանից բան ստանալ

Մեր «գիտունիկ մարքեթոլոգները» անխնա կերպով սփամում են բոլորին՝ առանց հարցնելու, թե ցանկանո՞ւմ են մարդիկ իրենցից գոնե 1 նամակ ստանալ: Ավելին, այսօրվա սփամեր-կազմակերպությունները ԶԼՄ-ներով հպարտանում են, որ կարող են իրեց սփամն ուղարկել մի քանի տասնյակ հազարավոր «բաժանորդների»:

Ստոպ: Ես իմ բլոգում երկար չարչարվելուց հետո հազիվ եմ կարողացել անցնել 200 բաժանորդագրվածների սահմանը, այդ ինչպե՞ս հասցրեցիք տասնյակ հազարավոր «բաժանորդներ» ունենալ:

Սա ոչ միայն ինքնախաբեություն է, այլ նույնիսկ բարոյական չէ:

2. Մարդկանց ուղարկել այն, ինչ նրանք ցանկանում են ձեզանից ստանալ

Այո, լինում է և հակառակը: Դու բաժանորդագրվում ես մի բանի համար, բայց սկսում ես ստանալ նաև սփամ: Եվ շաբաթների ընթացքում սփամը շատանում է, իսկ բուն նյութը՝ պակասում:

Օրինակ, եղել են անգլերեն կայքեր, որոնց RSS հոսքերին բաժանորդագրվել եմ, որպեսզի ստանամ վերջին գրառումների մասին էլ. ծանուցումներ: Սակայն, օրերից մի օր պարզել եմ, որ այդ կայքից ինձ ուղարկվում է շաբաթական 1-2 գրառման մասին էլ. տեղեկացում, բայց օրական 2-3 առաջարկություն (վճարովի բեռնումներ, ապրանքներ և այլն): Այլ կերպ ասած, ինքդ բաժանորդագրվեցիր տվյալ կայքին ու ինքդ քեզ «գցեցիր կրակը»:

Սա առաջինից պակաս վտանգավոր չէ, իսկ սփամերի վերածվելն էլ՝ ավելի հեշտ:

***

Ահա և վերջ: Պահպանեք այս երկու կանոնները և հաղորդակցվեք ձեր այցելուների ու հաճախորդների հետ: Այլապես, ձեզանից անկախ կհամալրեք սփամերների շարքերը:

3 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար

Մուտքագրեք Ձեր E-mail-ը


RSS բաժանորդագրություն

Քննարկումներ2 մեկնաբանություններ

  1. Մերսի Արթուր ջան հոդվածի համար:

  2. Խնդրեմ, ձեզ մոտ գրելը միայն պատիվ է:

Ավելացնել