« »

Մարդիկ սիրում են նկարներ, պարզապես պետք է նկատեն դրանք…

Մարդիկ սիրում են նկարներ

Սրանում համոզվեցի, երբ վերջերս իրականացրեցի փոքրիկ դիտում Մ.Սարյանի այգում: Կար մտավախություն, որ նկարներով հետաքրքրվողներ քիչ կլինեն ու մտավախությունս տեղին էր: Դիտման ժամանակ քչերն էին մոտենում, նայում նկարները, փորձում հասկանալ բովանդակությունը, ինչը տխրեցրեց ինձ: Ուզում եմ ենթադրել, որ պատճառը ձմեռային ցուրտ եղանակն էր. ամեն դեպքում դա ինձ չխանգարեց կազմակերպել դիտումը:

Ինչ վերաբերում էր դիտման իրականացմանը, ապա կատարեցի այն: Ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը ստացա իհարկե, բայց կատարվեց մի բան, որը նպատակ չունեի ուսումնասիրելու, բացահայտելու, բայց որի համար հիմա ուրախ եմ: Դիտման ընթացքում մի միջադեպ տեղի ունեցավ` շների կռիվ, որը շատ այգիներում էի հանդիպել, բայց որը հիմք հանդիսացավ ինձ համար նոր բացահայտումների: Կռվի ժամանակ ընկավ և վնասվեց նկարներից մեկը: Քանի դեռ նկարիչը փորձում էր քշել շներին, մոտեցավ մոտ 30 տարեկան երիտասարդ, որ նկարը դնի տեղը: Երիտասարդը, որքանով հասկացա, չէր եկել նկարները նայելու, այլ ուղղակի անցնում էր այդ կողմով: Մի քիչ զարմացա, իհարկե, այդ ժամանակ, որ մարդիկ անտարբեր չեն: Նա վերցրեց նկարը, նայեց, հետո սկսեց զննել մնացածը ու հետաքրքրվել դրանցով: Ես հասկացա, որ շատ մարդկանց հետաքրքրում են նկարները և նրանք փնտրում, գտնում են դրանք, շատերին էլ հետաքրքրում են, մինչդեռ նրանք չեն գիտակցում, պարզապես անցնում են, գնում` տարված առօրյա խնդիրներով: Ես գրեթե համոզված եմ, որ եթե նկարն ընկած չլիներ, երիտասարդը չէր էլ նկատի այն, բայց մի բանում վստահ եմ, որ նա սիրում է նկարներ, նրան հետաքրքիր են նկարները, որը գիտակցեց հենց այդ ժամանակ:

P.S
Եղե՛ք ուշադիր, փնտրե՛ք այն, ինչ ձեզ իրականում պետք է:

The following two tabs change content below.

Աղաջանյան Ռոզի

Սովորում եմ ԵՊՀ-ում`Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում: Տիրապետում եմ (լեզուներ) հայերեն, անգլերեն, ռուսերեն: Բացի հոգեբանությունից զբաղվում եմ (լուսա) նկարչությամբ (սիրողական): Ամուսնացած չեմ:

Վերջին հոդվածները: Աղաջանյան Ռոզի (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»