«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Երևանյան լճի հերոսը. Շավարշ Կարապետյան

Հեղինակ՝ zaraavi

Երբ կարդացի այս գերմարդու մասին, հասկացա, որ մարդկային հնարավորություններն անսահմանափակ են: Ուղղակի կարևոր է, թե որտեղ ես ներդնում այդ հնարավորությունները: Հերոսությունը սկսվում է ինքդ քեզ հաղթելուց: Այս մարդը հաղթահարել էր իր վախը մահվան հանդեպ: Ես ուզում եմ խոսել մեծ լողորդ, հերոս, լավատես մարդու`  Շավարշ Կարապետյանի մասին:

Նա ծնվել է 1953թ. մայիսի 19-ին, Վանաձորում:  Ջրասուզալող սպորտաձևում Շավարշ Կարապետյանը եղել է 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն: Եղել է սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդար խաղ» մրցանակով: Աշխատել է որպես պատանեկան դպրոցի տնօրեն:

Գուցե Շավարշ Կարապետյանը մեզ դեռ շատ զարմացներ իր հաղթանակներով ու մրցանակներով, եթե չլիներ 1976թ. սեպտեմբերի 16-ի դեպքը: Այդ օրը նա իր եղբոր` Կամո Կարապետյանի հետ հերթական մարզումներն էր կատարում Երևանյան լճի մոտ, երբ 96 ուղևորով տրոլեյբուսը շրջվում է լիճը: Եղբայրները, առանց երկմտելու, օգնության են նետվում: Մեր հերոսը սուզվում է սառը և աղտոտված ջուրը, դիմակայելով ջրի ճնշմանը` կոտրում է ապակին և 20 րոպեում քսան մարդու կյանք է փրկում: Միայն վերջում, լինելով շատ հոգնած և վիրավոր, մարդու փոխարեն աթոռ է հանում, որի համար զղջում է մինչև այսօր: Տրոլեյբուսը բավականին խորն էր իջել` մոտ 10 մետր, որտեղ ջրի ճնշումը բավական մեծ է: Հեշտ է տաք սենյակում նստած գրել այս մասին, սակայն երբ պատկերացնում եմ, սարսռում եմ: Իր հերոսության համար Շավարշը շատ թանկ է վճարում: Նա  հիվանդանում է երկկողմանի թոքաբորբով և ստանում է արյան վարակ: Երկար ամիսներ հիվանդանոցում բուժվելուց հետո նա այլևս չի կարողանում վերադառնալ լողի ասպարեզ: Անտեսելով բոլոր խոչընդոտները և վտանգի ենթարկելով իր կյանքը` Շավարշ Կարապետյանը իր եղբոր հետ իրագործել էր անհնարինը: Իր լավատեսության և ուժեղ կամքի շնորհիվ, նա դարձել է հաջողակ գործարար  (նա  այն կոչում է «Երկրորդ շնչառություն») և ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում:

Ես հիմա գրում եմ նրա մասին և մտածում.  «Իսկ ինչպես կվարվեի ես. ինչն է ստիպում մարդկանց նման քայլերի գնալ: Չէ որ ապրելու բնազդը այնքան ուժեղ է նստած մարդու մեջ, որ այն հաղթահարելու համար շատ մեծ կամքի ուժ է պահանջվում»: Ինձ համար իսկական հերոսը նա է, նա է ամենամեծ հաջողակը և ամենահարուստը:

Այսօր Շավարշ Կարապետյանի անունով է կոչվում նոր հայտնաբերված մոլորակը (3027 Շավարշ), իսկ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում նրա անվան սուզալողի մրցումներ են անցկացվում:

Կուզեի, որ մեր երիտասարդները ոչ թե ցանկանային նմանվել հայկական սերիալների «հերոսներին», այլ իրական ու իսկական հերոսներին, ինչպիսին Շավարշ Կարապետյանն է:

Հեղինակի մասին

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները
Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их

When God created this world he also had some illusions

If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself .
Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за
шутку - юмор.
Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում
Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից
Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня.
Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина.
В жизни все бывает, только не каждому достается.
Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.

15 մեկնաբանություն

  • Ես լսել եմ այս պատմության մասին: Դպրոցում մեր ռուսերենի ուսուցչուհին միշտ պատմում էր, նա ականատես էր եղել: Ամեն անգամ նոր ոգևորությամբ էր պատմում Երևանյան լճի հերոսի մասին: Ես շատ ուրաղացա, որ գրել եք այս պատմության մասին, որովհետև Շավարշ Կարապետյանը, իրական կյանքի իմ ամենասիրելի հերոսներից է:

    • Գայանե ջան իսկ չի պատմել, ինչո՞ւ է տրոլեյբուսը շրջվել: Ուղղակի շատ հետաքրքիր է, այդ հատվածում տրոլեյբուսը ինչպես կարող է շրջվել:

  • Հարգելի Լուկա, ասում են կա 2 վարկած 1-ինը այն է, որ վարորդը հարբած է եղել և դուրս է եկել գծերից, իսկ 2-րդ վարկածը` մի ուղևոր ստիպել է վարորդին կանգառից դուրս կանգնել, իսկ վարորդը հրաժարվել է` ասելով, թե սա տաքսի չէ ձեզ համար, որ ուր ուզեք կանգնեմ: Նրանց միջև վեճ է սկսվել: Ուղևորը դանակով հարվածել է վարորդին, որի պատճառով էլ տրոլեյբուսը շեղվել է գծից և ընկել լիճը:

  • Եթե Շավարշ Կարապետյանի մասին լինեն այլ տեղեկություններ, որոնք չեն զետեղվել այս հոդվածում, խնդրում եմ` գրեք:
    Նախօրոք շնորհակալություն

  • Եթե մի փոքր անգամ խիղճ կա մեջդ` առանց վարանելու կանես դա, չմտածելով անգամ, որ քո արածը հերոսություն է: Վստահ եմ, որ մեր օրերում էլ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կյանքը վտանգել, որպեսզի փրկեն օգնության կարիք ունեցողին:

    • Ես էլ եմ համոզված Գայանե ջան, բայց դե դա իրոք հերոսություն է, որովհետև վախն այնպիսի բան է, որ կարող է մարդուն այնպես բռնել, որ մարմինը նրան չենթարկվի:

  • Լուկա ջան կոնկրետ չի ասել, թե ինչի պատճառով է տեղի ունեցել դեպքը: Ասում էր, որ դասերից հետո ընկերուհու հետ զբոսնելիս է լինում լճի շրջակայքում, երբ իմանում են այդ մասին տրոլեյբուսը արդել լիճն է ընկած լինում: Փորձեցի ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ, բայց յուրաքանչյուր մարդ յուրովի է ներկայացնում: Կարծում եմ հավաստի ու ճիշտ տեղեկություններ կարելի է ստանալ հենց Շավարշ Կարապետյանից կամ էլ որևէ հավաստի աղբյուրից:

  • Աշխարհում չկա ավելի թանկ բան, քան մարդկային կյանքը… Հենց այս սկզբունքն է ստիպել Շավարշ Կարապետյանին անել այդ ամենը և ես համոզված եմ , որ նա երբևէ ափսոսանքի զգացում չի ունեցել …
    Շնորհակալություն հիանալի գրառման համար

  • երեխայիս դպրոցում հանձնարարվել է գրել հայտնի մարզիկների մասին…. ուզում եմ, որ երեխաս ճանաչի իր ազգի հերոսին: Խնդրում եմ, եթե էլի տեղեկություններ կան այդ Մեծ Մարդու մասին, գրեք

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»