« »

Որտե՞ղ սովորել հաշվապահություն

Հաշվապահություն

Նախ, եկեք հասկանանք, թե ինչի համար է պետք սովորել հաշվապահություն: Ամենապարզ բանը, որ մարդու մտքով անցնում է՝ հաշվապահ դառնալու: 🙂 Հաշվապահի մասնագիտությունն այսօր բավական «գայթակղիչ» է և խելացի հաշվապահը կարծում եմ աշխատանքի խնդիր այսօր չունի: Հաշվապահի աշխատանքի մեջ ձգում է նաև այն, որ հաշվապահը կարող է աշխատել մի քանի ընկերություններում, կարող է ունենալ ազատ գրաֆիկ, բացի այդ հաշվապահի աշխատանքը գրասենյակային է և հետաքրքիր: Կա ևս մեկ կարևոր հանգամանք: Ի տարբերություն մի շարք այլ մասնագիտությունների, հաշվապահի մասնագիտությունը ձեռք բերելու համար պետք չէ սովորել տարիներով: Ձգտման և աշխատասիրության շնորհիվ դա կարելի է անել մինչև մեկ տարվա ընթացքում, իսկ մնացած հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը ձեռք են բերվում արդեն աշխատելիս՝ փորձի կուտակման արդյունքում:

Երկրորդ պատճառը, ինչու սովորել հաշվապահություն այն է, որ այն պետք է գալիս սկսնակ գործարարներին: Այսինքն, մինչև բիզնես սկսելը ցանկանում ես պատկերացնել, թե ինչ իրավունքներ և պարտականություններ ես ունենալու, ինչ հարկեր ես վճարելու և այլն: Իհարկե, դրա համար կարելի է վարձել հաշվապահ, բայց սկզբնական փուլում ձգտում ես ինքդ ամեն ինչ հասկանալ և ուզում ես գոնե տարրական գիտելիքներ ունենալ:

Պատճառը, որի համար ես սովորեցի հաշվապահություն՝ երկրորդն էր: Կան տարբեր ուսումնական կենտրոններ, որտեղ կարելի է սովորել հաշվապահություն, բայց ես կխոսեմ նրա մասին, որտեղ ինքս եմ սովորել և որի փորձը ունեմ:

Դասընթացը ես անցա L&I Centre ուսումնական կենտրոնում և շատ ուրախ եմ դրա համար: Սկսելով զրոյից՝ մոտ 6 ամսվա ընթացքում մենք սովորեցինք հաշվապահական հաշվառման հիմնական հիմունքները, ծանոթացանք աշխատանքային և հարկային օրենսգրքերին, ունեցանք պրակտիկ դասեր, որտեղ ինքներս էինք վարում մեր իսկ հորինած ընկերության հաշվապահությունը: Խմբում մենք 4 հոգի էինք: Դասընթացը դեռ չավարտած՝ մեզանից երկուսս բացեցինք մեր սեփական ընկերությունը, մեկը աշխատանքի ընդունվեց հաշվապահական ընկերությունում, իսկ մյուսը՝ բանկում: Արդյունքը, կարծում եմ, ինչ-որ բան ասում է: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը խորհուրդ հարցնի ինձ՝ որտե՞ղ սովորել հաշվապահություն՝ միանշանակ կասեմ L&I Centre ուսումնական կենտրոնում:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


9 մեկնաբանություն

  1. Այո, ազատ գրաֆիկով աշխատանք ունենալը շատ լավ է, ուղղակի հաշվապահությունը մի քիչ պատասխանատու գործ է :

  2. Luka ջան էնքան դիպուկ էր, ինձ մոտ էլ հաշվապահության ուսումնասիրությունը սկսվել է էդ նույն հարցից, ինչի համար է պետք սովորել հաշվապահություն 🙂

  3. Անկեղծ ասած էդ հարցը ինձ տվել եմ շատ վաղուց, 4-5 տարի արաջ, երբ ինստիտուտում առաջին անգամ հաշվապահություն առարկան պիտի անցնեի, խոսքը հարկային պարտավորությունների, դրանց չափի, վճարման կարգի,նյութական , ոչ նյութական ակտիվների կամ նման այլ հարցերի մասին չի , որովհետև կարծում եմ էդ դեպքում հաշվապահ էլ չլինես, եթե գոնե ստանում ես աշխատավարձ, պարտավոր ես իմանալ թե ինչու ես այս կամ այն վճարը անում, կամ ինչու այս ոչ թե այն չափով:Խոսքը բուն հաշվապահական մեթոդի մասին ա, հաշվեկշիռ, դեբետ կրեդիտ, կրկնակի գրանցման եղանակ և այլն, երբ դրան սկզբում ուզում էի տրամաբանորեն մոտենալ, ոչ մի բան չէր ստացվում, ասում էի դրա համար գոյություն ունի մաթեմատիկա, ինչի ամեն ինչ էդքան բարդացնել 🙂 հետո զուտ հետաքրքրության համար մի երկու բան սովորեցի,որ տեսնեմ թե ինչի են մարդիկ իրենց իզուր չարչարում, իսկ հետո էլ երբ ինչ-որ պահից տրամաբանություն մտավ ուսումնասիրության գործընթացում, հասկացա, որ չէ իզուր չեն չարչարում:Էդ ժամանակ փոքր էի, բայց ուրախ եմ, որ ինքս ինձ էդ հարցը տվել եմ, բայց մի քիչ էլ ծիծաղելի ա, որ կասկածի տակ էի առել մի ամբողջ գիտության «պիտանելիություն»: 🙂

    • Պարզա Վանուհի ջան 🙂
      Հա մաթեմաթիկան-մաթեմաթիկա, բայց հաշվապահները առանց դեբեդ-կրեդիտ չեն կարա.. 🙂

  4. Ավելի շուտ առանց դեբետի կրեդիտ չեն կարա և հակառակը 🙂

  5. բարև բոլորին

    Ուզում եմ հաշվապահական կուրսերի գնալ, ինչ եք կարծում 6 ամիսը բավարար է լավ հաշվապահ դառնալու համար?

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»