«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Լավություն արա, գցիր ջուրը

Լավություն արա, գցիր ջուրը: Պետք չէ որ մարդիկ այդ մասին իմանան: Չէ որ դու դա արել ես նրա և քո համար: Դու գիտես դա և դրանից դու քեզ լավ ես զգում: Ինչը կարող է փոխարինել այդ զգացմանը: Դու լավ ես զգում քեզ, նա լավ է զգում իրեն, ահա և վերջ: Մի սպասիր շնորհակալության, դու չես արել դա շնորհակալության համար: Արա և մոռացիր: Դա է լավությունը:

Երբ օգնում ես ինչ-որ մեկին, նրա համար ինչ-որ բան ես անում, պոկում ես քեզանից և տալիս ես նրան, դրանով դու միայն նրան լավություն չես անում, դու նաև քեզ ես լավություն անում, քանի որ նման պահերին դու աճում ես: Լավությունը չպետք է լինի ուղեղի արարք, այն պետք է լինի սրտի թելադրանք:

Հիշեք, որքան շատ եք տալիս այլ մարդկանց, այնքան շատ եք դուք ստանում: Սակայն դուք չեք տալիս մարդկանց, որպեսզի ստանաք, դա ուղղակի հետևանք է: Երբ դուք կիսում եք այլ մարդկանց հետ ձեր հաջողություններն ու երջանկությունը, կյանքն էլ կիսում է ձեր հետ իրը: Օգնելով ուրիշներին՝ դուք ինչ-որ բան եք փոխում դեպի լավը և տարածում եք դրականը: Իսկ դրականը տարածվում է շատ արագ և ետ է վերադառնում:

Մարդը չպետք է ապրի միայն իր համար: Նա պետք է փորձի ինչ-որ բան փոխել նաև շրջապատում, փոխել ուրիշների կյանքը նույնպես: Կարևորը՝ անել դա և մոռանալ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

15 մեկնաբանություն

  • Ամեն ինչ, ինչ կիսում ենք շրջապատի հետ, իրականում կրկնապատկված մեզ է վերադառնում: Վստահ եմ: Բարությունը հոգեվիճակ է: Խրոնիկական տրամադրություն:

  • Հաճելի է լավություն անել այն մարդուն ով չի կարող փոխհատւցել քեզ քո արածի դիմաց: Այո, պետք է լավություն անել և գցել ջուրը ու դա պետք է լինի սրտի թելադրանքով: Իսկ կյանքը դա բումերանգ է: Այսպիսի իմաստուն ասացվածք կա. “Ինչ-որ մարդ ցանի, դա էլ կհնձի”:

    • Գայանե ջան, հա, լինում է, որ անում ես լավություն մեկի համար, ով չի կարող փոխհատուցել, բայց, վստահ եմ, նույն ինքը չէ, ուրիշը քեզ պատաասխանդ կտա: Բայց դե իհարկե դրա համար չեն լինում բարի: Կրկնում եմ` բարությունը տրամադրություն է, բարությունը մաքուր հոգեվիճակ է:

  • Բարությունը չպետք է լինի տրամադրության կամ հոգեվիճակի հետ կապված: Մարդու տրամադրությունը կարող է այսօր լավ լինել, իսկ վաղը` վատ:
    Բարությունը դա մարդու բնույթն է:

  • եթե մի մարդ հարյուր դրամ ուզենա, և դուք հարցնեք թե ինչի?, նա ասի ծխախոտ պետք է գնեմ:Ինչ կանեք? կտաք թե չէ.

    • բայց չէ որ ծխելը վատ է առողջությանը, ախր դու դրանով չես օգնում այլ վնասում ես նրան..

    • Բաբկեն ջան ժամանակին դրա վրա երկար եմ մտածել: Եթե կարող ես այնպես անել, որ մարդը ծխելը թողնի, արա: Եթե չես կարող, ուրեմն պետք է տաս, եթե ուզի (որովհետև նա ինքը պետք է հասկանա, որ ծխելը վատ է, մենք իրավունք չունենք մարդու փոխարեն որոշում կայացնել):

      Նմանատիպ այլ օրինակ բերեմ: Փողոցում մարդիկ կան, որոնք փող են խնդրում: Շատերն ասում են. եթե փող տամ, ուրեմն հեշտ կյանքին կսովորի ու ինքնուրույն ոչինչ չի անի, ուրեմն եթե չտամ, իրեն լավություն կանեմ:

      Բայց իմ կարծիքով, եթե կարող ես այնպես անել, որ մարդը փողոցում փող չխնդրի, արա: Այսինքն, պատասխանատվությունը քո վրա վերցրու, ոչ թե կողքով անցի: Իսկ եթե չես կարող այդպես անել (ինքդ լուծումը չես առաջարկում), ուրեմն փող տուր նրան, քանի որ ինքնուրույն նման մարդիկ դրան չեն գա:

      Կարծում եմ նույնը ծխելու դեպքում է.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»