Հետաքրքիր է

Շաոլինյան վանականների հիմնը

Ես Հայրենիք չունեմ. Երկիրն ու երկինքը դարձան իմ Հայրենիքը:
Ես ամրոց չունեմ. Անսասան ոգին է իմ ամրոցը:
Ես զենք չունեմ. Նպատակասլաց կամքն է իմ զենքը:
Ես ուսմունք չունեմ. Ճշմարիտ ուղին է իմ ուսմունքը:
Ես օրենք չունեմ. Արդարությունը դարձավ իմ օրենքը:
Ես ուսուցիչ չունեմ. Կյանքն է իմ ուսուցիչը:
Ես տիրակալ չունեմ. Ճանապարհն է իմ տիրակալը:
Ես մոգություն չունեմ. Ներքին ուժն է իմ մոգությունը:
Ես գտնում եմ ինձ` միայն ինձ կորցնելով:
Ես մեռել եմ, որպեսզի ծնվեմ նորից.
Նորից ծնվեմ որպես ուրիշ,
Այնպիսին, ինչպիսին ես ցանկանում եմ ինձ տեսնել:

Շաոլինը բուդդայական տաճար է կենտրոնական Չինաստանում: Այն ստեղծվել է դեռևս 495 թվականին և գործում է մինչ օրս: Շաոլինյան վանականներին կարծում եմ դուք ծանոթ եք ֆիլմերից՝ խիզախ մարտիկներ, որոնք տիրապետում են արևելյան մարզաձևերի բոլոր հնարքներին, թռչում են տանիքների վրայով, վազում ջրի վրայով, առավոտյան զբաղվում են մեդիտացիայով ժայռի վրա, ձեռքի մի հարվածով մի քանի աղյուս են կոտրում և այլն: Սակայն Շաոլինը դա միայն ֆիզիկական պատրաստվածությունը չէ: Շաոլինյան վանականներին առաջին հերթին պատրաստում են հոգեպես: Նրանց սովորեցնում են լինել անկեղծ, լինել զսպված, լինել բարի և ոչ ոքի վատություն չանել, հեռու պահել իրենցից նախանձն ու խանդը, հոգ տանել մարդկանց մասին, ծառայել հայրենիքին և օրինակ ծառայել ուրիշներին:

Շաոլինյան վանականների այս հիմնը բնութագրում է մարդու ազատությունը՝ հոգեպես և ֆիզիկապես: Ձեռք բերեք հոգևոր ազատություն, ազատվեք բոլոր կապանքներից և ապրեք թեթև:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»