«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Երեք կարևոր գործոն

Հեղինակ՝ A.T.

Իմ կարծիքով ամեն ինչ էլ այս կյանքում հնարավոր է, բացարձակապես ամեն ինչ: Ուղղակի այդ ամեն ինչին հասնելու համար պետք է կարևոր երեք գործոնների առկայությունը.

1. Ցանկություն
2. Խելք
3. Ժամանակ:

Ցանկացած մտահաղացում կյանքում կարելի է իրականություն դարձնել և ցանկացած նպատակի կարելի է հասնել, եթե այս երեք գործոններն առկա են: Ցանկությունը ամեն դեպքում անհրաժեշտ է կյանքում ինչ-որ մի բանի հասնելու համար:

Խելքն անհրաժեշտ է հնարավորինս ճիշտ ձևով ամեն ինչ կազմակերպելու և ուժերն ու ժամանակը հնարավորինս օպտիմալ օգտագործելու համար:

Դե իսկ ժամանակը անհրաժեշտ է սեփական մտահաղացումներն իրականացնելու և ավելի խելացի դառնալու համար: Եվ վերջապես կան նպատակներ, որոնք իրենց իրագործման համար ժամանակ են պահանջում և հնարավոր չէ միանգամից մեկ վայրկյանում դրանք իրականություն դարձնել:

Բերեմ մեկ պարզ օրինակ: Եթե հարյուրավոր տարիներ առաջ մարդկանց ասեին, որ հնարավոր կլինի կառուցել տիեզերանավ և թռչել տիեզերք, ապա դրան կհավատային միայն մի քանի «խենթ»: Բայց արի ու տես, որ դա հնարավոր դարձավ բազմաթիվ մարդկանց ցանկության, խելքի և ժամանակի առկայության պայմաններում:

Հեղինակի մասին

A.T.

7 մեկնաբանություն

  • Շատ լավ էր ասված A.T : Այս երեքի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև կամքի ուժ և նպատակասլացություն, քանզի ինչ-որ բանի հասելու ճանապարհին միշտ էլ արգելքներ են հանդիպում:
    Շնորհակալություն

  • Հարգելի A. T. համաձայն եմ Ձեր թվարկած 3 կետերի հետ, ուղղակի կուզեի նշել, որ իմ կարծիքով ցանկությունն ամենակարևորն է, քանի որ ցանկանցած մարդ կարող է իր մտավոր ունակությունների և ժամանակի սահմաններում հասնել առավելագույն արդյունքի 🙂

  • Համաձայն եմ,,, միայն վերը նշվածներին կուզենայի ավելացնել նաև համբերատարությունը: Չէ, որ մարդիկ նպատակից կարող են հետ կանգնել, համբերություն չունենալու պատճառով ևս:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»