« »

Հիգիենիկ ավազ կատուների համար

Հիգիենիկ ավազ կատուների համար

Երբեմն մեզ հարցնում են՝ ի՞նչ բիզնես սկսել Հայաստանում: Ցանկացած բան, որը լուծում է մարդկանց ինչ-որ խնդիր, կարող է դառնալ բիզնես:

«Մերգել-Շին» ընկերությունը արտադրում է հիգիենիկ ավազ կատուների զուգարանի համար` PITCAT ապրանքանիշով: Զարմացա՞ք: Հիգիենիկ ավազ… կատուների համար… այն էլ Հայաստանո՞ւմ: Իսկ ինչու ոչ: Ցանկացած բան, որը կարող է լուծել մարդկանց ինչ-որ խնդիր, կարող է դառնալ բիզնես: Իսկ կատուներ Հայաստանում, կարծում եմ, ունեն շատերը: Իսկ թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ կատուների հետ կապված՝ երևի արդեն հասկացաք 🙂 Յուրահատուկ արտադրանքի մասին պատմում է ընկերության տնօրենը.

«Մեր ընկերությունը սկսել է իր արտադրությունը 2009թ.-ից, արտադրում է հիգիենիկ ավազ կատուների զուգարանի համար PITCAT ապրանքանիշով: Հիգիենիկ ավազ արտադրելու միտքը սկզբում շատ ոգևորեց մեզ, բայց մեծ դժվարություններով կարողացանք ստանալ այն, ինչ ուզում էինք և ամենակարևորը՝ ինչ ուզում էին հաճախորդները: Փորձարկումները տևեցին մոտ 2 տարի, այնուհետև փոքր, բայց վստահ քայլերով կարողացանք մտնել շուկա, ինչը ներկայիս պայմաններում շատ մեծ դժվարություն է իրենից ներկայացնում: Շատերը զարմանում էին իմանալով մեր բիզնեսի մասին, քանի որ այն ստանդարտ չէր (հացի փուռ, ավտոլվացման կետ, սալիկի արտադրություն և այլն): Այսօր Հայաստանում զարգանում է տնտեսությունն ու արդյունաբերությունը և մեր ընկերության արտադրանքը մրցում է արտասահմանյան արտադրատեսակների հետ թե՛ որակի և թե՛ գնի առումով: Այնպես որ, Հայրենական արտադրանքը ոչնչով չի զիջում արտասահմանյան արտադրանքին, ավելին՝ կարողանում ենք մատակարարել ապրանք ավելի մատչելի գնով: Մի փոքր խոսեմ PITCAT հիգիենիկ ավազի առավելությունների մասին: Այն պատրաստված է էկոլոգիապես մաքուր և բնական հանքանյութերից, իր մեջ չի պարունակում ոչ մի քիմիական և արհեստական հավելանյութեր, կլանում է իր ծավալից 2 անգամ ավելի հեղուկ և մեկուսացնում: Օգտագործելուց հետո այն կարելի է կիրառել որպես բնական պարարտանյութ սենյակային բույսերի և ծաղիկների համար»:

Հ.Գ.
Հուսով եմ՝ միտքը Ձեզ այնքան դուր եկավ, որքան և ինձ: Հետևություններ արեք, դուք էլ նախաձեռնեք, փորձեք, սխալվեք այնքան ժամանակ՝ մինչև Ձեզ մոտ էլ ինչ-որ բան կստացվի: Իսկ եթե կատու ունեք և ցանկանում եք ավելի մանրամասն իմանալ ընկերության արտադրանքի մասին, այցելեք ընկերության կայքը: Վերջիվերջո կատվին պետք է սիրել, այլ ոչ թե նրա ետևից վազել 🙂

The following two tabs change content below.

Partner Post

Հարգելի Գործընկեր, առաջարկում ենք Ձեզ տեղադրել Ձեր ընկերության, ապրանքների, ծառայությունների, կայքի կամ սպասվելիք միջոցառման (սեմինարի) մասին հոդվածը Հաջողության բլոգում: Ծառայությունը վճարովի է: Գնացուցակը կարող եք ներբեռնել այստեղ: Մանրամասների համար խնդրում ենք գրել marketing@success.am հասցեին կամ կապնվել մեզ հետ մեր կոնտակտային տվյալներով:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

  1. The Best… You are lucky boy…

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»