«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Զբաղվեք նրանով, ինչ սիրում եք

Արա այն, ինչ իրականում ուզում ես անել: Մի խաղա նրանց խաղերը: Երբ նրանք ուզում են, որ դու սլանաս աջ, մեծ արագությամբ սլացիր դեպի ձախ: Մի արա այն, ինչ ուզում են ուրիշները: Փնտրիր քո սեփական ճանապարհը (Ջոնի Դեպ):

Սովորաբար մարդը հաջողության է հասնում այն ժամանակ, երբ զբաղվում է նրանով, ինչը սիրում է: Պետք է այնպիսի գործով զբաղվել, որից մեծ բավականություն ես ստանում և նվիրվում ես դրան ամբողջ հոգով: Երբ նկարիչը փորձում է բանկում աշխատել կամ բանաստեղծը դպրոցում, ապա ավելի հավանական է, որ նրանք միջին բանկիր և լավ ուսուցիչ կդառնան, բայց ոչ հայտնի նկարիչ և բանաստեղծ: Պետք է զբաղվել այնպիսի գործով, որը թելադրում է սիրտդ, այլ ոչ թե կյանքի պայմանները:

Համաձայն եմ, դժվար է ասել տեսական, երբ գործնականում ամեն ինչ շատ ավելի դժվար է: Սակայն դժվար չի նշանակում անհնար: Դժվարությունները հնարավոր է հաղթահարել և դա կարող է հետաքրքիր խաղ դառնալ: Ավելի ու ավելի շատ ժամանակ տրամադրեք նրան, ինչը հաճույքով եք անում: Ես մի ընկեր ունեմ, որը հայտնի ընկերությունում մենեջեր էր: Նա շատ բարձր վարձատրություն էր ստանում և շատերը, երբ լսում էին նրա աշխատավարձի չափը և աշխատանքի վայրը, երևի մարմիններով սարսուռ էր անցնում: Բայց նա այդ գործից հաճույք չէր ստանում: Նա ամեն օր գնում էր աշխատանքի, կատարում էր իր պարտականությունները և երեկոյան վերադառնում տուն: Ինչ-որ ժամանակ անց նրա մոտ գերհոգնածություն էր սկսել: Եվ պատճառն այն չէր, որ նա ֆիզիկապես հոգնում էր, ուղղակի, եթե զբաղվում ես մի բանով, որը դուրդ չի գալիս, այդ մտածմունքներից ու ապրումներից հաճախ հոգնում ես:

Նա փոքրուց երազում էր ունենալ սեփական ռեստորանը, բայց նրա գործը թույլ չէր տալիս նրան իր երազանքը իրականություն դարձնել: Բայց մի օր ընկերս կարդացել էր Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը և այն այնքան մեծ ազդեցություն էր նրա վրա թողել, որ նա հասկացել էր, որ հերի՛ք է: Նա դուրս էր եկել աշխատանքից և կուտակած փողերով մի փոքրիկ բիստրո էր բացել: Այսօր բիստրոն արդեն դարձել է էլիտար ռեստորան, իսկ ընկերս, ինչպես ինքն է ասում, աշխարհի ամենաերջանիկ մարդն է՝ չէ՞ որ նա զբաղվում է նրանով, ինչն աշխարհում ամենից շատն է սիրում:

Երբեք մի համակերպվեք նրա հետ, որ զբաղվում եք մի բանով, որը չեք սիրում: Ուղիներ փնտրեք, ելքեր գտեք՝ լուծում հաստատ կա: Լսեք ձեր սրտի ձայնը, շարժվեք այնտեղ, որտեղ այն ձեզ տանում է: Այս դեպքում փողը կարևոր չէ, ոչինչ կարևոր չէ, եթե դուք ձեզ երջանիկ չեք զգում և չեք զգում, որ դա ձեր կյանքի իմաստն է: Եթե ուզում եք հաջողության հասնել, զբաղվեք նրանով, ինչը սիրում եք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • Հայաստանում պետք է աշխատես այնտեղ , որտեղից լավ եկամուտ կունենաս , հետո նոր կուտակած գումարով սկսես քո սիրած գործով զբաղվել:

  • Ուղղակի մեկ-մեկ պետք է “ենթարկվել” մեր կյանքին, մեր, ոչ թե մեր համար ենթադրված` ուրիշների կողմից: Իմ կյանքն ինձ նենց ա տանում այնտեղ, որտեղ իմ տեղն ա, ես ապշում եմ, ամեն ինչ ինքն իրան դասավորվում ա մինչ ես անհանգստանում էի, օրինակ եթե ուզեք կգրեմ հետո ու շատ, եկավ մի պահ, որ ես հասկացա, որ առանց իմ անհանգստանալու էլ ամեն ինչ իևա տեղը կընկնի, ու էն գործը,մ չէ, գործիկը, որով ես հիմա զբաղվում եմ ինձ համար ավելի քան սիրելի է, ես չեմ նկատում, թե ոնց ա ժամանակը անցնում, երբ ես աշխատում եմ, ես վերանում եմ իմ նստած տեղից: Ու դա հիասքանչ ա..մեկ-մեկ լսեք ձեր ներքին ձայնը, արեք նենց, ոնց ինքնա ասում, քիչ անհանգստացեք ու դուք ակամա կհայտնվեք ձեր սիրած գործի առաջ կամ մեջ ;-))բոլորիս պրոդուկտիվ շաբաթ, միշտ պոզիտիվ, միշտ լավատես:

  • այո,ինչպես միշտ շատ ճիշտ եք Լուկա ջան..բայց ինձ թվում է,որ նույնիսկ Հայաստանի պայմաններում էլ արժե զբաղվել սեփական գործով

  • ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԸ ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՆ Է ԵՎ ՆՐԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐՃ ԵՎ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԳՏՆԵԼԸ

  • ԵՐբ աշխատանքդ սիրում ես, էական չէ քո սեփական գործն է, թե ուղղակի հասարակ աշխատակից ես, դու մոռանում ես ժամանակի, հոգնածության, ես նույնիսկ գումարի մասին չեմ մտածում,
    հայտնվում ես երջանկության մեջ, քեզ այլևս ոչինչ պետք չի լինում 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»