«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Առակ: Էշը և ջրհորը:

Մի անգամ գյուղացու էշը ընկնում է ջրհորը: Նա սկսում է սարսափելի գոռալ և օգնության կանչել: Վազելով գալիս է գյուղացին և տեսնելով կատարվածը` թափահարում է ձեռքերը. «Ինչպե՞ս ես հիմա նրան այստեղից հանեմ»:

Այդ ժամանակ գյուղացին սկսում է մտածել. «Իմ էշն արդեն մեծ է: Նրան արդեն քիչ է մնացել ապրելու: Միևնույն է` ես պատրաստվում էի նոր, ավելի երիտասարդ էշ գնել: Իսկ ջրհորն էլ արդեն չորացել է: Ես վաղուց էի պատրաստվում այն թաղել և այլ վայրում նոր ջրհոր փորել: Այդ դեպքում ինչո՞ւ չանել դա հիմա: Ձեռքի հետ էլ էշին կթաղեմ, որ սատկած էշի հոտը չտարածվի ամենուր»:

Նա կանչում է իր հարևաններին` օգնելու իրեն թաղել ջրհորը: Բոլորը միահամուռ գործի են անցնում` վերցնում են բահերը և սկսում հողը լցնել ջրհոր: Էշը միանգամից հասկանում է, թե ինչ է կատարվում և սկսում է սարսափելի զռռոց հանել: Բայց հանկարծ, ի զարմանս բոլորի, նրա ձայնը կտրվում է: Եվս մի քանի բահ հող լցնելուց հետո գյուղացին որոշում է նայել ներքև` պարզելու, թե ինչ է այնտեղ կատարվում:

Երբ նա նայում է ներքև, նա ուղղակի ապշում է: Իր վրա թափված ամեն մի բահ հողը էշը մեջքից թափ էր տալիս և սեղմում էր ոտքերով: Եվ շուտով, ի զարմանս բոլորի, նա հայտնվում է վերևում և դուրս է թռչում ջրհորից:

…Կյանքում նույնպես.. հաճախ Ձեր վրա ամեն տեսակի շատ կեղտ է թափվելու և ամեն անգամ կյանքը փորձելու է թաղել Ձեզ` ուղարկելով նորանոր բաժիններ: Բայց ամեն անգամ, երբ Ձեր վրա մի բուռ հող է թափվում, թափ տվեք այն Ձեր վրայից, պնդացրեք ոտքով և բարձրացեք վերև: Միայն այդպես դուք կարող եք դուրս գալ ջրհորից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»