« »

Ամենալավ պահը ինչ-որ բան անելու` ՀԻՄԱ

Հիմա

Երբեմն ես ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ ինչ-որ բան անելու համար սպասում եմ հարմար պահի: Եվ պատճառն այն չէ, որ այդ պահը իրոք ավելի հարմար է լինելու, ուղղակի դրանով ես խուսափում եմ այս պահին դա անելուց: Դա մեր ենթագիտակցությունն է: Հիմնականում այդ պահը միշտ էլ գալիս է, այսինքն ես միշտ էլ անում եմ այն, ինչ մտադրված էի անել, բայց հաճախ դա լինում է ավելի ուշ և այդ ժամանակ հարց է առաջանում` իսկ ի՞նչ կլիներ, եթե ես արած լինեի դա այն ժամանակ: Բերեմ մի հասարակ օրինակ, որը ծնվեց ինքնստինքյան: Քսան րոպե առաջ, ննջասենյակից մինչև հյուրասենյակ ճանապարհին ծնվեց այս հոդվածի գաղափարը: Դրա մասին մտածելով էլ մտա հյուրասենյակ և նկատեցի մի քանի փոքր կենցաղային գործեր, որոնք այդ պահին պետք է անեի: Բայց մտածեցի` «երեկոյան կգամ տուն, նոր կանեմ, շտապ չէ»: Իրականում, ես համոզված չեմ, որ երեկոյան կհիշեմ այդ մասին: Ոչ էլ համոզված եմ, որ վաղը նույնպես կհիշեմ այդ մասին, որովհետև երբեմն մեր ուղեղը լցված է լինում այնպիսի խառը մտքերով, որ չեմ էլ զարմանա, եթե այդ մասին մոռանամ:

Ինչո՞ւ ես բերեցի նման պարզ օրինակ: Որովհետև հենց այսպիսի մանրուքներից է ձևավորվում մեր բնավորությունը և նման մանրուքների վրա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել: Հաճախ մենք սպասում ենք ինչ-որ հորինված «հարմար պահի»՝ ինչ-որ բան անելու համար: Որքան հաճախ կարելի է հանդիպել նման արտահայտություններ՝ «երբ գա երկուշաբթին ….», «երբ տաքերը ընկնեն …», «երբ հնարավորությունները թույլ տան…», «այսօր չէ, բայց մյուս շաբաթ …», «երբ շատ փող ունենամ …»: Իրականում, ինչ-որ բան անելու համար ամենահարմար պահը հիմա է, հիշեք դա: Մեծ մասամբ, երբ գործերիս համար ես հետագա ժամկետներ եմ ընտրում, դա ընդամենը պատասխանատվությունից խուսափելու, վախի կամ ալարկոտության նշան է: Եվ ես դա գիտակցում եմ ու անընդհատ աշխատում եմ այդ ուղղությամբ: Եվ դա իհարկե իր արդյունքը տվել է:

Փորձեք հնարավորինս քիչ հետաձգել ձեր գործերը վաղվան, քանի որ վաղը դա անորոշություն է և դուք դեռ չգիտեք, թե ինչ կլինի այդ ժամանակ: Եթե ինչ-որ անելու բան ունեք, արագ մտածեք, արագ որոշում կայացրեք և միանգամից գործեք:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


5 մեկնաբանություն

  1. Այո, ծանոթ երևույթ է 🙂 Խնդիրն ամենևին էլ պահի մեջ չէ` ուղղակի մենք այդ պահին պատրաստ չենք դա ասելու 🙂

  2. Այո: Պետք չե թողնել վաղվան այն, ինչ կարող ես անել այսոր:

  3. Շատ ճիշտ ուղղորդում կյանքի բոլոր բնագավառների համար: Ինչպես ժողովրդական ասացվացքն է ասում <>:

  4. Нет иного пространства, кроме “здесь”, и нет иного времени, кроме “сейчас”. Ошо

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»