« »

Փոխել աշխարհը

Փոխել աշխարհը

«Կա մի բան, որն ամեն առավոտ ստիպում է ինձ վեր կենալ անկողնուց: Դա միտքն է այն մասին – ինչպես փոխել աշխարհը դեպի ավելի լավը»: Սրանք իմ խոսքերը չեն: Սա ասել է Ռիչարդ Բրենսոնը: Սակայն այս խոսքերը ամբողջությամբ նկարագրում են այն հոգեվիճակը, որն ունեն շատ մարդիկ, որոնք իրոք ուզում են փոխել աշխարհը: Աշխարհը փոխելը հեշտ չէ, շատերի համար` անհնար: Սակայն մեր բլոգի շուրջ մենք ցանկանում ենք համախմբել այնպիսի մարդկանց, որոնց համար չկա ոչինչ անհնար: Այսօր միգուցե դուք հասարակ մարդ եք, բայց դուք ունեք այն պոտենցիալը, որ վաղը դառնաք մարդ, որը կարող է փոխել աշխարհը: Դուք իրոք կարող եք: Ձգտեք դրան: Զարթնեք ամեն առավոտ և հարց տվեք ձեզ. «Ի՞նչ կարող եմ ես այսօր անել, որպեսզի մի փոքր բան փոխեմ դեպի ավելի լավը, ի՞նչ կարող եմ այսօրվա մեջ ստեղծել կամ ինչի սկիզբը կարող եմ դնել»: Զարթնեք ուրախությամբ, քանի որ դուք արդեն զարթնել եք և կարող եք գործել:

Աշխարհը փոխելու ցանկությունը բոլորին չէ, որ տրված է: Բայց մարդիկ, որոնց այն տրված է, տենչում են դրան, նրանց հոգին է դրան տենչում: Ես ուզում եմ փոխել աշխարհը, – ասացեք ինքներդ ձեզ, – ես հավատում եմ, որ կարող եմ և անպայման կանեմ դա: Նախորդ հոդվածներում մենք արդեն խոսել ենք այն մասին, թե ինչ կարևոր է մտածել գլոբալ: Եթե դուք ուզում եք տեսնել գլոբալ փոփոխություններ, ապա հենց այդպես էլ դուք պետք է մտածեք: Աշխարհում շատ բան կա փոխելու, աշխարհում շատ բան կա ստեղծելու: Եվ աշխարհը սպասում է մարդկանց, որոնք անելու են այդ փոփոխությունները: Այդ մարդիկ ապրում են մեր և ձեր մեջ, մեր կողքին, իսկ մենք հաճախ նրանց չենք էլ նկատում: Իսկ միգուցե այդ մարդը դուք ե՞ք:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


13 մեկնաբանություն

  1. ես ուզում եմ փոխել Հայաստանը, ես հավատում եմ, որ կարող եմ և անպայման կանեմ դա 🙂

  2. ԵՍ ՄԵԾ ՀԱՎԱՏՈՎ ԵՄ ԼՑՎԱԾ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԵՎ ՀՈՒՍՈՎ ԵՄ ՈՐ ՆՐԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ ԻՄ ԱՎԱՆԴԸ ԿՈՒՆԵՆԱՄ

  3. Մի փոխիր աշխարհը, այլ ինքդ փոխվիր. ասում է հայտնի փիլիսոփայությունը: Ես այս գաղափարի միայն մի մասն եմ ընդունում: Կյանքում հանգիստ ապրելու, հաջողությունների հասնելու և ոչ ոքի չմեղադրելու համար ստիպված ես ինքդ փոխվել: Սակայն մարդու առաքելությունն այն է, որ նա կարողանա փոխել աշխարհը դեպի լավը: Երբ մարդ ծնվում է, անշուշտ, աշխարհում ինչ-որ բան փոխվում է: Պետք է ձգտել և կարողանալ այնպես անել, որ երկրում այդ փոփոխությունը մնա ընդմիշտ: Այն ամենը՝ ինչ այսօր մենք օգտագործում ենք, որի շնորհիվ կյանքը դառնում է ավելի ուրախ և հարմարավետ, ժամանակին եղել են ընդամենը ինչ-որ մարդկանց մտքեր՝ աշխարհը փոխելու մասին: Այսօր մենք նույնպես ունենք մտքեր, գաղափարներ, որոնք կարող են հետագայում նորոգել աշխարհը, դարձնել այն ավելի հիասքանչ: Մարդիկ աշխարհի հնարավորություններն են, իսկ աշխարհը՝ մարդկանց:

  4. Stiv Jops@ chpoxvav bayc poxec ashxarh@

  5. Բայց այնուամենայնիվ ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁՆԻՑ … Ես ոչինչ չեմ կարող փոխել,եթե չփոխեմ ինքս ինձ: Խոսքը տափակ կատարելության մասին չէ, որովհետև ավելի երջանիկ ու կարևոր բաներ կան այս կյանքում, բայց ինքնասրբագրմամբ բոլորս ենք պարտավոր զբաղվել:Երբ մենք ինչ-որ սխալ, անբարեխիղճ, ոչ արդյունավետ բան ենք անում, կա երկու տարբերակ` կամ մենք գիտենք, որ դա վատ է, բայց այնուամենայնիվ անում ենք, կամ մենք չենք էլ մտածում, որ դա վատ է: Հետևաբար որպես սկիզբ հետայսու չանենք բաներ, որոնք գիտակցում ենք, որ սխալ են: Իսկ երկրորդ` ժամանակ առ ժամանակ քննության առնենք մեր մտքերն ու արաքները:
    Մարդը հեռացել է իր բնությունից, ամեն ինչ այնքան է նյութականացվել, իսկապես կյանքի միակ շարժիչ ուժը շահերն են, անձնական շահերը: Թող առաջիկա մի քանի տարում էլ նոր «iPhone»-ներ չստեղծվեն, չհնարվեն նոր տեխնոլոգինար, որոնք մարդու կյանքն ավելի հարմարավետ են դարձնում,բայց փոխենք աշխարհը էապես`առաջին հերթին ինքներս մեզ ավելի լավը դարձնելով: Ուրախանանք ուրիշի ուրախությամբ,երբ լավ ենք տեսնում, բարձրաձայնենք դրա մասին,չծուլանանք, ձգտենք ու գործենք,կարողանանք անձնական շահը ստորադասել ընկերոջ շահին, աճենք, հետևաբար և կարողանաք անձնական շահը ստորադասել հասարակական շահին,հավատանք ու օգնենք … Այսպես մենք կփոխենք աշխարհը, եթե անգամ չենք էլ մտածել այն փոխելու մասին:

    • Լավ էր գրված Վանուհի ջան, ամեն ինչ սկսվում է… բայց ցանկալի է, որ դրանով չավարտվի: Ինքներս մեզ ուշ թե շուտ կփոխենք և դրանից հետո մտածենք ավելի գլոբալ բաները փոխելու մասին:

  6. Luka ջան ինձ թվում է, ոչ թե ուշ թե շուտ մեզ կփոխենք,այլ ուշ թե շուտ մարդիկ կգիտակցեն, իսկ գիտակցելուց հետո փոխելը ակնթարթային կլինի, ոչ թե դժվարը փոխելն է,այլ դա գիտակցելը: Իհարկե ցանկալի է, եթե ոչ պարտադիր չսահմանափակվել միայն քեզնով, և միայն այն, որ դու կարող ես նաև ուրիշի մեջ սերմանել այն գիտակցումը, որ ամեն ինչ սկսվում է իրենով և իրենից, նշանակում է, որ արդեն ինչ-որ գլոբալ բան փոխում ես:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»