Հաջողության գաղտնիքներ

Հաղթահարել անհաղթահարելին

Մեր կյանքին կարելի է նայել երկու տարբեր ուղղություններից: Մեկն այն կյանքն է, որը տեղի է ունենում մեր շրջապատում և մենք չենք կարող դա ղեկավարել: Այսինքն, դա արտաքին գործոններն են, հանգամանքները, իրավիճակները, որոնք մեր հսկողության տակ չեն: Կա նաև կյանքի երկրորդ կողմը` թե ինչպես ենք մենք այդ ամենին վերաբերվում` մեր մտքերում, սրտում և դա ամբողջությամբ մեր հսկողության տակ է: Երբ դու սպասում ես, որ փոխվեն արտաքին գործոնները, որպեսզի փոխվի քո կյանքը, ոչինչ էլ չի փոխվում: Դու ինքդ պետք է անես այդ փոփոխությունները` փոխելով քո վերաբերմունքն ու մտքերը:

Սրանք իմ խոսքերը չեն: Խոսքերը մեջբերված են Մայլս Հիլթոն Բալբերսի ելույթից, որի տեսանյութը կարող եք դիտել այստեղ: Մայլսը 18 տարեկանում իմանում է, որ իր տեսողությունը վատանում է և շուտով նա ամբողջությամբ կուրանալու է: 21 տարեկանում դա տեղի է ունենում: Մայլսը ուներ երազանք` դառնալ օդաչու: Բայց ո՞վ է տեսել կույր օդաչու: Այդպես էր մտածում նաև Մայլսը` մինչև 50 տարեկան: Բայց հետո նա հասկանում է, որ մարդու կյանքում գործում են միայն այն սահմանափակումները, որոնք ինքն է իր համար ընտրում: Նա հասկանում է, որ իզուր է սպասել, որ ինչ-որ բան կփոխվի դեպի ավելի լավը: Խնդիրը նրանում չէ, որ դու կույր ես: Խնդիրը նրանում է, թե ինչպես ես դու դրան վերաբերվում: Պետք չէ կենտրոնանալ նրա վրա, որ դու կույր ես: Պետք է կենտրոնանալ նրա վրա, թե ինչ ես դու ուզում անել: Եվ երբ Մայլսը հասկանում է դա, նրա կյանքում շատ բան է փոխվում: Բայց այդ մասին դիտեք տեսանյութում: Իրոք որ այն մարդու անսահման հնարավորությունների և կամքի ուժի մասին է: Բարի դիտում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»