«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Հաջողությունը երկար ճանապարհ է

Այո, հաջողությունը դա ճանապարհ է, սովորաբար երկար ճանապարհ: Երբ ճանապարհը երկար է լինում, շատ հաճախ դրա կեսից հոգնում ես և մտածում ես այն չշարունակելու մասին: Հիշեք օրինակ այն օրերը, երբ դուք արշավի եք գնում կամ ուզում եք սար բարձրանալ կամ էլ որոշում եք բնության գրկում մի քանի կիլոմետր քայլել: Երբ դուք նոր եք սկսում ճանապարհը, միտքը ձեզ շատ է դուր գալիս և ոգևորում է ձեզ: Դուք մտածում եք` «ի՜նչ էքստրեմալ է այս ամենը, ես մեծ հաճույք կստանա՛մ»: Սակայն, երբ անցնում եք ճանապարհի մի մասը և հոգնում եք, ձեզ մոտ սկսում են կասկածներ առաջանալ` «իսկ իմաստ ունե՞ր սկսել»: Այդ կասկածները շարունակվում են ամեն մի հաջորդ մետրի վրա: Որքան շատ եք դուք առաջ գնում, այնքան ավելի եք հոգնում և այնքան ավելի մեծ է ձեզ մոտ դառնում ցանկությունը չշարունակելու:

Սակայն հիշեք այն զգացմունքները, երբ դուք հասնում եք սարի գագաթին կամ արշավի վերջնակետին, հիշեք այդ հաճելի հոգնածությունը, այդ հոգեկան բավարարվածությունը, որ դուք արեցիք դա: Ճանապարհը դժվար էր չէ՞, դուք հոգնել էիք, բայց դուք կարողացաք հասնել մինչև վերջ: Երբ դուք կանգնած էիք սարի առջև և նայում էիք վերև, դուք մտածում էիք «Աաայ քեզ բարձրություն, միթե ես կարող եմ սա հաղթահարել»: Բայց երբ հասնում ես գագաթին և նայում ես վերևից, հասկանում ես, որ ոչ մի դժվար բան էլ չկար, դժվարը սկսելն էր:

Այդպես է նաև հաջողության դեպքում: Երբ ինչ-որ բան ես նախաձեռնում կամ շարժվում ես դեպի նպատակներդ, ճանապարհին հաճախ հոգնում ես, քանի որ ճանապարհի վերջին դեռ շատ կա: Բայց որքան էլ հոգնես, ետ մի դարձիր, շարունակիր մինչև վերջ, դա է միակ տարբերակը ճանապարհը անցնելու:

Իսկ որպեսզի չհոգնես, ոչ թե վազիր դեպի նպատակդ, անտեսելով մնացած ողջ ճանապարհը, այլ վայելիր ամբողջ ճանապարհը: Չէ որ երբ դուք սար եք բարձրանում, ձեզ համար կարևորը ոչ թե գագաթին հայտնվելն է, այլ այդ բարձրանալու հաճույքը, ամեն մի հատվածը հաղթահարելը, բնությունը վայելելը, ընկերների հետ զրուցելը, միասին դժվարությունները կիսելը:

Նույն կերպ վարվեք հաջողության դեպքում: Ոչ թե հոգնեք ճանապարհից, այլ վայելեք այն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

25 մեկնաբանություն

  • Լուկա ջան շատ լավ հոդված էր, իսկապես ունեցել եմ այդպիսի զգացողություն արշավներից մեկի ժամանակ, երբ միասին հաղթահարեցինք դժվար անանցանելի ճանապարհը: Դա իսկական հաղթանակ էր:

  • Շատ, կարելի է ասել դա իմ հոբբին է: Արշավների ժամանակ շատ բան ես սովորում. սիրում ես բնությունը, սովորում ես միասին հաղթահարել դժվարությունները, դառնում ես ավելի ուժեղ և ճանաչում ես քո հայրենիքը

    • Շատ ուրախ եմ Զառա ջան, արշավները նաև հանգստանալու ու լիցքաթափվելու լավ միջոց են:

      Առիթից օգտվեմ ու մի քիչ գովազդեմ այն ընկերությունը, որի հետ մենք հաճախ արշավների ենք գնում՝ ԲՆԱՏԱՃԱՐ: Իրենց հետ մեր բոլոր արշավները միշտ հետաքրքիր ու հաճախ էքստրեմալ են անցել: Միշտ տարբեր հետաքրքիր մարդիկ են լինում, հետաքրքիր երթուղիներ և այլն: Մի խոսքով… 🙂 եթե ուզեք մասնակցել կամ տեղեկանալ նոր արշավների մասին, գրեք bnatachar@yahoo.com հասցեին:

      Վերջ 🙂

  • Ցանկացած աշխատանք էլ կատարյալ չի ընթանում երբեք, միշտ էլ բացի վերելքներից լինում են նաև վայրէջքներ: Դրանց պետք է պատրաստ լինել:
    Այո, կարևորը հետ չդառնալ, շարունակել մինչև վերջ:
    Ձեր բոլոր հոդվածները շատ հետաքրքիր են, շնորհակալություն:

  • Ցանկացած գործում դժվարություններն անխուսափելի են, սակայն հարկավոր է մտածել նպատակի մասին և շարունակել ընթացքը դեպի հաջողություն !!! 🙂

  • Ցանկացած նպատակ իրականացնելի է, անկախ նրանից թե ինչ կարգավիճակում էս, կարևորը նպատակ ունենալ հավատալ և գործել, եթե այդ նպատակը չի հակասում աստծո տված պատվիրաններին:

  • վայ կներեք միքիչ ուշացումով եմ պատասխանում,ինչքան ժամանակ ա չեյ մտե,նոր գրառումը տեսա Լուկա ջան,,,,իսկ բաժնետոմսերից ել չե նորություն չկա,ուղակի Ամերիա բանկում 500 $ դեպոզիտ են ուզում,որը որ ես ներկա պահում չունեմ,,,,,բայց մի ուրիշ բան եյ ուզում,ոսկու հաշիվ բացեմ,գումարը ձեռքիս գնացի(20 $),քանի որ անչափահաս եմ ծնողիս հետ,էտ ել առաջարկեցին սպասեմ,ոսկու գինը բարձր ա,հենց իջնի կառնեմ,,,,,,,եթե ուրիշ բռոքերներ լինեն,որ առանց դեպոզիտի գործարք անեն,մեծ հաճույքով կգնեմ….

  • Շնորհակալություն շատ,մեկ ել իմ գրառման մեջ փակագծերի ներսում տոկոսի նշան եյ դրել կներեք պետքա դոլլար լիներ,,,,,մի հարց թեմայից դուրս,ես Ֆեսյսբուք-ով ընկերակցել եմ հաջողության բլոգին,դա հենց ձերնա?

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»