«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ամեն ինչի մեջ պետք է լավը տեսնել. աֆրիկյան առակ

Աֆրիկյան թագավորներից մեկը մի մոտ ընկեր ուներ, որի հետ միասին մեծացել էին: Այդ ընկերը մի սովորություն ուներ` ցանկացած իրավիճակում, որը նրա հետ պատահում էր, լիներ դա բացասական, թե դրական, նա միշտ ասում էր` «դա լա՛վ է»:

Մի օր թագավորը որսի է դուրս գալիս: Ընկերը, որը միշտ նրա հետ էր, երբեմն լիցքավորում և պատրաստում էր նրա հրացանը: Բայց այս անգամ լիցքավորելիս` նա ինչ-որ բան սխալ է անում և երբ թագավորը վերցնում է հրացանը և կրակում, նրա մեծ մատը մի կողմ է թռնում: Տեսնելով տեղի ունեցածը` ընկերն ինչպես միշտ արձագանքում է` «դա լա՛վ է»: «Ո՛չ, դա լավ չէ՛», – բացականչում է թագավորը և հրամայում ընկերոջը բանտ նետել:

Անցնում է մոտ մեկ տարի: Թագավորը կրկին դուրս է գալիս որսի մի վայրում, որտեղ իր կարծիքով նա կարող էր հանգիստ որս անել: Բայց տեղի մարդակեր ցեղերը նրան գերի են վերցնում և մնացածի հետ միասին տանում իրենց գյուղը: Նրանք կապում են թագավորի թևերն ու ոտքերը, ցախ են բերում, սյուն են տնկում և կապում թագավորին դրան: Երբ նրանք մոտենում են, որպեսզի վառեն կրակը, հանկարծ նկատում են, որ թագավորի մեծ մատը չկա: Նրանց սնահավատությունը թույլ չէր տալիս նրանց ուտել մարդկանց, որոնք մարմնի արատ ունեն և թագավորին բաց են թողնում:

Վերադառնալով տուն` թագավորը հիշում է այն պատմությունը, երբ նա զրկվեց մատից և խղճի խայթ է զգում ընկերոջ հետ այդպես վարվելու համար: Նա անմիջապես գնում է բանտ` նրան տեսնելու:

Դու ճիշտ է՛իր, դա լավ էր, որ ես առանց մատ մնացի, – ասում է թագավորը և պատմում նրան այն ամենը, ինչ նրա հետ տեղի էր ունեցել:

– Ես շատ եմ ափսոսում, որ քեզ բանտ եմ նստացրել, դա իմ կողմից վատ արարք էր:

– Ոչ, – պատասխանում է ընկերը, – դա լա՛վ էր:

– Ինչպե՞ս թե լավ էր, – զարմանում է թագավորը, – միթե՞ դա լավ է, որ ես իմ ընկերոջը մեկ տարով բանտ եմ նստացրել:

– Եթե ես բանտում չլինեի, ապա ես այնտեղ քեզ հետ կլինեի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»