« »

Վեբ կայքի օպտիմալացման բլոգ

Վեբ կայքի օպտիմալացման բլոգ

Այս հոդվածով սկսում ենք հոդվածների մի նոր շարք, որը կոչվում է «Օգտակար կայքեր»: Շաբաթական մեկ անգամ կպատմենք հայկական կայքերից մեկի մասին, որը համարում ենք օգտակար այլ մարդկանց համար: Եվ որպես նման առաջին կայք ներկայացնում ենք Վեբ կայքի օպտիմալացման բլոգը:

Բլոգն առաջին հերթին նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն սեփական կայք, սակայն կարող է շատ օգտակար լինել նաև նրանց համար, ովքեր ուզում են բացել սեփական կայքը: Բոլոր բլոգերները, վեբ-մաստերները և վեբ-բիզնեսով հետաքրքրվող անձիք կարծում եմ ժամանակ առ ժամանակ այցելում են այս կայքը` իրենց համար ինչ-որ նոր բան գտնելու համար: Ընդհանրապես, երբ ինչ-որ կայք ես մտնում, եթե փոքր ինչ փորձ ունես, ապա միանգամից զգում ես` տվյալ կայքն ուղղակի բովանդակություն է ապահովում, թե ձգտում է օգտակար լինել մարդկանց: Այսինքն, տվյալ կայքից դու քեզ հետ ինչ-որ բան տանում ես, թե ուղղակի տանում ես միայն «վառ հիշողություններ»: Կարծում եմ, որ բոլոր վեբ ոլորտի ներկայացուցիչները, որոնք մտել են այս կայք, իրենց հետ այնտեղից ինչ-որ բան տարել են:

Google Feedburner-ի և էլեկտրոնային հասցեով բաժանորդագրության մասին մենք առաջին անգամ իմացանք հենց այս կայքից: Ներքին հղումների կարևորության, կայքի արագագործության չափման և մի շարք վեբ գործիքների մասին մենք իմացանք հենց այս կայքի շնորհիվ: Եվ սրանք միայն այն փոքրաթիվ գիտելիքներն էին, որոնք այս պահին մտաբերեցի, սակայն համոզված եղեք` դրանք շատ ավելի շատ են:

Նման կայքեր են մեզ անհրաժեշտ` թեմատիկ, հատուկ ուղղվածությամբ: Ինչո՞ւ: Որովհետև, երբ մարդն անընդհատ գրում է նույն բանի մասին, ուսումնասիրում է նույն թեման, ծանոթանում է ոլորտի նորություններին, ապա ժամանակի ընթացքում, ուզի թե չուզի, այդ ոլորտում նա դառնում է պրոֆեսիոնալ:

Ամեն օր ես բացում եմ այս կայքը տեսնելու, թե ինչ նորություններ կան վեբի աշխարհում: Ես կարիք չունեմ հետևելու տարբեր այլ աղբյուրների` նմանատիպ ինֆորմացիա ստանալու համար, քանի որ ես գիտեմ, որ եթե ինչ-որ նորություն եղավ, որը ես պետք է իմանամ, ես կիմանամ դա այս բլոգից:

Ընդհանրապես, մարդու համար արժեք են ներկայացնում այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նրան ինչ-որ բան տալիս են: Եվ եթե մարդը նկատում է դա, ապա նա կշարունակի օգտվել նման ապրանքներից և ծառայություններից նաև հետագայում: Դա վերաբերվում է նաև կայքերին: Ուստի կայք ստեղծելուց առաջ առաջին հերթին մտածեք` ի՞նչ է դա տալու մարդկանց, և ստեղծեք այնպիսի կայքեր, որոնց համար այդ հարցի պատասխանն արդեն գտել եք:

Հ.Գ.
Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր Վեբ կայքի օպտիմալացման բլոգին և նրա հեղինակ Արթուր Պոտոսյանին` նման արժեքավոր կայք ստեղծելու համար:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


6 մեկնաբանություն

  1. ԱՆՊԱՅՄԱՆ ԿՆԱՅԵՄ ՀԻՄԱ ԵՍ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՆՈՐ ԿԱՅՔ ՀԻՄՆԵԼ

  2. օպտիմալացիան ինչ ա?

    • Որ որոնողական համակագերում սայթը ավելի բարձր տեղերում բերի, արագ աշխատի, ավելորդ կոդեր չպարունակի, ճիշտ կառուցվածք ունենա և այլն:

  3. mersi parz a

  4. Վաղուց եմ այցելում այդ բլոգը և բավականին հետաքրքիր ու օգտակար բովանդակություն կա այնտեղ 🙂

  5. Իրոք, հիանալի կայք է:

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»