« »

Currency.am – Փոխարժեքներ Հայաստանում

Փոխարժեքներ

Հարգելի ընթերցողներ, թարմացվել է currency.am (curs.am) ֆինանսական պորտալը: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն կայքին, նշեմ, որ դրա միջոցով դուք կարող եք տեղեկանալ ՀՀ բանկերում գործող փոխարժեքներին: Կայքի նոր տարբերակում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել:

Նախ, հիմնովին փոխվել է կայքի արտաքին տեսքն ու դիզայնը: Թեև այն չափից ավելի ճչուն է ֆինանսական գործիքի համար, բայց անաչառ մոտենալով կարելի է փաստել, որ նման որակի դիզայներական լուծումներ կարելի է հանդիպել հայկական շատ քիչ կայքերում: Նման պրոդուկտներով հայկական համացանցը կարող է առանց ամաչելու ներկայանալ ամբողջ աշխարհին:

Նոր հնարավորությունների թվին են պատկանում` լուրերը և փոխարկիչը, փոփոխվել է նաև չարտերի մասը: Եթե նախորդ տարբերակում չարտերը պատրաստված էր silverlight տեխնոլոգիայով և օգտագործելու համար համապատասխան silverlight հավելում էր պահանջում, ապա նոր տարբերակում լրացուցիչ ոչինչ անելու կարիք չկա: Չարտերի միջոցով հնարավոր է ուսումնասիրել արտարժույթների փոխարժեքների պատմական տվյալները: Նման հնարավորությունը հատկապես արժեքավոր է ֆինանսական վերլուծաբանների, տարադրամի փոխանակման կետերում առևտրով զբաղվողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են փոխարժեքների տատանմամբ:

Փոխարկիչը (Converter) շատ հարմար է հաշվարկներ կատարելու համար: Դրա միջոցով դուք կարող եք հաշվել, թե որքան արժե տվյալ ապրանքը կամ ծառայությունը այլ արտարժույթով: Տվյալ գործողությունը կարելի է անել նաև անցյալ ժամանակի համար: Դրա համար անհրաժեշտ է բացել Converter-ը, այնուհետև սեղմել «View Past Date Rates» կոճակը և ընտրել Ձեզ հետաքրքրող ամսաթիվն ու ժամը:

Լուրերի մասում ներկայացվում են ֆինանսական աշխարհի և նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հոդվածներ: Ամենահետաքրքիրն այն է, որ կարդալուց հետո դուք ուղղակի կարող եք փակել լուրերի հատվածը` սեղմելով համապատասխան կոճակը:

Currency նախագիծն ունի նաև իր iPhone տարբերակը, որը դուք կարող եք գտնել այստեղ: Այն լույս է տեսել ս.թ. փետրվարի 6-ին և հասցրել է ներբեռնվել iPhone-ի հարյուրավոր սիրահարների կողմից:

Այնպես որ, օգտվեք currency.am կոչվող այս նոր ֆինանսական գործիքից և քաղեք օգտակար ինֆորմացիա Ձեր բիզնեսի և առօրյա խնդիրների լուծման համար: Հուսով ենք, որ նման նախագծերը հայկական համացանցում օրեցօր կշատանան, քանի որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրի լավագույն հնարավորություններից մեկն է մրցակցել համաշխարհային շուկայում:

The following two tabs change content below.

Partner Post

Հարգելի Գործընկեր, առաջարկում ենք Ձեզ տեղադրել Ձեր ընկերության, ապրանքների, ծառայությունների, կայքի կամ սպասվելիք միջոցառման (սեմինարի) մասին հոդվածը Հաջողության բլոգում: Ծառայությունը վճարովի է: Գնացուցակը կարող եք ներբեռնել այստեղ: Մանրամասների համար խնդրում ենք գրել marketing@success.am հասցեին կամ կապնվել մեզ հետ մեր կոնտակտային տվյալներով:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»