« »

Հեքիաթի արքան. Հանս Քրիստիան Անդերսոն

Հանս Քրիստիան Անդերսոն

Տխուր է, երբ շատ նշանավոր մարդիկ ճանաչված և սիրված են դառնում միայն իրենց մահից հետո: Գուցե դա է անմահության գինը:

Այդպիսին է նաև իմ ամենասիրելի հեքիաթագիրներից մեկի` Հանս Քրիստիան Անդերսոնի կյանքը:

Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսոնը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին, Ֆիոնիա կղզու Օդանս քաղաքում` կոշկակարի և լվացարարուհու ընտանիքում: Առաջին հեքիաթը նա լսել է հորից, ով բացի այդ սիրում էր երգել և պատրաստել խաղալիքներ, իսկ մայրը նրան սովորեցնում էր կարել և գործել: Փոքրիկ Հանսը շատ էր շփվում հոգեկան հիվանդների հետ այն հոգեբուժարանում, որտեղ աշխատում էր նրա տատիկը: Նա հետաքրքրությամբ լսում էր հիվանդների պատմությունները: Հետագայում նա կգրի, որ իրեն հեքիաթագիր դարձրեցին հոր երգերը և խենթերի պատմությունները:

Առաջին փոքրիկ պիեսները Անդերսոնը սկսել է գրել դեռ վաղ մանկուց իր սեփական տիկնիկային թատրոնի համար: Տիկնիկները պատրաստել էր հայրիկը, իսկ հագուստները կարել էր հենց ինքը` փոքրիկ Հանսը: Սակայն փոքրիկ Հանսի ուրախ և անհոգ մանկությունը երկար չի տևում: Նրա հայրը մահանում է և Հանսը ստիպված է լինում 12 տարեկանից  աշխատել` սկզբում կաշվի մշակման գործարանում, հետո` ծխախոտի: Ընթացքում նա խաղում է Կոպենհագենից ժամանած թատերախմբում, որից հետո էլ նրա մոտ ձևավորվում է սերը թատրոնի նկատմամբ:

Հավաքելով որոշակի գումար` Հանսը գնում է կոշիկներ և մեկնում Կոպենհագեն: Այստեղ գտնելով հովանավոր` նա սովորում է գրականություն, դանիերեն, գերմաներեն և լատիներեն, հաճախում է բալետի դասերի: Իհարկե նա դերասան չի դառնում, քանի որ նրան չեն ընդունում թատրոն և նա ստիպված է լինում օրերով քաղցած մնալ,  սակայն սկսում է գրել պիեսներ և հեքիաթներ: Նրա առաջին պիեսը տպագրվում է «Արֆա» թերթում և նա ստանում է իր առաջին հոնորարը: Նրա ստեղծագործությունները դուր են գալիս մայրաքաղաքային թատրոնի տնօրենին, որի շնորհիվ Հանսը ստանում է թագավորական կրթաթոշակ: Նա մեկնում է Սլագելս և ընդունվում լատինական գիմնազիայի 2-րդ կուրս: Նշեմ, որ նա դեռ 17 տարեկան էր:

1828թ. Հանս Քրիստիան Անդերսոնը ընդունվում է Կոպենհագենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ: 1831թ. նա կատարում է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Գերմանիա: Նա Ֆեդերիկ թագավորին նվիրում է բանաստեղծությունների շարք` նվիրված Դանիային և նրա ժողովրդին, որի համար ստանում է ճանապարհորդության հնարավորություն: Նա այցելում է Փարիզ, Լոնդոն, Հռոմ, Ֆլորենցիա, Նեապոլ, Վենետիկ: Ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահատ մարդկանց հետ, ինչպիսիք են` Հենրիխ Հայնե, Վիկտոր Հյուգո, Հոնորե դը Բալզակ, Ալեքսանդր Դյումա, Չարլզ Դիքենս: Իհարկե, Հանս Քրիստիանը կարելի է ասել գոյատևում էր իր աղքատիկ գումարներով, սակայն երջանիկ էր: Նա շարունակում էր հեքիաթներ գրել երեխաների համար` չնայած բոլոր այն քննադատություններին, թե նրա հեքիաթները հետաքրքիր չեն ոչ մեծերին, ոչ էլ մանուկներին: 1831-1840թթ. նա գրում է իր հայտնի հեքիաթները` «Անճոռնի ճուտիկը», «Ջրահարսը», «Լուցկիով աղջիկը», «Ձյունե թագուհին», «Մայրը» և այլն, որոնք հետագայում համաշխարհային համբավ են բերում նրան:

Միայն մահից առաջ է Հանս Քրիստիան Անդերսոնը իմանում, որ իր ստեղծագործությունները համարվում են ամենակարդացվողները ամբողջ աշխարհում: Նա մահանում է  1875թ. օգոստոսի 5-ին, Կոպենհագենում:

«Ջրահարսը», որի արձանը կանգնեցված է Կոպենհագենում, դառնում է Դանիայի սիմվոլը: Սկսած 1967թ. Միջազգային խորհրդի որոշմամբ ապրիլի 2-ը համարվում է մանկական հեքիաթների օր, իսկ նրա 200-ամյակի կապակցությամբ 2005թ.-ը ՅՈւՆԵՍԿՈ-ն  հայտարարում է Հանս Քրիստիան Անդերսոնի տարի:

«Հոգ չէ, որ ծնվել ես սագի բնի մեջ, եթե կարապի ձվից ես դուրս եկել»:

Հանս Քրիստիան Անդերսոնի հեքիաթների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, մուլտֆիլմեր, բեմականացվել են ներկայացումներ: Նրա հեքիաթները կրթել և դաստիարակել են բազմաթիվ սերունդների:

The following two tabs change content below.

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их When God created this world he also had some illusions If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself . Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за шутку - юмор. Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня. Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина. В жизни все бывает, только не каждому достается. Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


9 մեկնաբանություն

  1. մի տեսակ բարի էր, ապրես, հեղինակ ջան

  2. Չգիտեմ ինչքանով է դա հավաստի, սակայն նրա հեքիաթների հերոսների ներշնչանքի աղբյուրը եղել է նրա հաշմանդամ քույրը:

    • Զառա ջան մերսի հոդվածի համար, Հանս Քրիստիան Անդերսոնի մասին շատ էի լսել, բայց ընդհանուր պատմությունը չգիտեի:

  3. xndrem LUKA jan

  4. Այո, նրա հեքիաթներն իսկապես հիանալի են ու դաստիարակչական 🙂

  5. Ոնց կարամ բաժանորդագրվեմ ստեղ?

    • Նկատի ունեք կայքի՞ն, թե այս հոդվածին: Եթե կայքին, ապա հոդվածի անմիջապես ներքևում կտեսնեք “2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար” բաժինը, օգտվեք տարբերակներից մեկից:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»