« »

Երևակայություն

Երևակայություն

Մարդու ուղեղում միշտ էլ պայքար է գնացել այս երկու «հարևանների»` երևակայության և տրամաբանության միջև: Այն, ինչ ասում է երևակայությունը, տրամաբանությունն ասում է. «Ո՛չ, դու սխալ ես, լռի՛ր»: Այն, ինչ ասում է տրամաբանությունը, երևակայությունն ասում է. «Դա շատ սահմանափակ է: Ի՞սկ ուր մնաց երևակայությունը»: Սակայն, երբ այս երկուսը քայլում են իրար ձեռք ձեռքի տված, մարդու ուղեղում ներդաշնակություն է սկսվում և հավատացեք` այդ ժամանակ մարդը կարող է հասնել այն ամենին, ինչ ցանկանա: Իրոք կարող է, քանի որ այն ժամանակ, երբ ինչ-որ բան չի տեղավորվում տրամաբանության մեջ, օգնության է գալիս երևակայությունը: Իսկ երբ երևակայությունը դառնում է վտանգավոր, օգնության է գալիս տրամաբանությունը:

Երևակայությունն այն է, ինչի շնորհիվ մարդկությունը առաջ է շարժվում: Այն, ինչ մենք ունենք այսօր, չէինք ունենա, եթե շարժվեինք միայն տրամաբանությամբ: Հեռախոս, համակարգիչ, ինքնաթիռ, մեքենա` ժամանակին տրամաբանությունն ասում էր, որ այս ամենը հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող էին երկու մարդիկ խոսել իրար հետ աշխարհի տարբեր ծայրերում: Բայց գտնվեցին մարդիկ, որոնց երևակայությունն ասեց` «դա հնարավոր է, տրամաբանություն փնտրեք դրա մեջ»: Եվ մարդիկ սկսեցին փնտրել և գտան: Իրոք դրա մեջ տրամաբանություն կար` լիովին բացատրելի:

Տրամաբանությունը սահմանափակում է մարդուն, երևակայությունը` թույլ տալիս հաղթահարել սահմանները: Ոչ, ես դեմ չեմ տրամաբանությանը, առանց դրա երևակայությունը ոչինչ կլիներ, ուղղակի ես փորձում եմ ընդգծել երևակայության կարևորությունը: Չգիտես ինչու է այդպես ստացվել է, բայց այսօր, կարծում եմ, մարդիկ ավելի շատ ապրում են տրամաբանությամբ: Տրամաբանություն – տրամաբանություն – տրամաբանություն: Իսկ միգուցե` նաև երևակայությո՞ւն:

Նկարչություն, երգ, արվեստ, ստեղծագործել, ստեղծել – դա երևակայությունն է: Մաթեմաթիկա, ֆիզիկա, փող, աշխատանք – դա տրամաբանությունն է: Առանց մեկի` մյուսը ոչինչ է, երկուսը իրար հետ` մի մեծ ուժ: Դժվար է ապրել միայն տրամաբանությամբ: Անձամբ ես` չեմ էլ ուզի ապրել միայն տրամաբանությամբ: Երևակայությունը թույլ է տալիս նախագծել քո կյանքն ու շրջապատող աշխարհը, իսկ տրամաբանությունը` շարել դրա առանձին աղյուսները: Դու չես կարող շարել աղյուսները, եթե չունես նախագիծը: Այսինքն, դու կարող ես շարել, բայց չգիտես, թե վերջում ինչ կստացվի: Իսկ երևակայությունը թույլ է տալիս ինչ-որ բան պատկերացնել, ապա փորձել իրականացնել դա տրամաբանությամբ: Առանց երևակայության մենք համակարգիչ ենք, առանց երևակայության մենք վանդակում ենք, առանց երևակայության կյանքն անհետաքրքիր է:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


3 մեկնաբանություն

  1. Երևակայությունն ու տրամաբանությունը երկուսն էլ խիստ կարևոր են, այդ իսկ պատճառով հարկավոր է պարզապես գտնել այսպես ասած ոսկե միջինն ու պահպանել այդ ներդաշնակությունը 🙂

  2. պետք է ուղղակի գտնել ամբողջությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»