« »

Կախվածություն

Կախվածություն

Մենք բոլորս էլ ինչ-որ բանից կախվածություն ունենք: Բայց ցանկացած կախվածություն հնարավոր է հաղթահարել, եթե… Նախ հասկանանք, թե ինչ է կախվածությունը: Դա մի սովորույթ է, որից մենք չենք կարողանում ձերբազատվել: Դա մի բան է, որը մենք անում ենք բնազդորեն և դա արդեն բնավորություն է դարձել: Կախվածություն ասելով միանգամից մի հասկացեք ծխախոտ կամ ալկոհոլ, դրանք կարող են լինել նույնիսկ ամենափոքր սովորությունները, որից մենք կախում ունենք: Կախվածությունը մենք կարող ենք հաղթահարել, եթե դրա առկայության մասին խոստովանենք ինքներս մեզ: Գաղտնիք չէ, որ մենք չենք համարձակվում ընդունել մեր թերությունները, բայց պետք է ուժ գտնել և նախ խոստովանել դա, այնուհետև գտնել ելքեր (միշտ էլ ելք կա, ուղղակի պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել): Oրինակ, մենք կարող ենք գտնել մի բան, որը կփոխարինի կախված լինելուն: Ելք միշտ էլ լինում է, մի փոքր կամք և կարելի է հաղթահարել ցանկացած կախվածություն:

The following two tabs change content below.

Geneross

Վերջին հոդվածները: Geneross (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


5 մեկնաբանություն

  1. Կախվածությունը կարելի է հաղթահարել միայն այն դեպքում, երբ գիտակցես, որ դա վատ բան է և ուզենաս այդ վատ սովորությունից ազատվել:

  2. Միգուցե և գիտակցես, որ ինչ-որ բանից կախվածություն ունես, բայց չուզենաս ազատվել դրանից:

  3. Ամեն ինչի համար նախ և առաջ կամքի ուժ է պետք…

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»