« »

Հիմար տղան

Հիմար տղան

Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց: Վարսավիրը միանգամից ճանաչում է նրան և ասում իր հաճախորդներին.
– Նայեք, սա աշխարհի ամենաանխելք տղան է: Հիմա ես դա ձեզ կապացուցեմ:

Վարսավիրը գրպանից հանում է 1 դոլար և 25 ցենտ: Մի ձեռքում նա պահում է դոլարը, իսկ մյուսում` 25 ցենտը: Ապա նա կանչում է տղային և առաջարկում է ընտրել: Տղան ընտրում է 25 ցենտը: Բոլորը սկսում են ծիծաղել, իսկ տղան հեռանում է:

Ետ գնալու ճանապարհին հաճախորդներից մեկը հասնում է նրան և հարցնում.
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ դու ընտրեցիր 25 ցենտը, այլ ոչ թե 1 դոլարը:
– Այն պատճառով, որ այն օրը, երբ ես ընտրեմ 1 դոլարը, խաղն ավարտված կլինի:

Փաստորեն տղան ամենևին էլ անխելք չէր 🙂 Այսինքն, ամեն անգամ վերցնելով 25 ցենտը, նա ավելի շատ էր վաստակում, քան եթե միանգամից վերցներ 1 դոլարը, որից հետո «խաղը կավարտվեր»: Իսկ «խելացի» վարսավիրը դա չէր հասկանում: Ո՞վ է հիմա անխելքը: 🙂 Կիրակնօրյա այս օրով որոշեցի գրել նման զվարճալի, թեթև մի պատմություն: Հուսով եմ` այն Ձեզ ժպտեցրեց:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


8 մեկնաբանություն

  1. Երբեմն մարդիկ այնքան են խանդավառվում խելացի երևալու ցանկությամբ, որ կորցնում են ողջամտությունը :)))

  2. Luka jan es kaykej@ im hamar shat mets nshanakutyun uni shnorhakal em kez ev nrants ov npastel e ays kaykeji batsvelun

  3. Լավն էր, մենակ մի բան չհասկացա, եթե նա ամեն օր վերցնում է 25 ցենտը, ինչպե՞ս այդ 1,25 դոլլարը դեռ կա: ի՞նչ կապ ունի՝ ինչ վերցնի, եթե գումարը միևնույն է չի պակասում:

    • այսինքն ի՞նչ, եթե նա վերցներ դոլլարը, նրան այլևս գումարով չէին փորձի՞

      • Աննա ջան եթե վերցներ 1$-ը, վարսավիրը մյուս անգամ ուրիշներին ցույց չէր տա ինչ հիմար տղա է ու խաղը չէր առաջարկի, այսինքն այդ 1$-ով ամեն ինչ կավարտվեր: Իսկ այսպես, վերցնելով 0.25 ցենտը, վարսավիրը հարյուր հոգու կարող էր ցույց տալ, թե ինչ հիմար տղա է, ու ամեն անգամ տղան 0.25-ը կվերցնի ու փողը կդառնար 25$ 🙂

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»