« »

Բեկում կամ կյանքին նոր աչքերով

Արագ կողմնորոշվել

Այս հոդվածը մի փոքր անձնական բնույթ կկրի, բայց կլինի նաև մոտիվացիոն և ոգևորիչ: Մի քանի տարի առաջ սկսեցի հաջողության մասին գրքեր կարդալ: Առաջին կարդացածս գրքերից էին Ռիչարդ Բրենսոնի «Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛»-ն, Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը, Բոդո Շեֆերի «Մանի կամ փողերի այբուբեն»-ը, Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա»-ն և տասնյակ այլ գրքեր, որոնք հիմա չեմ թվարկի: Հետո, ոգևորված` համացանցում գտա տեսանյութեր և աուդիոգրքեր և սկսեցի օրերով դիտել ու լսել դրանք: Դրանցից էին օրինակ Secret-ը կամ Բոդո Շեֆերի սեմինարները: Դրանք ավելի մեծ ազդեցություն թողեցին վրաս, քան գրքերը: Հիշում եմ` օրերով լսում էի Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» աուդիոգիրքը և դրա ամեն մի բառն այնպես էր ազդում վրաս, որ կարծես հենց այդ պահին ներսումս մեծ փոփոխություններ էին կատարվում:

Կարծում եմ, յուրաքանչյուր մարդու կյանքում էլ գալիս է մի պահ, որից հետո նրա կյանքը փոխվում է: Հոդվածներիցս մեկում այդ պահն անվանել եմ երկրորդ շնչառություն: Բայց դրան կարելի է բազմաթիվ այլ անվանումներ տալ` բեկում, աչքերի բացում, վերածնունդ և այլն: Իմ կյանքում այդ բեկումը եղավ հենց այն ժամանակ, երբ սկսեցի ուսումնասիրել հաջողության թեման: Սկզբում դա նման էր մաթեմաթիկա ուսումնասիրելուն, այսինքն ուղղակի սովորում ես` ոչ մի զգացում: Բայց ինչ-որ պահի դա դարձավ «հիվանդություն» և ես շատ ուրախ եմ, որ այդ հիվանդությամբ հիվանդացա:

Երբ այդ կետն անցնում ես, դա իրոք նման է երկրորդ անգամ ծնվելուն: Դա մի կետ է, երբ մոռանում ես անցյալը և կենտրոնանում ապագայի վրա` վայելելով ներկան: Համոզված եմ, որ շատ մարդիկ, որոնք հիմա կարդում են այս տողերը, զգացել են այդ ամենը: Նրանք նույնպես փոխվել և հոգեկան վերածնունդ են ապրել: Նման մարդկանցից շատերին ես ճանաչում եմ անձամբ` նրանց հետ ծանոթացել եմ Հաջողության բլոգի միջոցով: Մի մասին նույնպես ճանաչում եմ, չնայած նրանք չգիտեն, որ իրենց ճանաչում եմ: Բայց եթե մարդն անցել է այդ սահմանը, ապա նրա հետ մի քանի բառից դա պարզ է դառնում` դա ճառագայթում է նրա ներսից:

Նույնը խորհուրդ եմ տալիս նաև Ձեզ – ուսումնասիրեք հաջողության պատմություններ, ծանոթացեք այնպիսի մարդկանց հետ, որոնք հաղթող են, որոնք գոհ են իրենց կյանքից, ընտրեք Ձեր համար վեհ նպատակներ և այնքան զբաղված եղեք դրանցով, որ չհասցնեք վատ բաների մասին մտածել և ոչ թե դիտեք հեռուստացույց, որտեղ անընդհատ ամեն ինչ վատ է, աշխարհը կործանվում է, մարդիկ տառապում են և այլն: Ոչ թե կենտրոնացեք վատի վրա ու տարեք դա ձեր ներաշխարհ, այլ գտեք աշխարհում ամենալավն ու դարձրեք դա Ձերը: Ամենապրակտիկ խորհուրդ, որն այս պահին կարող եմ տալ, հետևյալն է` եթե ուզում եք, որ Ձեր կյանքը նույնպես փոխվի, հեռու պահեք բացասականը ձեզանից, մի դիտեք այն հեռուստացույցով, մի կարդացեք թերթերում և կայքերում, մի խոսացեք բացասականի մասին, այլ ուղղակի անտեսեք այն և այդ ժամանակն օգտագործեք Ձեր կյանքը մոտիվացիայով լցնելու համար: Իսկ սկզբում դա կարող եք անել, կարդալով մոտիվացիոն գրքեր և դիտելով մոտիվացիոն տեսանյութեր: Մոտիվացիան այն է, ինչը պետք է շատերին` առաջ շարժվելու համար:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


23 մեկնաբանություն

  1. Cheq patkeracnum te inchpes eq vogevorum dzer xosqerov … Srtanc shnorhakalutyun !

  2. Ես Ձեզ ամբողջովին հասկանւմ եմ, միայն թե, ի տարբերություն Ձեզ ոգեվորող հեղինակների ցանկին, հարգելի’ Լուկա, ինձ ոգեվորող հեղինակների ցանկը սկսվում է հենց ՁԵՐ անունով: Դուք Ձեր անկեղծությամբ ակամայից դարձել եք անմիջական մասնակիցը իմ կյանքում կատարվող հոգեկան վերածնունդին և ֆինանսական մեծ առաջընթացին: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ:

    • Չէի սպասում… Ձեզ նույնպես շատ շնորհակալություն:
      Եթե դա այդպես է, ապա անչափ ուրախ եմ:

  3. Հիանալի է, որ աշխարհում կան ձեզ նման մարդիկ, որոնց գտնում ենք, երբ գիտակցում ենք, որ անհրաժեշտ է փոխել ինքներս մեզ հիմնովին: Գրեթե մեկ ամիս է ինչ փնտրում և ուսումնասիրում եմ հաջողությանը վերաբերող նյութեր, և երկրորդ շնչառությունը կամ բեկումը, ինչպես նշում եք, կարող եմ ասել, որ տեղի է ունենում ինձ հետ ամեն օր, երբ վերլուծում եմ անցած օրս ու գիտակցում, որ բարձրացել եմ առաջին հերթին ինքս ինձ համար ևս մեկ աստիճանով: Երբեմն, երբ հասկանում եմ, որ ինչ որ բան սկսում է ինձ ճնշել կամ էլ բացասական տրամադրություն եմ ունենում, ես միայն մեկ բան եմ անում` այցելել ձեր կայք և մեկ -երկու րոպպե է անհրաժեշտ , որպեսզի չքանա իմ մեջ կուտակված ցանկացած բացասական բան:Ես իսկապես շնորհակալ եմ առաջին հերթին ձեզ, որ դուք կաք ու անում եք այն, ինչը յուրաքանչյուր մարդու է անհրաժեշտ, և երկրորդ ինձ, որ վերջապես հասկացել եմ ինչ եմ ուզում ու ինչ պետք է անեմ:

    • Գայանե ջան շատ ուրախ եմ, որ դուք դա զգում եք, անընդհատ աճելով՝ դուք մի օր անպայման կհասնեք ցանկացած արդյունքի: Շարունակեք մոտիվացված լինել և հավատալ ինքներդ ձեզ: Դա նվազագույնն է, որը մենք պետք է անենք, եթե իրոք ցանկանում ենք լիարժեք կյանք ապրել:

  4. Լիովին համաձայն եմ Ձեզ հետ մոտիվացիան շարժիչ ուժ է, ուստի մեզ հարկավոր է գտնել ճիշտ մոտիվացիա, որը մեզ կտանի մինչև վերջ: Դա չպետք է լինի ոգևորություն, այլ հստակ կայացրած որոշում :))
    Ինչ վերաբերում է հեռուստացույցին, ապա այս հարցում եմ Ձեզ հետ համաձայն… 🙂

    • Համաձայն եմ Ձեզ հետ Տիգրան ջան, մոտիվացիան պետք է ինչ-որ պահի ոգևորությունից անցնի կոնկրետ գործողությունների!

  5. Ինձ համար էլ success.am-ը դարձավ մոտիվացիա,երբ այստեղ կարդացի մի միտք, որն ամբողջությամբ կիսում եմ, որ երջանկությունը փողի մեջ չէ, երջանկությունը այն ստեղծել կարողանալու մեջ է: Իսկապես հիանալի է, որ կան ձեզ նման մարդիկ,որ ունակ են ոգևորելու և ոգեշնչելու, որ մարդկանց մղում են վեհ նպատակների` միաժամանակ օգնելով իրականացնել դրանք:

    • Վանուհի ջան շատ շնորհակալություն, բոլորովս ենք փորձում դա անել, յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ դրական բան է գրում, էներգիայի իր մասն է փոխանցում:

  6. Բարեվ Ձեզ,նախ ասեմ որ հոդվածը շատ դուրս եկավ.մի հարց ունեմ ներդրումներով զբաղվելը(արժեթղթեր գնելը) ռեալ հնարավորությունա չե,հարստանալու

  7. լավա,ես նպատակ ունեմ ներդրումային բիզնեսով զբաղվել,ինձ թվումա հաջողության կհասնեմ…

  8. շնորհակալություն,ուղակի խնդիրը նրանում է,որ մեր քաղաքում չկա ներդրումային դպրոց,կամ նման մի հաստատություն,որտեղ կարողանամ խորացնել գիտելիքներս`արժեթղթերի վերաբերյալ.

    • Գիտեմ Գագիկ ջան, հնարավոր է որ ամբողջ Հայաստանում նման դպրոց չլինի, ամեն ինչ պետք է ինքնուրույն անել, այսինքն կարդալ, սովորել, ուսումնասիրել և փորձել:

  9. համաձայն եմ,բայց ես անգլերենից ու ռուսերենից այդքան ել լավ չեմ,թե չե ես հաստատ ձեր բլոգի գրքերը կարդացած կլինեյ,չնայած ներբեռնել եմ բոլորն ել.,իսկ ինչ վերաբերվում ա փորձելուն,ապա ես մի որոշ ժամանակ հետո բաժնետոմս եմ գնելու,առայժմ 1 հատ,հետո կավելացնեմ.ինչ կասեք?

  10. Շնորհակալ եմ

  11. Մի բան է միանգամից կուլ տալ մեզ հրամցրած, ուրիշների` երկար ճանապարհ անցնելու ընթացքում “հասկացած ճշմարտությունները”, մեկ այլ բան` այդ ճանապարհով սեփական ուղով քայլելը… Եվ ահա Դուք, Հաջողության բլոգ, “չեք զլանում” նաև այդ ուղին ցույց տալ ընթերցողներին, ինչը, իհարկե, հիանալի է ու գովելի:
    Կոնկրետ ինձ համար էլ է ինչու-ների պատասխանների փնտրտուքներն սկսվել Secret-ից…

    • Մերսի Հասմիկ ջան:
      Secret-ը ընդհանրապես շատ կարևոր ֆիլմ է: Եթե ելույթ ունեցողներից ամեն մեկի անձն առանձին ուսումնասիրեք, կտեսնեք, որ նրանցից յուրաքանչյուրն իրոք անցել է այդ ճանապարհը:

  12. shat shnorhakalutyun,,,im mot erkrord shncharutyun2 bacvec ayn jamanak erb es arajin angam kardaci dzer blog@ ev ayd orvanic heto 180 astichanov poxvecin im hayacqner@ kyanqi nkatmamb,,SHNORHAKALUTYUN

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»